Ալիևը մեղադրանքներ է հնչեցրել Մինսկի խմբի համանախագահ երկրներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Վլադանկա Անդրեևայի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Մինսկի խումբը բաց է թողել բազմաթիվ հնարավորություններ: Նա հիշատակել է Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու իր հայտարարությունները և նշել, որ նրանք ցանկանում էին հարցը լուծել «խաղաղ ճանապարհով»:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ալիևը մեղադրել է Մինսկի խմբի համանախագահող երկրներին, որոնք նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրներից են՝ ասելով, որ եթե պատժամիջոցները ժամանակին կիրառվեին Հայաստանի դեմ և Հայաստանին համոզեին կամ ստիպեին հեռանալ Արցախից, պատերազմ չէր լինի։
Նա նշել է, որ պատերազմի պատասխանատվությունը նաև Մինսկի խմբի համանախագահող երկրների վրա է։