Մարդկանց մոտ գտել են նոր պաշտպանություն COVID-19-ից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆLenta.ru-ն գրում է, որ մարդու օրգանիզմում առկա այլ կորոնավիրուսների դեմ հակամարմինները կարող են նոր պաշտպանություն լինել օրգանիզմի համար SARS-CoV-2-ի դեմ: Այս մասին է վկայում իսպանացի գիտնականների նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Nature Communications ամսագրում:
Կորոնավիրուսների հսկայական ընտանիքից յոթը վարակում են մարդկանց: Նրանցից շատերը միայն սուր շնչառական վարակների պատճառ են դառնում: Բայց կան երեք բացառություններ՝ MERS-CoV-ն, SARS-CoV-ն և SARS-CoV-2-ը:
Բարսելոնայի գլոբալ առողջության ինստիտուտի հետազոտող մասնագետների խումբը յոթ ամիս՝ 2020 թվականի մարտից մինչև հոկտեմբեր, ուսումնասիրել է Բարսելոնայի կլինիկական հիվանդանոցի 578 աշխատակիցների արյան մեջ հակամարմինների մակարդակը: Նրանք չափել են SARS-CoV-2-ի նկատմամբ տարբեր հակամարմինների մակարդակը և տեսակները, ինչպես նաև հակամարմինների առկայությունը ևս չորս այնպիսի կորոնավիրուսների նկատմամբ, ովքեր սուր շնչառական վարակներ են առաջացնում:
Հետազոտողները պարզել են, որ կորոնավիրուսով վարակվածներից շատերը վարակվել են համաճարակի սկզբում: SARS-CoV-2-ի նկատմամբ հակամարմիններ ունեցող անձանց տոկոսը աճել է աննշան՝ 13,5-ից մինչև 16,4 տոկոս, մինչդեռ ինքնին հակամարմինների թիվը մնացել է հաստատուն կամ նույնիսկ ավելացած:
Բացի այդ, իսպանացի գիտնականների աշխատանքը հաստատում է այն տեսությունը, որ սուր շնչառական վարակների պատճառ հանդիսացող կորոնավիրուսների դեմ հակամարմինները կարող են խաչաձև անընկալություն ապահովել COVID-19-ի դեմ: Հիվանդները, ովքեր տարել են թեթև COVID-19, ունեցել են ավելի բարձր IgG և IgA հակամարմինների տիտր այլ կորոնավիրուսների նկատմամբ, քան արտահայտված ախտանիշներ ունեցած առաջացրածները: Ընդ որւոմ անգամ այն մարդկանց շրջանում, ովքեր չեն վարակվել SARS-CoV-2-ով, կան հակամարմինների ավելի բարձր մակարդակներ ունեցողներ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը