Որքան թոշակ կստանա Մերկելը կանցլերի պաշտոնից հեռանալուց հետո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնաթողությունից հետո մոտ 15 000 եվրոյի ծավալով թոշակ է ստանալու: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին վկայում են Գերմանիայի հարկատուների ֆեդերացիայի հաշվարկները:
Գերատեսչության տվյալներով՝ նման գումար է ձևավորվում, քանի որ Մերկելը երկար տարիներ եղել է Բունդեսթագի անդամ, ինչպես նաև զբաղեցրել է կանցլերի պաշտոնը:
Բունդեսթագի պատգամավոր Մերկելը դարձել է 1989 թվականին՝ առաջին համագերմանական ընտրությունների արդյունքներով: 2000 թվականին դարձել է «Քրիստնեա-դեմոկրատական միություն» կուսակցության առաջին կին նախագահը: 2005 թվականից ընտրվել է Գերմանիայի կանցլեր:
Սեպտեմբերին Գերմանիայում կկայանան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքներով կկազմվի նոր կառավարություն: Մերկելն իր թեկնածությունը չի առաջադրել և հայտնել է ընտրություններից հետո քաղաքականությունից հեռանալու մտադրության մասին: