Հայաստանն Ռուսաստանի դուդուկի տակ փորձում է շրջանցել միջազգային նորմերը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՍյունիքի մարզում տեղի ունեցող վերջին դեպքերի մասին զրուցել ենք քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի հետ։
Հարցին, թե Գորիս-Կապան ճանապարհի շուրջ ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում, քաղաքագետը պատասխանել է․ Հայաստանն Ռուսաստանի դուդուկի տակ փորձում է շրջանցել միջազգային նորմերը
Անդրադառնալով երեկ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետի կողմից Գորիս-Կապան տեղանունների փոխարեն Էյվազլիի և Չայզամի ադրբեջանական անվանումներ օգտագործելուն, քաղաքագետն ասաց․ «Դա թշնամու պատվերը կատարող կառավարության դրսևորում է, որի ելակետն այն է, որ այդ ղեկավարությունը Ադրբեջանի գործողությունները չի դիտարկում հանցավոր գործողություններ, այլ՝ օրինավոր: Հայաստանն այսօր Ռուսաստանի դուդուկի տակ փորձում է շրջանցել միջազգային նորմերն ու ներկայացնել կատարվածը՝ իբրև հնարավորություն տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար: Դա հիմարություն է, նման բան չի կարող իրականանալ: Այս ուղղությամբ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի համառությունը կարող է իր համար շատ վատ ավարտվել»։
Սոնա Գիշյան