Երևանում «Շտապօգնության» վարորդը վրաերթի է ենթարկել ԱՄՆ 2 քաղաքացու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանում, Կիեւյան եւ Օրբելի փողոցների խաչմերուկում, հունիսի 2-ին, ժամը 21:50-ի սահմաններում, «Շտապօգնության» Ford մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու անձի:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վրաերթի ենթարկվածներն են 73-ամյա Մանվել Մ.-ն եւ 71-ամյա Աիդա Մ.-ն: Նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վթարի պահին «Շտապօգնության» մեքենայում հիվանդ է եղել: Վրաերթի ենթարկվածներն ԱՄՆ քաղաքացիներ են: