Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիցիլիայում մեկնարկել են ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի և հայկական կողմի համապրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի «Ամրոց» լիամետրաժ խաղարկային նախագծի նկարահանումները

ՄՇԱԿՈՒՅԹ

Սիցիլիայում մեկնարկել են ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի և հայկական կողմի համապրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի «Ամրոց» լիամետրաժ խաղարկային նախագծի նկարահանումները։ Ֆիլմը Հայաստանի, Բելգիայի, Իտալիայի, Նիդեռլանդների և Բուլղարիայի համատեղ արտադրություն է։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Տեղեկացնենք, որ ֆիլմին Հայաստանն ունի ինչպես ֆինանսական, այնպես էլ ստեղծագործական  մասնակցություն. այն ստացել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի  ֆինանսական աջակցությունը, իսկ գլխավոր դերակատարներից մեկը հայ դերասան Սամվել Թադևոսյանն է, ում հետ ֆիլմում խաղալու է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջերալդին Չապլինը։

«Երբ ինձ հայտնեցին, որ  Ջեսիկա Վուդվորթը Հայաստանում է, և նա փնտրում է «ֆիքսեր»՝ տեղանքների փնտրող, ուղեկցող, ես անմիջապես համաձայնեցի՝ մտածելով, որ լավ առիթ է իմ սիրելի վայրերը հայտնի ռեժիսորին ցույց տալու համար։ Հետագայում հայկական տեղանքները ռեժիսորի համար իսկապես դարձան ստեղծագործելու ներշնչանք։ Ավելի ուշ նրանք հրավիրեցին ինձ Նիդեռլանդներ և առաջարկեցին լինել իրենց համապրոդյուսերը՝ չնայած այն բանին, որ ես այդպիսի մեծ նախագծի փորձ չունեի»,- պատմում է հայկական կողմի համապրոդյուսեր Անժելա Ֆրանգյանը:

Ջեսիկա Վուդվորթն էլ նշում է, որ բոլոր այն ֆոնդերին, որոնց դիմում էին հայկական տեղանքների լուսանկարներով, տպավորում էին նրանց և խնդրում, որ նկարահանումների ժամանակ իրենց էլ նկարահանման հրապարակ հրավիրեն: «Հետաքրքիր է, Հայաստանում ամեն ինչ ասես վեր է կոնկրետ ժամանակի ու կոնկրետ տեղանքի պատկանելուց, սա յուրօրինակ գրավչություն է»,- ընդգծել է Ջեսիկա Վուդվորթը:

Covid-19 համավարակով, հետագայում պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ նախագծում Հայաստանի համապրոդյուսեր կողմ լինելն այլևս թվում էր անիրական, բայց բելգիացի և հայ համատեղ արտադրողների ու կինոկենտրոնի ջանքերով հնարավոր է եղել Հայաստանը պահել որպես համապրոդյուսեր կողմ։  Չնայած տեղանքների նկարահանումները տեղափոխվել են Իտալիա, Հայաստանը շարունակել է կարևոր ստեղծագործական մասով մասնակցել նախագծին։

Նշենք, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությունը հայկական կողմին հնարավորություն  է տվել  նմանօրինակ մեծ նախագծի մաս կազմել, և հետագայում ֆիլմը ստացել է նաև Եվրիմաժի ֆինանսավորումը։

Սա մեծ փորձ էր նաև Հայաստանում գործող փոքր կինոարտադրողների համար՝ տեսնելու, որ անգամ շատ փոքր գումարով հնարավոր է մեծ նախագծի մաս լինել և ստեղծագործական առումով ունենալ հավասար մասնակցություն։ Հայաստանը, Բուլղարիայի հետ մեկ թիմ ստեղծելով, կարողացել է նաև լիիրավ պրոդյուսերական կողմ ներկայանալ Եվրիմաժում, ինչը նույնպես առաջին այդպիսի փորձն էր Հայաստանի համար՝  որոշակի գումար Հայաստան բերելու հնարավորություն ստեղծելով։

Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերիցԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԷրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYT Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ․ Միրզոյանը՝ ԵՄ–ի հետ հարաբերությունների մասին Սիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևան քաղաքի քննչական վարչության պետ Կաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին ԱՄՆ-ը Ուկրաինայի հետ փոխանակվում է հետախուզական տեղեկություններով. ԱՄՆ սենատոր Ծաղկաձոր համայնքին կվճարվի 9,6 միլիոն դրամ Միրզոյանը և Վադեֆուլը գոհունակությամբ են ընդգծել դեպի Գերմանիա հայկական ապրանքների արտահանման դրական դինամիկան Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Մենակ պարել գիտեք, քաղաքը չեք կարողանում ղեկավարել. փող եք ուտում, թալանում եք. Պեդրո Զարոկյան Պատժամիջոցներին և տնտեսական ճնշմանը հակազդելն այժմ Իրանի համար ավելի կարևոր խնդիր է, քան զինվшծ hակամարտությունը. Ղալիբաֆ Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Գլխի շրջանում հրազենային վնասվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել ԱՄՆ-ի հետ դիզելի շուրջ պայմանավորվածությունները ուղղակի կապ չունեն Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշման հետ. Պեսկով Երևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից Լարս տանող ճանապարհի կամարակապ կամուրջն արդեն կառուցվում էԵրթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արամ Խաչատրյան փողոցում Ըմբիշներ Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակչում են ՌԴ ԱԳՆ-ում ներկայացրել են այն պայմանները, որոնց դեպքում Հայաստանը կարող է կորցնել գազի գնի հետ կապված արտոնություններըՎարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց ՇՎՏՄ-ի կողմից «Սամվել Չերքեզյան Գրիգորի» ԱՁ-ում բացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք Արդյո՞ք Հայաստանը կմնա որպես Հայաստան, և ի՞նչ կապ ունեն դրա հետ Իրկուտսկի ժանտախտն ու ամերիկյան հռետորաբանությունըԱՄՀ–ն 2026 թվականին Հայաստանի համար 5,5 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում Գազամատակարարման պլանային դադարեցումներ. որ հասցեներում գազ չի լինի հոկտեմբերի 14-ին Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Իրականում Հայաստանը վերածվում է մեծ կալանավայրի. այս խնդիրը լուծում է պահանջում. Վահե Հովհաննիսյան Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ»Ինչի՞ մասին կարող է վկայել Թրամփի հոգևոր խորհրդատուի և Գարեգին Երկրորդի հանդիպումը
Ամենադիտված