Համավարակով պայմանավորված՝ հակահամաճարակային կանոնների պահպանման վերահսկողությունը խստացվում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏեսչական մարմինները եւ ոստիկանությունը զգուշացնում են, որ կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թվի աճով պայմանավորված, վերահսկողությունը խստացվում է:
«Հորդորում ենք խստագույնս պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները եւ կրել դիմակներ փակ տարածություններում: Հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ»,- ասված է հայտարարության մեջ։