Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գևորգյանը հաղթեց «Նոր Ալիք 2021» մրցույթում
ՄՇԱԿՈՒՅԹՍոչիում ավարտվեց «Նոր Ալիք 2021» մրցույթը, որի հաղթող դարձավ Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գեւորգյանը:
Այսօր կայացավ «Նոր Ալիք»-ի վերջին՝ երրորդ մրցութային օրը: Այսօր պրեմիերային օրն էր․ Սարոն կատարեց իր համար գրված երգը, որի հեղինակը Դավիթ Բադալյանն է: 3 օրվա քվեարկության արդյունքում որոշվեց հաղթողը:
Մրցութային երրորդ օրը Սարոն հավաքեց 88 միավոր՝ զբաղեցնելով երկրորդ տեղը, սակայն 3 օրվա արդյունքով նա հաղթեց, քանի որ առաջին երկու օրը մրցույթի առաջատարն էր։ Հայաստանի ներկայացուցիչը ընդհանուր առմամբ հավաքեց 267 միավոր: Երկրորդ տեղը գրաված մասնակից նրանից հետ էր 6 միավորով։
Երիտասարդ երգիչը մրցույթի առաջատարն էր առաջին իսկ օրվանից: Մրցութային առաջին և երկրորդ օրերին Սարոն կատարել էր Բեյոնսեի Listen և Արամ mp3-ի «Կուզես» երգերը: