Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է լինելու եկամտահարկի հետվերադարձի մասնակի չեղարկումից հետո

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարության որոշմամբ՝ բնակարանի ձեռքբերման ժամանակ հիփոթեքային վարկերի տոկոսների փոխհատուցման նպատակով վարձու աշխատողների վճարած եկամտային հարկի գումարի հետվերադարձ չի լինելու։ Եկամտահարկի հետվերադարձի մասնակի չեղարկումը բացի այն, որ լուրջ տնտեսական խնդիրների առաջ է կանգնեցնում պետությանը նաև մեծ վնաս է հասցնում շինարարությանն ու բիզնեսին։ Նախ կառավարությունը սկսեց խրախուսել երիտասարդ ընտանիքների բնակարան ձեռք բերելու ցանկությունը և մարդիկ սկսեցին համատարած շենքեր սարքել, երիտասարդ ընտանիքներին էլ առավել հարմար էր այդ եղանակով բնակարան ձեռք բերելը, հիմա դադարեցումը նշանակում է, որ Երևանում բազմաթիվ շենքեր, որոնք արդեն կառուցվել են, դուրս են մնալու ծրագրից, ինչը կարող է առաջացնել խնդիր վաճառքի հետ կապված։

Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է փաստաբան Սերգեյ Ամիրխանյանի հետ։ Հարցին, թե արդյո՞ք պետությունը իրավական որոշակի պարտավորություններ չի կրում իր ընդունած որոշումների և բիզնեսին հասցրած վնասի համար փաստաբանը պատասխանել է․ «Եթե հարցին նայենք տնտեսագիտորեն, ապա բնականաբար հետևանքներ առաջանում է։ Սակայն իրավական առումով շահառուների համար հետևանք կարող էր առաջանալ այն դեպքում, երբ համապատասխան արտոնությունը հետադարձ ուժ ունենար։ Ըստ էության, դա հետադարձ ուժ չունի, այսինքն որոշակի ժամկետից սկսած այդ եկամտահարկի վերադարձը Երևանում և որոշ հարակից տարածքներում դադարեցվում է։ Այս պարագայում եթե դա դիտարկենք իրավական տեսակետից, կարծում եմ, որ մենք ուղղակիորեն չենք կարող պետության առաջ որևէ խնդիր դնել, որովհետև կառուցապատողները, ովքեր կառուցել են այդ բնակարանները, ըստ էության, չեն կարող ապացուցել, որ բնակարանաշինությունը կապված է հենց այդ եկամտահարկի առաջացման կամ չեղարկման հետ։ Դա ժամանակին եղել է միայն խթանիչ գործիք, որով կառավարությունը խթանել է և բնակարանների ձեռքբերմանը և շինարարության ավելացմանը։ Հիմա եկամտահարկի մասնակի հետվերադարձի վերացումը չի կարող առիթ հանդիսանալ, որ որևէ կառուցապատող կառավարությանը ասի, որ գիտեք խթանման հույսով սարքել եմ բնակարանը և հիմա խնդիր կա վաճառքի հետ, օրենքով նման բան գոյություն չունի։ Կառուցապատողները բնակարանները կառուցում են, իսկ պետությունը մի ժամանակ խթանում էր, որ երիտասարդները գնեն այն, իսկ հիմա չի խթանում։ Սխալ է անում բայց որոշել է չխթանել և չի խթանում և որևէ իրավական հետևանք չկա այստեղ»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայությանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արելԵրեք նախարարություն վերանվանվել էԱյսօրվանից վարորդական տեսական քննություններն անցկացվում են նոր կարգովՆեպալում ջրհեղեղից հետո փրկվել է 330 օտարերկրացիԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առելԻրանի ԶՈւ-ն առանց պատասխանի չեն թողնի ԱՄՆ-ի ոչ մի uադրիչ գործողություն. Բաղաի Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ Այս պահի տվյալներով՝ Հայաստանում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆ Սաուդյան նավթ տեղափոխող գերտանկերներ են հարձակման են ենթարկվել Այսօրվանից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք. Փեզեշքիան Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց ՌՊԼ Պուտինը կոչ է արել բարձրացնել ՄԱԿ-ի գործունեության արդյունավետությունը Վենսը Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը համարել է ԱՄՆ-ի հիմնական խնդիրը Ամբողջ տարածաշրջանն է գին վճարում Իսրայելի ագրեuիվ քաղաքականության համար. Էրդողան Բաքուն և Երևանը աշխատում են փոխադարձ առևտուրը ընդլայնելու ուղղությամբ. Ալիև Պուտինը և Ալիևը կարճ զրուցել են ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Թրամփը խնդրել է Apple-ին իր քարտեզներում փոխել Օնտարիո լճի անվանումը Յամալի երկու գոլ խփել տեսնելը նույնպես ինձ շատ է ուրախացնում. Ֆլիկ Գազատար է վնասվել. Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Փաշինյանը մեղադրվում է ընդդիմության դեմ ճնշումների մեջԵրիտասարդությունը կարող է անգնահատելի դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում. Զախարովա Թրամփի վարկանիշն ընկել է Բայդենի նվազագույնից էլ ցածր ԱՄՆ ցամաքային ուժերի նախարարը հրաժարական է տվել Փիթ Հեգսեթի հետ լարված հարաբերությունների պատճառով Փաշինյանը առաջարկել է, որ Ղազախստանին և Ղրղզստանին դառնան TRIPP նախագծի բաժնետերերԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը գերազանցել է հազարը Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ»Համատեղ ջանքերով մեզ կհաջողվի գրանցել նոր հաջողություններ բազմակողմ հարթակներում․ Փաշինյանը՝ Ֆիցոյին Ուկրաինան չպետք է կոնկրետ արդյունքներ ակնկալի ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով. Կալլաս Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը. Էրդողան Հայ գեներալ. Մենք առաջինն ենք դավաճանել ՀԱՊԿ-ինԵթե պլանավորում եք ինքնասպան լինել, ապա քիչ հավանական է, որ թիկնապահ պետք լինի. «Փաստ»Այլևս դաշնակից չէ. Հայաստանը «վերափոխում» է հարաբերությունները Ռուսաստանի հետԲերքաբեր գյուղի մոտ կիրականացվեն պшյթեցման աշխատանքներ. ՊՆ ԱՄՆ-ն ունի բավարար ռшզմական ներուժ՝ աշխարհում առկա uպառնալիքներին, այդ թվում՝ Չինաստանին դիմակայելու համար. Վենս Ի՞նչ «ծրագրեր» ունի Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Թրամփը բացառել է Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից միջnւկային զինшմթերքի կիրառման հնարավորությունը «Կյանքը շատ էր սիրում, այնքան պլաններ ուներ Մխոս». կամավոր Մխիթար Կուջոյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Ներքին Հոռաթաղում. «Փաստ»Գիտելիքի օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 1)Կտրվի արտոնություն 50 տոկոսի չափով. նախագիծ. «Փաստ»Մեզ սպասվում է ոչ սառը և բավարար տեղումներով սեպտեմբեր․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Ամենադիտված