Կարեն Կարապետյանը նոր նշանակում է արել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել Նարեկ Գրիգորյանը:
Վարչապետի որոշման մեջ մասնավորապես ասվում է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Նարեկ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ»:
Ավելի վաղ նշվել էր, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Ֆելիքս Բաշոյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Բաշոյանը Կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 1999 թվականից: