Թուրքիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 64-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնվազն 64 մարդ է զոհվել Թուրքիայի հյուսիսում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով: Այս մասին կիրակի օրը հայտարարել է կառավարության արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը:
«Ջրհեղեղը խլել է մեր 64 քաղաքացիների կյանք (54 մարդ Կաստամոնուում, 9 մարդ Սինոպում և մեկ մարդ՝ Բարթինում)», – ասվում է հայտարարության մեջ:
Վարչությունից տեղեկացրին նաև, որ 8 հոգի հիվանդանոցներում է:
Ավելի վաղ հանրապետության իշխանությունները հաղորդել էին երկրի հյուսիսում բնական աղետների 62 զոհերի մասին: