Պրոխոր Շալյապինին մինչև հոգու խորքը զարմացրել է հայերով լցված ինքնաթիռը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆbloknot-volgograd.ru-ն գրում է, որ վոլգոգրադցի հայտնի դերասան, «Աստղերի գործարան -6» նախագծի եզրափակիչի մասնակից Պրոխոր Շալյապինը մի փոքր տարակուսել է Լոս Անջելեսից Մոսկվա երկար թռիչքից հետո: Երգչի խոսքով ինքնաթիռում եղել են միայն Հայաստանի բնիկներ, և որոնք բոլորը եղել են Միացյալ Նահանգների քաղաքացիներ: Այս մասին Պրոխորը համացանցիի օգտատերերին հայտնել է օգոստոսի 17 -ին Instagram- ի իր էջում:
«Կեցցե՛ հայրենիքը: Դա երկար թռիչք էր՝ 12 ժամ: Կարելի է կրկին կոպիտ լինել, արմունկներով հրել, մռնչալ, և դրա դիմաց քեզ ոչինչ չի լինի: Բայց ահա թե ինչ եմ ուզում ասել, ես շատ զարմացացած եմ, քանի որ ինքնաթիռում միայն հայեր էին: Այնպիսի զգացում էր, որ ես թռչում էի ոչ թե Լոս Անջելեսից, այլ Երևանից: Բայց դա չէ ամենակարևորը .. Ես նկատեցի, որ այդ բոլոր մարդիկ ունեն ամերիկյան անձնագրեր ... ինչպե՞ս, ինչպե՞ս», - Շալյապինը իր խորը զարմանքն է արտահայտել նման գրառումով:
Ըստ ամենայնի, Վոլգոգրադի բնակիչն ինքն էլ է գաղտնի երազում ստանալ բաղձալի գրին-քարտը, բայց դա նրա մոտ պարզապես չի ստացվում, նախանձը վատ զգացում է, մեկնաբանել են դերասանին համացանցի օգտատերերը: