Երեկ նախատեսված Երևան-Թբիլիսի չվերթի օդանավը քիչ անց օդ կբարձրանա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆMyWay ավիաընկերության Երեւան-Թբիլիսի չվերթը, որը նախատեսված էր երեկ՝ սեպտեմբերի 3-ին՝ 18:30-ին, քիչ անց վերջապես օդ կբարձրանա: Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցն օդանավակայանից:
Հիշեցնենք, որ MyWay ավիաընկերության Երևան-Թբիլիսի չվերթի ուղեւորները երեկվանից գտնվում են օդանավակայանում եւ սպասում էին, թե երբ տեղի կունենա չվերթը: