Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանկերը խոսափում են վարկային ներարկումներ կատարել

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Տպավորություն է, թե բանկային համակարգն այս տարի իրեն շատ զգուշավոր է պահում։ Վիճակագրության համաձայն` տարվա առաջին կեսին բանկերի վարկային պորտֆելը բավական լուրջ նվազել է։ Եթե անցած տարվա վերջին այն անցնում էր 3 տրիլիոն 734 մլրդ դրամից, ապա այս տարվա հունիսի վերջին կազմել է 3 տրիլիոն 528 մլրդ դրամ։ Վեց ամսվա ընթացքում բանկերի վարկային պորտֆելի «կորուստները» հասնում են 206 մլրդ դրամի։ Այն նվազել է ավելի քան 5,5 տոկոսով։ Նման բան վերջին տարիներին բանկերի վարկային պորտֆելում չէր դիտարկվել։ Նույնիսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում, երբ մոլեգնում էր համավարակը, իսկ տնտեսությունը մտել էր ճգնաժամի մեջ, վարկային պորտֆելն աճում էր։ Տարվա առաջին կեսին ունեինք 207 միլիարդի ավելացում։ Դրանում, բնականաբար, որոշակի դեր ուներին կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային միջոցառումները։ Այդ միջոցառումների շրջանակներում տարբեր մեխանիզմներով խթանվում էր վարկային շուկան։ Պետական բյուջեի հաշվին, երբեմն՝ առանց պատշաճ հիմնավորման, իրականացվում էր՝ ինչպես վարկերի տոկոսների սուբսիդավորում, այնպես էլ տրամադրվում էր համաֆինանսավորում։ Հիմա դա լուրջ գլխավացանք է դարձել։ Սուբսիդավորված վարկերի մի մասը վերադարձման խնդիրներ ունեն, վարկառուները կանգնած են ոչ միայն վարկերը սպասարկելու, այլև իրենց հարկային պարտավորությունները ժամանակին կատարելու դժվարությունների առաջ։
 
Հակաճգնաժամային միջոցառումներից մեկի շրջանակներում տնտեսավարողներին տրամադրվել է 95,3 մլրդ դրամի վարկ։ Դրանից օգտվել է 1030 ընկերություն։ Այս տարվա առաջին եռամսյակի դրությամբ այդ ընկերություններից 407-ը բյուջեի նկատմամբ շուրջ 22 մլրդ դրամի ժամկետանց պարտավորություն է կուտակել։ Եթե հարկերը չեն կարողացել ժամանակին վճարել, դժվար չէ պատկերացնել, թե ինչպես են սպասարկել իրենց վարկային պարտավորությունները։ Կառավարության տրամադրած սուբսիդավորման արդյունքում էլ անցած տարի ավելացան բանկային վարկերը։ Այս տարի, թվում է, թե տնտեսական իրավիճակը շատ ավելի լավ է, աճեր են արձանագրվում տարբեր ոլորտներում, բայց բանկերը, պարզվում է, այնքան էլ չեն վստահում տնտեսությանը, ավելի զգուշավոր են դարձել և խոսափում են վարկային ներարկումներ կատարել։ 206 միլիարդը, որը համարժեք է գրեթե 400 մլն դոլարի, մեծ գումար է մեր տնտեսության համար, թեկուզև լինի վարկային ներարկումների տեսքով։ Այդ գումարը, ըստ էության, դուրս է մնացել տնտեսությունից։ Բանկերի վարկային պորտֆելի նվազումը մի քանի գործոնների հետևանք է։ Այն կապված է՝ ինչպես վարկառուների եկամուտների նվազման և վճարունակության թուլացման, այնպես էլ՝ ներքին ու արտաքին անկայունության, անորոշության ու անվտանգության առումով ծագած խնդիրների հետ։
 
Ճգնաժամը բացասաբար է անդրադարձել տնտեսական ոլորտի մասնակիցների վրա։ Շատերը կորցրել են իրենց եկամուտները և վճարունակության հետ կապված խնդիրներ ունեն։ Նաև դա է պատճառը, որ բանկային համակարգում մեծացել է չաշխատող վարկերի տեսակարար կշիռը։ Մյուս կողմից՝ վերջին ամիսներին մեր երկիրը հայտնվել է աշխարհաքաղաքական ծանր շրջափուլի մեջ։ Տարվա առաջին կեսին դրան գումարվել էր նաև ներքաղաքական լարվածությունն ու արտահերթ ընտրությունները։ Այս գործոններն իրենց ուղղակի ազդեցությունն են թողել բանկերի վարքագծի վրա, ինչի հետևանքները տեսնում ենք վարկային պորտֆելում արձանագրված փոփոխությունների տեսքով։ Բանկերը հետ են քաշվել վարկային շուկայից։ Տարվա առաջին կեսին 100 մլրդ դրամով նվազել են՝ տնտեսության իրական հատվածին, մասնավորապես՝ արդյունաբերությանն ուղղված վարկային միջոցները։ Եթե անցած տարվա դեկտեմբերին դրանք անցնում էին 655 մլրդ դրամից, ապա այս տարվա հունիսի վերջին կազմել են 555 միլիարդ։ Վեց ամսում նվազումն անցնում է 15 տոկոսից։ Միայն մայիսին արդյունաբերությանը հատկացվող բանկերի վարկային պորտֆելը նախորդ ամսվա համեմատ կրճատվել է 59 միլիարդով։ Կրճատումը շարունակվել է նաև հունիսին՝ գրեթե 15 միլիարդի չափով։ Այդքան խոսվում է գյուղատնտեսության պետական աջակցությունների, վարկավորման ու սուբսիդավորման ծրագրերի իրականացման մասին, բայց այստեղ ևս ունենք վարկային պորտֆելի նվազում։ Անցած տարվա ավարտին այն անցնում էր 188 միլիարդից, այս տարվա հունիսի վերջի դրությամբ կազմել է 182 մլրդ դրամ։ Նվազում ունենք նույնիսկ առևտրի ոլորտում. 6 ամսում՝ 38 միլիարդի չափով։
 
Սպասարկման մեջ ևս բանկերի վարկային պորտֆելը կրճատվել է։ Կրճատումը մեծ է եղել հատկապես սպառողական վարկերի պարագայում։ Արդեն տևական ժամանակ բանկերի այս վարկային պորտֆելն անընդմեջ նվազում է։ Անցած տարվա վերջին այն 929 միլիարդ էր։ Այս տարվա հունիսին իջել է 871 միլիարդի։ Եթե մի շարք վարկային պորտֆելների դեպքում նվազումը դիտարկվել է այս տարվա ընթացքում, ապա սպառողական վարկերի դեպքում այն ավելի շուտ է սկսվել։ Անցած տարվա սեպտեմբերից բանկերը խստացրել են սպառողական վարկերի տրամադրումը։ Արդյունքում՝ տեղի է ունեցել սպառողական վարկերի պորտֆելի կրճատում։ Այս ընթացքում դրանք նվազել են գրեթե 90 մլրդ դրամով։ Մի պահ սպառողական վարկերը հասել էին 960 միլիարդի։ Վարկային պորտֆելի ակտիվություն ցուցաբերած հատվածը կապված է շինարարության և հիպոթեքի հետ։ Շինարարության ոլորտի հատկացումներն ավելացել են 35 միլիարդով։ Հիպոթեքի աճն ավելի մեծ է. 6 ամսում՝ 70 միլիարդի չափով։ Հիպոթեքային վարկերի ակտիվությունը շարունակում է փոխկապակցված մնալ եկամտային հարկի վերադարձի հետ։ Թեև վերստին ակտիվացել են այդ բաղադրիչի հետ կապված սահմանափակումներ մտցնելու վերաբերյալ քննարկումները։ Օրինագիծ, որպես այդպիսին, դեռևս չի ներկայացվել հանրային քննարկման, բայց Ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ այն արդեն շրջանառվում է նախարարություններում։ Դրանով նախատեսվում է Երևանի կենտրոնում և Արաբկիրում կառուցվող բնակարանների համար վերացնել եկամտային հարկի վերադարձի պարտավորությունը։ Նախաձեռնությունը գալիս է նրանից, որ վերջին տարիներին պետական բյուջեն արդեն հասցրել է բավականաչափ ծանրանալ եկամտային հարկի վերադարձի հետևանքով։ Եթե 2018թ. վերադարձված գումարը ընդամենը 4,6 մլրդ դրամ էր, ապա 2020թ. այն հասավ 13,3 միլիարդի։ Մի շարք տնտեսագետներ կանխատեսում են, որ արդեն այս տարի կանցնի 20 միլիարդից։
 
Սոնա Գիշյան
 
Կհեռացնե՞ն Անդրանիկ Քոչարյանին ՔՊ ցուցակից Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության վրա hարձակում է եղել, վիրավnրվել է 2 ոստիկան, hարձակվողներից 2-ը uպանվել են (տեսանյութ) Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները Ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, նաև ձյան տեսքով Պայթյուններ են որոտացել Յազդ քաղաքի մոտակայքում ու Թեհրանի աերոտիեզերական ենթակառուցվածքների տարածքում Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով կա 2 զոհ Փաշինյանի սարսափն ու Ընտրական օրենսգրքի փոփոխությունը Կրակnց՝ Էկոնոմիկայի նախարարությունում. կա տուժածՄոջթաբա Խամենեին անգիտակից վիճակում է և անկարող է կառավարել Իրանը․ «The Times» Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել 18-ամյա Դավիթ Մինասյանի փաստաբանների բողոքը Իմիջային աղետ. «թավշյա հեղափոխությունից»՝ տոտալ մերժում. «Փաստ»Հայաստանում կառավարության կողմից Եկեղեցու դեմ ուղղված գործողություններին հանրային արձագանք է ձևավորվումԵրևանին հիշեցրել են, որ նորվեգական կարմրախայտը նման չէ հայկական կարմրախայտինԵվրոպան չի փոխարինի Ռուսաստանին. «Փաստ»1 զոհ, 2 վիրավոր․ ինչ է կատարվել «Շանգրի-Լա» խաղատան մոտԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահացել է նոյեմբերի 9-ին՝ զինադադարից ժամեր առաջ. «Փաստ»Խաղաղության բանալին ուժն է. «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության տեսլականը Քաղաքագետ Քոչարյան. Հայաստանը ռիսկի է դիմում մնալ կոտրած տաշտակի առաջՊուտինը Փաշինյանին դժվար ընտրության առաջ է կանգնեցրելԸնտրության դեմ հանդիման. իշխանափոխության «անատոմիան». «Փաստ»Մանևրելու սահմանը. ինչ վտանգների առաջ կարող է կանգնել Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման դեպքում Նոր մանրամասներ՝ Աբովյանում սպանված երիտասարդի գործից․ երեք անձ կալանավորվել է Մայրության և գեղեցկության օր. պատմության այս օրը (07 ապրիլ)Ասում եք՝ ով ում երաշխավո՞րն է. «Փաստ»«Որքան ընտրություններին մասնակցությունը մեծ լինի, այնքան Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու շանսերը քչանալու են». «Փաստ»Արտաքին քաղաքականության «ներքաղաքականացումն» ու դատարկ «լոպպազությունը». «Փաստ»Որևէ մեկը օրենք, կարգ ու կանոն չի իմացե՞լ. «Փաստ»Ինչո՞ւ թույլ չեն տվել ներկայանալ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով. «Փաստ»ՔՊ-ում կրկին իրար փոր են թափում. «Հրապարակ» 17 հաղորդումից մեկն է միայն ելք ունեցել այն էլ՝ նկատողություն. դատախազության ձախողումը. «Ժողովուրդ» Ադրբեջանում հանքարդյունաբերական բումի են պատրաստվում, իսկ մե՞նք...«Փաստ»Էլիտան բոյկոտել է. «Հրապարակ» Խաղաղության մասին խոսող իշխանությունը՝ զորահանդեսի է պատրաստվում. «Ժողովուրդ» Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոն. «Փաստ»Երևանից չվերթների սակագները․ ո՞ր ուղղություններն են ամենամատչելին Շանհայի համագործակցության կազմակերպությունը հանդես է եկել Իրանի շուրջ իրավիճակի քաղաքական-դիվանագիտական կարգավորման օգտին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում երեխաներ են զոհվել Մենք լայնածավալ պատասխան կտանք Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վրա ցանկացած հարձակմանը Մերձավոր Արևելքը կրակի մեջ է, և տարածաշրջանում լարվածությունն աճում է․ հայտարարություններ Կրեմլից Ֆրանսիան այլևս ոսկի չի պահում ԱՄՆ-ում. բոլոր պաշարները տեղափոխվել են ՓարիզԻրանական զինnւժը hարձակվել է ԱՄՆ-ի LHA7 դեuանտային նավի վրա, որում եղել է ավելի քան 5 հազար նավաuտի և hետևակային. ԻՀՊԿԱնցած 3 օրում գրանցվել է թմրանյութի հայտնաբերման 25 դեպքՀայաստանի հավաքականի նորեկը՝ Սանդերլենդի մարզչի ուշադրության կենտրոնում. ի՞նչ է սպասվում նրան Վրաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին․ Կոբախիձե ՃՏՊ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին․ կա տուժած 18-ամյա Դավիթ Մինասյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են պալատ Նոր սպառնալիք Օվերչուկից Կեղտոտ մանիպուլյացիա. Հանրությանն ահաբեկում են նոր կարգախոսով
Ամենադիտված