Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Հայաստանը հեռանում է Ռուսաստանի ուղեծրից դեպի Եվրոպա թուրքական պատուհանով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

gazeta.ru-ն գրում է, որ հրատարակությանը հարցազրույց տված փորձագետները կարծիք են հայտնել, որ Երևանը ձգտում է լավ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ հանուն արևմտյան աշխարհին հնարավոր ինտեգրման:

«Սա պարադոքս է, բայց Փաշինյանը և իր թիմը Թուրքիային դիտարկում են որպես պատուհան դեպի Եվրոպա: Հենց այդ պատճառով էլ Փաշինյանի թիմի առանցքային դեմքերը պատերազմից անմիջապես հետո հայտարարել են Թուրքիայի հետ համագործակցության հաստատման և «հաղթող կողմի հետ երկխոսության» անհրաժեշտության մասին», - հիշեցրել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:

Այս աշխարհայացքը քաղաքագետը բացատրում է Փաշինյանի անձով, որը որպես քաղաքական գործիչ, ձևավորվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարների ազդեցության ներքո: «Տեր-Պետրոսյանը և նրա թիմի անդամները, այդ թվում նաև Փաշինյանը, այն գաղափարի կողմնակիցներն են, որ առանց Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապված խնդիրների վերջնական լուծման հայկական պետականությունը չի կարող կենսունակ լինել: Առաջին նախագահի թիմը խորապես համոզված էր, որ եթե չլինեին Անկարայի և Բաքվի հետ կոնֆլիկտները, ապա ոչ մի երկիր, իբր, Հայաստանին չէր սպառնա ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանների շրջանակներում: Թեև պրակտիկան հիմա ապացուցում է, որ դա այդպես չէ», - ասել է Մաթևոսյանը: Տեր-Պետրոսյանի մեկ այլ փաստարկը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սպառնալիքների պատճառով Հայաստանի  պարտադրված կախվածությունն է Ռուսաստանից: Այդ առումով քաղաքագետ Մաթևոսյանը մատնանշում է Մոսկվայի համար հայ-թուրքական հաշտեցման չափազանց մեծ քաղաքական վտանգները: «Եթե Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորվեն, ապա առնվազն Ղարաբաղում և Հայաստանում ռուս զինվորականների  ներկայության ոչ մի պաշտոնական պատճառ չի լինի: Այլ կերպ ասած, «թուրքական պատուհանը դեպի Եվրոպա» կարող է դառնալ այն ելքը, որը թույլ կտա «Հայաստանին հեռանալ ռուսական ազդեցության ուղեծրից»,- կարծիք է հայտնել հայ վերլուծաբանը:

Ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին մի փոքր այլ տեսակետ ունի: Նրա կարծիքով, միակ բանը, որ Հայաստանը կարող է ձեռք բերել Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու դեպքում, սահմանների բացումն է և որպես հետևանք, եկամուտների ավելացումը, հնարավոր են նաև նոր ներդրումներ: Բայց, միևնույն ժամանակ ըստ փորձագետի դրա անխուսափելի գինը կլինի երկրի տարածքների կորուստը, որը չափազանց բարձր գին է նույնիսկ Փաշինյանի կողմնակիցների համար: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի տեսակետից Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերությունների հաստատումը կարող է տնտեսապես շահավետ լինել: 

Ըստ քաղաքագետ Մաթևոսյանի այն բանից հետո, երբ 2020 թվականի պատերազմի արդյունքում Երևանը կորցրեց Ղարաբաղի մեծ մասի վերահսկողությունը, Փաշինյանի թիմը տեսավ, որ Անկարայի և Բաքվի հետ հարաբերությունների բարելավման համար վերացավ մեկ խոչընդոտ: Դա մասամբ հաստատել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  հայտարարելով, որ խոստանում է անել ամեն հնարավորը Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Այնուամենայնիվ, թուրք առաջնորդի նման հռետորաբանությունը ինքնաբերաբար չի չեղարկում երկու երկրների կողմից մի շարք պատմաքաղաքական հարցերի տարբեր ընկալումը: 

Gazeta.Ru- ի զրուցակիցները նշել են, որ Թուրքիան ավանդաբար նախապայմաններ է դրել դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման համար: «Հենց Թուրքիան է միակողմանի փակել սահմանը: Երևանը միշտ կողմ է եղել դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատմանը, մինչդեռ Թուրքիան ունի նախապայմանների երկար ցուցակ:  Իրավիճակը շատ չի փոխվել անգամ նախորդ տարվա պատերազմից հետո, սա է խնդիրը», - վստահ է հայ քաղաքագետ Հրանտ Միքայելյանը:

Վիկտոր Նադեին-Ռաևսկին համաձայն է, որ «տեսականորեն հաշտվել հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Թուրքիան բարի կամք դրսևորի»: Սակայն փորձագետը կասկածում է, որ Անկարան ունի այդ «բարի կամք»-ը: «Այժմ թուրքերի համար գլխավորը Զանգեզուրի միջանցք ստեղծելն է հայկական Սյունիքով: Դրանից հետո, անվտանգության պատրվակով, նրանք կփորձեն այնտեղից դուրս մղել հայերին, ինչը Երևանի համար անընդունելի է: Բացի այդ, Հայաստանն ակտիվորեն դուրս է մղվում բոլոր այն տարածքներից, որոնք, Ադրբեջանի կարծիքով, վիճահարույց են: Էրդողանը ձգտում է վերացնել թուրքական աշխարհը բաժանող հայկական սեպը», - ասել է վերլուծաբանը:

Բենիամին Մաթևոսյանը կտրականապես վստահ է, որ Հարավային Կովկասում անկախ հայկական պետության գոյությունը մշտապես անընդունելի կլինի Թուրքիայի և Ադրբեջանի համար: Նա կարծում է, որ թուրքական ղեկավարությունը, բացի Սյունիքի միջանցքի վերահսկողությունից, կցանկանա ստանալ ռազմակայան Ադրբեջանում, որը մուտք է դեպի Իրանի հետ սահմանի նոր հատված: Երկրորդ հարցը, որը սկզբունքորեն տարանջատում է Թուրքիան և Հայաստանը համարվում է Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: «Իհարկե, Թուրքիայում կան  տասնյակ հազարավոր եվրոպական հայացքներ ունեցող մտավորականներ: Բայց երբ նրանք ստորագրեցին «Հայեր, ներեք մեզ» նամակը, անմիջապես հակահայկական հայտարարություն տարածվեց, որի տակ ստորագրեց 400 հազար մարդ»,-բացատրել է փորձագետը թուրքական հասարակության տրամադրությունները: Ըստ կարևորության երրորդը, 1922 թվականի Կարսի պայմանագրի դրույթների ճանաչման Թուրքիայի պահանջն է Երևանից, որը ըստ էության, հայերի կողմից Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչումն է: Պայմանագրի շրջանակներում Թուրքիային զիջված տարածքում է Արարատ լեռը, որը հայերի համար սրբազան է, և որը նույնիսկ պատկերված է նրանց զինանշանին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀայաստանն ու Վրաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում նոյեմբերի 27/30-ինՄեքսիկայի նախագահը չի բացառել SpaceX-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը հրթիռի բեկորների անկման պատճառովՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՄամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներՋուր հավաքեք․ ջուր չի լինելու36-ամյա զինված տղամարդը 22-ամյա հարսնացուին պահել է փակի տակ․ նա ձերբակալվել էՀայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե ԺանեյրոԴա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասինՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՄեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնըԲանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձելՀաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԹրամփը Գոհաբանության օրվա առթիվ ներում է շնորհել երկու հնդկահավիԵրկու դպրոցներում ջեռուցման համակարգը չի գործել, սովորողներին տաք սնունդ չի տրամադրվել․ ՄԻՊ-ի արձանագրումըԴատարկվող բուհերը վերալցնելու փորձ է․ փորձագետները՝ բուհ ընդունվելու համար հայոց լեզվի իմացության շեմի վերացման մասինՆոյեմբերի 27-ից Խանջյան 7 հասցեի կանգառի կետը կտեղափոխվի Խանջյան 9. Երևանի քաղաքապետարանԷջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի շինարարական աշխատանքները եղանակային պայմաններով պայմանավորված՝ կմեկնարկեն գարնանը. ԽուդաթյանՄոսկվայի հետ երկխոսությունը պետք է շարունակվի. ռուս ժողովուրդը մեզ համար թանկ է. ԿոբախիձեՊուտինը և Թրամփն ունեն գործնական, պրագմատիկ և բարեկամական հարաբերություններ. ՊեսկովՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Կարեն Գրիգորյանն ազատվել է պաշտոնիցԿյանքից հեռացել է Արմեն ԲուդաղյանըԵրևանում Ամանորի տոնական ձևավորման կապակցությամբ ժամանակավորապես կդադարեցվի փոխադրամիջոցների երթևեկությունըԵս Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանակում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. ՓաշինյանՄերձավանում բшխվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավnր«Հայաստանը առանց քվեարկության ՀԱՊԿ-ում. Ինչու՞ է Երևանը անտեսել Մոսկվայի նախազգուշացումները»Sohu. «Պուտինը վճռական գործողություններ ձեռնարկեց Փաշինյան երկերեսանի դաշնակցի դեմ»Հայ քաղաքական գործիչը բացատրել է «Թրամփի ճանապարհի» կողմից երկրին ներկայացվող սպառնալիքըԵվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ»ԱՄՆ դեսպանությունը փակ էԼավ լուր կենսաթոշակառուների համար․ մինչև ե՞րբ բանկային քարտերով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար կտրամադրվիԳործող ռեժիմում ստորաքարշությունն այնքան առաջնորդող է դարձել, որ պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու 2 շեֆերին՝ Փաշինյանին ու Ալիևին. Տիգրան ԱբրահամյանԻնչպե՞ս փրկել երկիրը. քիչ հավանական է, որ Փաշինյանը որևէ պարագայում որոշի կամավոր թողնել վարչապետի պաշտոնը. «Փաստ»ՉԼ․ «ՊՍԺ»-ն և «Ռոմա»-ն չպարզեցին հաղթողին, «Բավարիա»-ն պարտվեց «Լիլ»-ինԵվրոպայում անվտանգության նոր համակարգի մասին. Արտակ Զաքարյան«Զանգեզուրի միջանցքը» նոր երթուղի կբացի Արևելքի և Արևմուտքի միջև․ ադրբեջանցի նախարարՓաշինյանը սեղմում է հակասությունների օղակը ԱնդրկովկասումԻրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ«Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ»ՉԼ․ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Սպորտինգ»-ը ոչ-ոքի խաղացին, «Լիվերպուլ»-ը հաղթեց «Բրյուգե»-ինԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերումՎթար․ ջուր չի լինի մինչեւ 22:00-նԼարսը փակ է կցորդիչով բեռնատարների համարBrent նավթը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 95,33 դոլարի«Լևոնիցս հետո երեխաներս ու թոռնուհիս դարձան մեր ապրելու ուժը». Լևոն Ասոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացուՍոչիում կայացել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև բանակցություններ, որոնք տևել են շուրջ 3 ժամ. պատմության այս օրը (Նոյեմբերի 26)«Հրապարակ»․ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԲյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ»
Ամենադիտված