Ռոնալդուն չի մասնակցի Ադրբեջանի դեմ խաղին
ՍՊՈՐՏՊորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Ադրբեջանի դեմ կայանալիք խաղին:
Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է, որ Ռոնալդուն լքել է հավաքականի ճամբարը և կմեկնի Մանչեսթեր:
Սեպտեմբերի 1-ին Իռլանդիայի դեմ խաղում Ռոնալդուն երկրորդ գոլը հեղինակելուց հետո գոլը տոնելու ընթացքում հանել էր մարզաշապիկը, ինչի հետևանքով դեղին քարտ էր ստացել: Ռոնալդուն որակազրկվել է և չի կարողանա մասնակցել Ադրբեջանի դեմ սեպտեմբերի 7-ին կայանալիք խաղին:
Պորտուգալիայի հավաքականը սեպտեմբերի 4-ին ընկերական հանդիպում կանցկացնի Քաթարի ընտրանու հետ, որին նույնպես Ռոնալդուն չի մասնակցի: