ԱՀԿ-ն սկսել է COVID-19-ի բուժման երեք նոր դեղամիջոցների փորձարկումները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆMir24.tv-ն գրում է, որ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը սկսել է կորոնավիրուսով հոսպիտալացված հիվանդների վրա COVID-19-ի դեմ երեք նոր ֆարմոկոլիագական դեղամիջոցների փորձարկումը: Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՀԿ կազմակերպության պաշտոնական հայտարարությունը:
Այդ դեղամիջոցներն են արտեսունատը, իմատինաբը և նիֆլիքսինաբը: Փորձարկումներին մասնակցում են 52 երկրի 600 հիվանդանոցներ: Նշվել է, որ դեղերը ընտրվել են անկախ փորձագետների կողմից այն պատճառով, որ դրանք պոտենցյալ նվազեցնում են կորոնավիրուսային հիվանդությունից մահվան վտանգը: Երեք դեղերն էլ նախկինում արդյունավետ են եղել այլ հիվանդությունների դեմ. արտեսունատը օգտագործվում է ծանր մալարիայի դեպքում, իմատինաբը քաղցկեղի որոշ տեսակների դեպքում, և նիֆլիքսինաբը իմունային համակարգի հիվանդությունների դեպքում:
Մինչ այդ ԱՀԿ փորձագետներն ուսումնասիրում էին դեքսամետազոն, ռեմդեսիվիր և ինտերֆերոն դեղամիցոցների ազդեցությունը ծանր կորոնավիրուսային հիվանդության ընթացքի վրա: Ընդ որում նշվածներից միայն առաջինի օգտագործման դեպքում է դրական արդյունքներ գրանցվել:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը