Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ կիմանո

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ճապոնական ավանդական տարազը, որը բոլորին հայտնի է կիմոնո անվանմամբ (բառացիորեն թարգմանված «հագուստ»), գոյություն է ունեցել դարեր շարունակ: Սկզբնապես, ճապոնացիները կրել են կանեփի թելից պատրաստված պարզ հագուստ, որը նման է եղել երկար պոնչոյի, և գոտկատեղին ունեցել է գոտի: Դա եղել է Ձյումոնի դարաշրջանում: Այդ հագուստը հարմար է եղել տաք ամառների համար, իսկ ձմռանը այն լրացվել է նմանատիպ հագուստի այլ շերտերով:

Մինչև մ.թ.ա առաջին հազարամյակի սկզբը, մայրցամաքային նորաձևության ազդեցության տակ, Ճապոնիայում հայտնվել են կորեա-մանչժուրական տեսակի հագուստներ։ Երբ 5-րդ դարում ճապոնացիները սկսել են Չինաստանի հետ առևտրային հարաբերություններ  զարգացել՝ փոխառել են իրենց մայրցամաքային այդ հարևանից  «հանֆույ» կոչվող չինակական ավանդական հագուստը, որն էլ հենց դարձել է կիմանոյի նախատիպը: Աստիճանաբար արտասահմանյան նմուշները պատճենած այդ հագուստը սկսել է ստանալ իր ուրույն ճապոնական ոճը: Ճապոնական կիմանոյի հիմնական պահանջները, ներառյալ նորաձևության և գեղեցկության չափանիշները, ձևավորվել են Հեյանի դարաշրջանում (794 - 1185): Մուրոմատի դարաշրջանում (1392-1573), կոսոդե-կիմոնոն, որը առաջ համարվում էր ներքնազգեստ, սկսել են կրել առանց հակամա տաբատի, դրա համար հայտնվել է կոսոդեյի- օբի գոտին։

Էդո դարաշրջանում (1603-1867) կիմանոյի թևքերի երկարությունը մեծացել է, օբին գոտին ավելի լայն է դարձել, հայտնվել են այն կապելու տարբեր ձևեր։ Այդ ժամանակվանից կիմոնոյի տեսքը գրեթե անփոփոխ է մնացել։ Եթե արևմտյան նորաձևության պատմությունը դրսևորվել է որպես փոփոխվող ուրվագծերի մի շարք, ապա կիմանոյի պատմությունը ավելի շուտ ձևերի և գույնի երանգների գունապնակ է, որը ունի ձևի անփոփոխության կանոն: Ճապոնական կիմոնոյի դիզայնի հիմքում ընկած է ուղղանկյունը, իսկ ընդհանուր ձևը նման է «T» տառին: Նման հագուստը համատեղում է տեսքի պարզությունը նրբագեղության և գործածականության հետ, քանի որ ազատ նստած հագուստը չափազանց հարմարավետ է Ճապոնիայի խոնավ և տաք կլիմայի պայմաններում: Ճապոնական հագուստը նաև տեղեկացնում է իր  սեփականատիրոջ հարստության, զբաղմունքի, տարիքի և նախասիրությունների մասին: Կիմանոյի տեսքի կանոնի հաստատումից ի վեր, այդ հագուստի գունային համակցությունների մոտ 200 օրենք է մտցվել:

Ճիշտ է, ժամանակի ընթացքում խիստ կանոնները պարզեցվել են, բայց պատկերի և գույնի կապը կապված տարվա, իրադարձության և կրելու վայրի հետ դեռևս մեծ նշանակություն ունի: Ավանդաբար պարտադրված է ձմռանը (Ճապոնիայում դա նոյեմբերից փետրվարն է) կրել արտաքինից սպիտակ, իսկ ներսից  կարմիր գույների կիմանոներ, գարնանը (մարտ և ապրիլ) նարդոսի գույնի կիմանո՝ կապույտ երեսպատմամբ,  ամռանը ավանդական կարմիր կիմոնոն է հարգի: Հագուստի վրայի պատկերը ևս պետք է համադրվի սեզոնի հետ, անհնար է պատկերացնել, օրինակ, ծաղկող սակուրայի պատկերը ձմեռային կիմանոյի վրա: Կախարդական իմաստ է  տրվում հագուստի ձախ և աջ կողմերին: Ճապոնիայում ձախ կողմը կապվում է կյանքի, իսկ աջ կողմը մահվան հետ, ուստի մարդիկ կիմանոյի աջ մասը ծածկում են ձախ մասի փեշով, իսկ ահա հանգուցյալին հագցնում են աջ թևով ձախը ծածկած կիմանո:

19–րդ դարի երկրորդ կեսին, Մեյձի դարաշրջանում, արևմտականացումը հանգեցրել է ճապոնական հագուստի հեղափոխության: Եվրոպական նորաձևությունը սկսել է դուրս մղել ճապոնական ավանդական զգեստը։ Հասարակ ճապոնացիների ապրելակերպի «ամերիկանացումը» հանգեցրել է նրան, որ կիմոնոն դուրս է մղվել առօրյա կյանքից։ Ներկայումս ճապոնական ավանդական հագուստը հիմնականում օգտագործվում է միայն տոների և պաշտոնական միջոցառումների ժամանակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. ReutersՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և արկ են արձակել Եմենի ուղղությամբ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ Բաբաջանյան փողոցում վիճաբանnւթյան հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ. ՆԳՆ Երևանում բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. հնչել են կրակոցներ Մարտունիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Հակոբ Վարդանյանը Ղազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս Բեկտենով «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք Իսրայելի ՊԲ-ն շարունակում է գործողություններ իրականացնել Լիբանանում Զուգարանում նորածին երեխա են գտել Ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա տուժած CDU-ի առաջնորդ, կանցլեր Մերցի դիրքն ավելի անկայուն է դարձել, քան երբևէ․ «The Economist» Մատվիենկոն շնորհավորել է Հայաստանի պատգամավորներին Անկախության օրվա կապակցությամբ Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա Ինչքան հոնորար ստացան Արման Ծառուկյանն ու Էդմեն Շահբազյանը CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Եղանակը Հայաստանում ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով Ի՞նչ է տեղի ունեցել Նոր Խարբերդի մանկատանը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Աստիճանավոր գայլիկոնԵրկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից «Հայաստանի համար ռիսկայնին է «Էլեկտրական ցանցերի» ազգայնացումը»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին ՆԳ նախարարությունը ներկայացնում է Հայաստանի թվային անձնագիրը «Հայաստանում Եկեղեցու ղեկավարի դեմ դատական ​​գործընթաց սկսելու հերթական փորձը»Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Տավուշում հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 102 դոլարի
Ամենադիտված