Մերկելը Աֆղանստանում տիրող իրավիճակը քննարկել է Մեծ Բրիտանիայի և Նիդերլանդների վարչապետերի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շաբաթ օրը հեռախոսազրույցներ է ունեցել Մեծ Բրիտանիայի և Նիդերլանդների վարչապետեր Բորիս Ջոնսոնի և Մարկ Ռուտտեի հետ:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը Աֆղանստանում: Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը:
«Բանակցությունների առանցքը եղել է Քաբուլի օդանավակայանի միջոցով միջազգային տարհանման ավարտը, իրավիճակը Աֆղանստանում և տարածաշրջանում», – ասել է Զայբերտը:
Նա ընդգծել է, որ դիվանագիտական անձնակազմի անվտանգության վիճակի վատթարացման ֆոնին Մերկելը Ջոնսոնի և Ռուտտեի հետ քննարկել է «հնարավոր քաղաքական և դիվանագիտական տարբերակներ»: