Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը ճանապարհը փակելով միանգամից մի քանի խնդիր լուծեց՝ ռազմականից դիվանագիտական․ Տիգրան Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի քանի օր առաջ, երբ Գորիս-Կապան ճանապարհը ադրբեջանական ագրեսիայի հետևանքով փակվել էր, Կապան հասա Տաթևի այլընտրանքային ճանապարհով։

Այս ճանապարհով ժամանակին մի քանի անգամ երթևեկել էի ու չնայած գռունտային ճանապարհին, միշտ հաճույքով եմ անցնում՝ բնության առումով հաճելի ճանապարհ է։

Պատերազմից հետո մեր առաջին քայլը պետք է լիներ այդ ճանապարհի արագ հիմնանորոգումը, սակայն աշխատանքները բավականին ուշ սկսվեց։

Ինչևէ, այսօր Կապանից Գորիս վերադարձա արդեն հիմնական ճանապարհով՝ Շուռնուխով, Որոտանով։

Առաջին հայացքից, երթևեկության կազմակերպման առումով փոքր փոփոխություններ են եղել՝ ճանապարհի երկու հատվածում մի քանի արգելապատնեշ է դրվել և այդ հատվածում էականորեն պետք է նվազեցնել արագությունը։

Շուռնուխ չհասած, ճանապարհից ձախ ռուս սահմանապահ էր, դիմացի մայթին՝ մի փոքր խորք, մեզ հայացքով ուղեկցում էր ադրբեջանցի սահմանապահը։ Մի փոքր հեռու, հերթապահություն էր իրականացնում հայ սահմանապահը։

Երկրորդ «ճգնաժամային կետում»՝ Որոտանից դեպի Գորիս, նույն ձևով մայրուղու վրա մի քանի արգելապատնեշներ են։

Իրավիճակն այստեղ տարբերվում էր նրանով, որ ճանապարհի մերձակա հատվածում 2 ադրբեջանցի զինծառայողներ էին, որոնք բավականին ուշադիր հետևում էին երթևեկությանը։

Այս հատվածում ևս ծառայություն էին կրում ռուս սահմանապահները։

Այս հատվածը գտնվում է դեկտեմբերից հետո ճանապարհի կողքին տեղակայված ադրբեջանական ուղեկալի կողքին, որտեղ նաև ժամանակակից տեսադիտարկման համակարգեր են տեղադրված։

Կարծում եմ, որ Ադրբեջանն այդ երկու հատվածներում տեխնիկական վերազինում է անելու և անկախ այն հանգամանքից, որ մեքենաները չեն կանգնեցվում, չեն ստուգվում, տեխնիկական համակարգերի ներդրումն ադրբեջանցիներին թույլ է տալու մեծացնել իր վերահսկողությունը Գորիս-Կապան ճանապարհին և հատուկ սարքերի միջոցով նույնականացնել այդտեղով անցնող մեքենաների ուղևորներին։

Ի դեպ, այդ ձևով Ադրբեջանը որոշակի վերահսկողական գործառույթներ իրացնում է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի Շուշի քաղաքին մերձակա 2 հատվածներում։

Մի խոսքով, Ադրբեջանը ճանապարհը փակելով միանգամից մի քանի խնդիր լուծեց՝ ռազմականից դիվանագիտական, իսկ Հայաստանի իշխանությունները հայ հանրությանը ժպիտներով, հումորներով համոզում են, որ ժամանակավոր խնդիր էր, արդեն լուծեցինք, իսկ կյանքը շարունակվում է։

Ո՛չ, կյանքը նույն կերպ չի շարունակվում, մեր շուրջ ստեղծված անվտանգության միջավայրը գնալով առավել մռայլ տեսք է ստանում, եղած ճեղքերն ավելանում և խորանում են, իսկ իշխանությունների ողջ ներուժն ուղղված հանրությանը մոլորեցնելու և խաղաղության դարաշրջան խոստանալով»։

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայությանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արելԵրեք նախարարություն վերանվանվել էԱյսօրվանից վարորդական տեսական քննություններն անցկացվում են նոր կարգովՆեպալում ջրհեղեղից հետո փրկվել է 330 օտարերկրացիԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առելԻրանի ԶՈւ-ն առանց պատասխանի չեն թողնի ԱՄՆ-ի ոչ մի uադրիչ գործողություն. Բաղաի Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ Այս պահի տվյալներով՝ Հայաստանում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆ Սաուդյան նավթ տեղափոխող գերտանկերներ են հարձակման են ենթարկվել Այսօրվանից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք. Փեզեշքիան Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց ՌՊԼ Պուտինը կոչ է արել բարձրացնել ՄԱԿ-ի գործունեության արդյունավետությունը Վենսը Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը համարել է ԱՄՆ-ի հիմնական խնդիրը Ամբողջ տարածաշրջանն է գին վճարում Իսրայելի ագրեuիվ քաղաքականության համար. Էրդողան Բաքուն և Երևանը աշխատում են փոխադարձ առևտուրը ընդլայնելու ուղղությամբ. Ալիև Պուտինը և Ալիևը կարճ զրուցել են ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Թրամփը խնդրել է Apple-ին իր քարտեզներում փոխել Օնտարիո լճի անվանումը Յամալի երկու գոլ խփել տեսնելը նույնպես ինձ շատ է ուրախացնում. Ֆլիկ Գազատար է վնասվել. Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Փաշինյանը մեղադրվում է ընդդիմության դեմ ճնշումների մեջԵրիտասարդությունը կարող է անգնահատելի դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում. Զախարովա Թրամփի վարկանիշն ընկել է Բայդենի նվազագույնից էլ ցածր ԱՄՆ ցամաքային ուժերի նախարարը հրաժարական է տվել Փիթ Հեգսեթի հետ լարված հարաբերությունների պատճառով Փաշինյանը առաջարկել է, որ Ղազախստանին և Ղրղզստանին դառնան TRIPP նախագծի բաժնետերերԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը գերազանցել է հազարը Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ»Համատեղ ջանքերով մեզ կհաջողվի գրանցել նոր հաջողություններ բազմակողմ հարթակներում․ Փաշինյանը՝ Ֆիցոյին Ուկրաինան չպետք է կոնկրետ արդյունքներ ակնկալի ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով. Կալլաս Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը. Էրդողան Հայ գեներալ. Մենք առաջինն ենք դավաճանել ՀԱՊԿ-ինԵթե պլանավորում եք ինքնասպան լինել, ապա քիչ հավանական է, որ թիկնապահ պետք լինի. «Փաստ»Այլևս դաշնակից չէ. Հայաստանը «վերափոխում» է հարաբերությունները Ռուսաստանի հետԲերքաբեր գյուղի մոտ կիրականացվեն պшյթեցման աշխատանքներ. ՊՆ ԱՄՆ-ն ունի բավարար ռшզմական ներուժ՝ աշխարհում առկա uպառնալիքներին, այդ թվում՝ Չինաստանին դիմակայելու համար. Վենս Ի՞նչ «ծրագրեր» ունի Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Թրամփը բացառել է Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից միջnւկային զինшմթերքի կիրառման հնարավորությունը «Կյանքը շատ էր սիրում, այնքան պլաններ ուներ Մխոս». կամավոր Մխիթար Կուջոյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Ներքին Հոռաթաղում. «Փաստ»Գիտելիքի օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 1)Կտրվի արտոնություն 50 տոկոսի չափով. նախագիծ. «Փաստ»
Ամենադիտված