Մահվան ելքով վրաերթ Երևանում․ մահացած տղամարդու ինքնությունը դեռ չի պարզվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանում վրաերթի հերթական դեպքն է գրանցվել, որի հետևանքով տղամարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` օգոստոսի 18-ին`ժամը 00։10-ի սահմանում, Երևանի բնակիչ, 29-ամյա Արշակ Աթոյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի 40/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող մոտ 70 տարեկան, դեռևս անձը չպարզված տղամարդու։
Վրաերթի ենթարկվածին առաջինն օգնության են հասել քաղաքացիները։
Բժիշկները վրաերթի ենթարկվածին գիտակցության են բերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մինչ բժիշկների գալը մի երիտասարդ է օգնել վրաերթի ենթարկվածին օգնել, սահմանազատել է տարածքը, որպեսզի կրկնակի վրաերթի չենթարկվի։
Դեպքի վայրից ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել նաև Երևանի բնակիչ, 27-ամյա Անդրանիկ Գինոսյանին պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենան, քանի որ կան տեղեկություններ, որ նշված ավտոմեքենան նույնպես մասնակցություն է ունեցել դեպքին։
Այսօր` ժամը 07։00-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանությանը հայտնել են, որ վրաերթի ենթարկվածը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։