Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ինչ հարց լուծեց Բաքվում Հայաստանին վիրավորած ռուսաստանցի պաշտոնյան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, որ ապրիլյան պատերազմի օրերին «աչքի ընկավ» Հայաստանի հանդեպ վիրավորական արտահայտություններով, երեկ Բաքվում Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծել են մի շարք հարցեր, որոնք բարդ քննարկումների տեղիք էին տալիս: Թե հատկապես ինչ հարցերի մասին է Ռոգոզինը խոսում՝ պարզ չէ, սակայն այս ֆոնին հատկանշական է, որ Բաքու Ռոգոզինի այցից առաջ ռուսական մամուլի հեղինակավոր պարբերականները գրեցին, որ նա Բաքվում պարզաբանումներ է տալու նաև Հայաստանին մատակարարված «Իսկանդեր»‑ների վերաբերյալ: Ինչպես հայտնի է, Բաքուն բավական դժգոհությամբ ընդունեց Հայաստանի անկախության զորահանդեսին ցուցադրված «Իսկանդեր» հրթիռները, որոնք իսկապես բավական կարևոր սպառազինություն են, և էական թե՛ ռազմական, թե՛ քաղաքական նշանակություն ունեն այն պետության համար, որոնք տնօրինում է այդպիսի հրթիռներ: Արդյո՞ք ՌԴ փոխվարչապետը Բաքվում Ալիևի հետ հանդիպմանը քննարկել է «Իսկանդեր»‑ների հարցը և հենց դա նկատի ունի՝ ասելով, որ Մոսկվան և Բաքուն լուծել են բարդ քննարկումների տեղիք տվող հարցեր: Իհարկե, որևէ կերպ հնարավոր չէ պնդել, որ Ռոգոզինը նկատի ունի նաև այդ հարցի շուրջ առկա փոխհամաձայնությունը կամ փոխըմբռնումը: Բայց ամենևին զարմանալի չի լինի, եթե այդ հարցն առնվազն առկա լինի որևէ առավել շղթայական համաձայնության կամ փոխըմբռնման շրջանակում, որ կայացրել են Մոսկվան ու Բաքուն:

Բանն այն է, որ Ռոգոզինի այցի նախօրեին ռուսական մամուլը գրել էր նաև, որ քննարկվելու է Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական նոր պայմանագրերի հարցը և չի բացառվում, որ Հայաստանին մատակարարված «Իսկանդեր»‑ները այստեղ ունեն էական խթանիչ նշանակություն, և այդպիսով կամ Ռուսաստանն է Բաքվին ստիպել նոր գնումներ կատարել Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրից, որի համար այդ գնումները կարևոր են տնտեսական բարդ վիճակի պայմաններում, կամ էլ Բաքուն է Ռուսաստանին ստիպել իր համար շահավետ գնով մատակարարումներ անել և համալրել ապրիլին որոշակիորեն դատարկված զինանոցը: Բոլոր դեպքերում, Ռոգոզինի հայտարարությունը պաշտոնական Երևանի համար պետք է լինի ուշադրության լուրջ առարկա: Այդպիսին, իհարկե, պետք է լինի ռուս-ադրբեջանական ցանկացած պայմանավորվածություն կամ պայմանավորվածության մասին հայտարարություն, բայց առավել քան պետք է ուշադիր լինել, հատկապես, ռազմաքաղաքական բնույթի այդօրինակ հայտարարությունների հանդեպ: Առավել ևս, որ մեղմ ասած՝ բացառված չէ և այն, որ Մոսկվան Բաքվի հետ սկսի քննարկել «Իսկանդեր»‑ներ նաև Ադրբեջանին մատակարարելու հարցը, ինչի վերաբերյալ, ի դեպ, կասկածներ և մտավախություն հայտնեցին հայաստանյան մի շարք փորձագետներ, երբ Երևանը ցուցադրեց հրթիռներն ու պարզ դարձավ, որ Մոսկվան դրանք մատակարարել է Հայաստան:

Միևնույն ժամանակ, իհարկե, խնդիրը կարող էր լինել և ոչ միայն «Իսկանդեր»‑ը, այլ նաև հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը: Այստեղ ևս Ադրբեջանը ցուցաբերել է դժգոհություն, նույնիսկ այդ երկրի խորհրդարանում հայտարարություններ են հնչել ՌԴ հետ հարաբերությունները որոշակիորեն սառեցնելու մասին: Իսկ հաշվի առնելով Ադրբեջանի տոտալիտար-ավտոկրատ ռեժիմը, խորհրդարանում չէին կարող հնչել Ալիևի համար անկառավարելի հայտարարություններ: Եվ չի բացառվում, որ Ռուսաստանի փոխվարչապետը Բաքվին փորձել է հանգստացնել այդ մասով, հավաստիացնելով, որ հայ-ռուսական միացյալ զորախմբի շուրջ նոր զարգացումները չեն սպառնում Ադրբեջանին: Ռուսաստանի մի քանի պաշտոնյաներ, իհարկե, խոսել են այդ մասին, սակայն, անկասկած, մի բան է ընդհանուր հայտարարությունները, մեկ այլ բան՝ մանրամասն քննարկումները: Կմնա միայն հասկանալ, թե ով ում վրա է թանկ «վաճառել» հայաստանյան հրթիռներն ու միացյալ զորախումբը՝ Մոսկվան Բաքվի, թե Բաքուն՝ Մոսկվայի:

ԱՄՆ-ում ավելի քան 900 000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիԿասեցվել է «Շառոյան-Սարյան» ընկերության համեմունքների արտադրամասի արտադրական գործունեությունըԼևոն Արոնյանը գլխավորում է London Chess Classic 2026 միջազգային մրցաշարի մրցաշարային աղյուսակըՀնդկաստանում շուրջ 400,000 մարդ մասնակցել է տեղի Օրենսդիր ժողովի պատգամավորի դստեր հարսանեկան արարողությանը. ANIԵրևանում չինացուց 8 մլն դրամ են գողացելՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանովԹուրքիան և Իրանը երկարաձգել են իրանական գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը մինչև 2032 թվականըՄահացել է Իսլանդիայի հավաքականի նախկին դարպասապահըՏուլիպան մեկնաբանել է «Արարատ-Արմենիա»-ի՝ «Զալցբուրգ»-ից 2:0 հաշվով կրած պարտությունըԳետիկ գետ է բաց թողնվել շուրջ 20,000 կարմրախայտի մանրաձուկԱրդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի դատավորների միության՝ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ դիրքորոշման վերաբերյալԶինծառայnղների աշխատավարձերի բարձրացումը և կենսաթոշակային համակարգի բարեփոխումը պահանջում են միջոցներ, որոնք բյուջեում այժմ չկան. Ուկրաինայի վարչապետՀայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների կատարումը խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր իրավական պայմանն է. ադրբեջանցի պատգամավորՄեկնարկել է նոյեմբեր ամսվա անապահովության նպաստների վճարումըԷրդողանն աջակցել է «Բեշիքթաշին» Վրաստանում տեղի ունեցած բախումներից հետոՀայաստանը կյանքի տևողությամբ աշխարհում 116-րդ տեղում է. WorldometerԾանոթ ու միարժամանակ անհայտ …Քու–քլաքս–քլան գաղտնի կազմակերպությունBloomberg. Մեծ Բրիտանիային ցրտերի պատճառով էլեկտրաէներգիայի դեֆիցիտ է սպառնում15 ժամ տևած բանակցություններից հետո Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովն ավարտվեց կեսգիշերից քիչ անց՝ առանց որևէ արդյունքի. ՄադյարԿասեցվել է «Էջմիածին կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունըԵրևանում բախվել են «Տ5» երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը«Եվրոպացի քաղաքական գործիչները մտահոգված են Հայաստանում քաղաքական հետապնդումների պատճառով»Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պետերբուրգին, Կրասնոդարի երկրամասին, Լենինգրադի և Տուլայի մարզերին. կան տnւժածներԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով գրեթե 840,000 սպառող մնացել է առանց էլեկտրականությանԿոտայքի մարզում «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը փորձել են փախուստի դիմել և մեքենայով մոտ 500 մետր քարշ են տվել ոստիկանին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՍիմոն Աբգարյանը 2027 թվականի աշնանը կստանձնի փարիզյան «Théâtre du Soleil»-ի ղեկավարի պաշտոնըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՌուսաստանն ու Չինաստանը աջակցում են Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը. ԿոպիրկինՀՀ զինանշանի մասին օրենքում փոփոխություն է առաջարկվում․ ի՞նչ կփոխվի«Փաշինյանը փորձում է հայերի ձայները շահել խոստանալով հրաժարական տալ, բայց նրանք նրան չեն հավատում»Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումՍահմանվել է սակագնային քվոտա՝ ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ«Յուվենտուս»-ը հաղթանակ է տարել «Օմոնիա»-ի նկատմամբ․ ԵԼ-ի և ԿԼ-ի խաղային օրվա արդյունքներըՀանրաքվեի միջոցով փոփոխվել է Հայաստանի Սահմանադրությունը. պատմության այս օրը (Նոյեմբերի 27)ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև խորանում են տարաձայնությունները Ուկրաինային աջակցելու հարցում. PoliticoՎթար է․ ջուր չի լինելուԲաքվի բռնшպետական վարչախմբի խնդիրը ոչ թե այդ հռչակագիրն է կամ դրան հղումը, այլ, խոշոր հաշվով, հենց Հայաստանի անկախությունն ըստինքյան. Վարդան ՈսկանյանՄեքսիկայում զինվшծ հարձակամն հետևանքով 26-ամյա ֆուտբոլիստ է մահացելՄենք փորձում ենք իրանցիներին հնարավորություն տալ ողջամիտ լինելու. ԹրամփԻշխանության քմահաճույքներն ու քաղաքական վրեժխնդրnւթյունը դարձել են գերիշխող, իսկ օրենքներն ու Սահմանադրությունը՝ զուտ ձևական. «տուն է՝ թող լինի» սկզբունքով. Տիգրան ԱբրահամյանԻտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀայաստանն ու Վրաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում նոյեմբերի 27/30-ինՄեքսիկայի նախագահը չի բացառել SpaceX-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը հրթիռի բեկորների անկման պատճառովՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՄամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներՋուր հավաքեք․ ջուր չի լինելու36-ամյա զինված տղամարդը 22-ամյա հարսնացուին պահել է փակի տակ․ նա ձերբակալվել էՀայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե ԺանեյրոԴա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասին
Ամենադիտված