Էրդողանը Թուրքիայի 3 նահանգ աղետի գոտի է հայտարարել (լուսանկարներ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կաստամոնու, Բարտին և Սինոպ նահանգների՝ ջրհեղեղներից և սելավներից տուժած շրջանները հայտարարել է «բնական աղետի գոտիներ»:
«Ցեխահոսքերից քանդված տների տեղում կկառուցվեն նորերը` ավելի ժամանակակից: Երկիրը կշարունակի իր ուղին ամենաակտիվ տեմպերով», - ասել է թուրքական պետության ղեկավարը:
Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի, ուրբաթ հայտնել է արտակարգ իրավիճակների կառավարական գործակալությունը:
Հինգշաբթի Էրդողանը հաղորդել էր աղետի 17 զոհի մասին:
Օգոստոսի 11-ին հորդառատ անձրևները հեղեղումների և սելավների պատճառ են դարձել երկրի հյուսիսարևելյան մի քանի նահանգներում: Քաղաքի փողոցներում ցեխային առվակներ են գոյացել: Վնասվել են շենքերը, մեքենաները և ենթակառուցվածքները: