Բելառուսն արգելել է երկրից հացահատիկի արտահանումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսի նախարարների խորհուրդը վեց ամսով արգելել է երկրից հացահատիկի, այդ թվում՝ ցորենի, տարեկանի, գարու, վարսակի, եգիպտացորենի, հնդկացորենի, կորեկի, տրիտիկալեի, այլ հացահատիկային ապրանքների, ինչպես նաև ռապսի սերմերի արտահանումը: Այս մասին ասվում է ազգային իրավական ինտերնետային պորտալի հաղորդագրության մեջ:
Արգելքը կանդրադառնա նույնիսկ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վրա, ընդ որում՝ դա կախված չէ հացահատիկի ծագումից: Սահմանափակումներն ուժի մեջ են մտնում օգոստոսի 27-ից և կտևեն վեց ամիս:
Այս միջոցները չեն առնչվի այն ապրանքներին, որոնք նախատեսված են օտարերկրյա պետություններին հումանիտար օգնություն տրամադրելու համար, ինչպես նաև հանրապետության տարածքով անցնող միջազգային տարանցիկ փոխադրումներին: