Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ կրկեսը դեռ շարունակվում է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ութերորդ գումարման ԱԺ նիստը ոչնչով չէր  իրական կրկեսից։ Ամբողջ նիստը անցել է լարված մթնոլորտում, և պատգամավորները, փոխանակ լուրջ և կարևոր հարցեր քննարկելու, զբաղված էին իրար դեմքին ցեխ շպրտելով։ Սա այն դեպքում, երբ նոր ձևավորված խորհրդարանը ընդամենը շարունակում է առաջին նստաշրջանի աշխատանքը, որի համաձայն նրանք այս նիստում պետք է շարունակեին մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության վերաբերյալ քննարկումները:

Խորհրդարանն այսօր քննարկում էր Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ն այդ պաշտոնում առաջադրել է Էդուարդ Աղաջանյանի թեկնածությունը: Նիստի ժամանակ կրքերը բորբոքվեցին, երբ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն Ազգային ժողովի ամբիոնից վարչապետին կրկին «կապիտուլյանտ Նիկոլ» անվանեց։ «Մշտական հանձնաժողովներ կլինեն, չեն լինի, գոյություն կունենան, չեն ունենա, ով կնախագահի դրանք, միևնույն է, էս ամենաթողության իրավիճակը շարունակվելու է, որովհետև էս ամենաթողության իրավիճակի հեղինակը Հայաստանն ու Արցախը նվիրած կապիտուլյանտ Նիկոլն է»։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրեց անջատել խոսափողը և նրան հեռացրեց նիստերի դահլիճից: «Տիկին Մկրտչյանին նախազգուշացում տվել էի։ Այժմ տիկի՛ն Մկրտչյան, ես հեռացնում եմ Ձեզ տվյալ օրվա մինչև ավարտը կայանալիք նիստերից՝ զրկելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից։ Դու՛րս եկեք դահլիճից, հակառակ դեպքում անվտանգության աշխատողները Ձեզ դուրս կբերեն դահլիճից»։ Պատգամավորն էլ դուրս եկավ նիստերի դահլիճից:

Նիստի ժամանակ Ալեն Սիմոնյանը նախազգուշացում հայտարարեց նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանին՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներին որակումներ տալու համար: ԱԺ նախագահը նաև Արփինե Դավոյանին զրկեց մեկ նիստի ընթացքում ելույթ ունենալու իրավունքից: Ազգային ժողովի նախագահը նման որոշում կայացրեց, երբ Արփինե Դավոյանն իր ելույթում Սերժ Սարգսյանին անվանեց «մերժված», իսկ պատգամավորներին «լարովի տիկնիկներ»: Ազգային ժողովի նիստի ժամանակ իրավիճակը շարունակեց լարված մնալ։ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանն իր ելույթում դիմեց մեծամասնությանը․ «Էդ որ կառուցողական խոսքեր, ատելության քարոզ, նորմալ արտահայտվելու կոչեր եք անում, հիշե՛ք ձեր քաղաքական ղեկավարի հնչեցրած միտքը։ Էն որ ասում էր՝ ընդդիմադիրներին կբռնեմ կշինեմ։ Հետևաբար, նստե՛ք, համակերպվե՛ք և լսե՛ք։ Իսկ ԱԺ նախագահը պարտավոր է պատշաճ կերպով կազմակերպել Ազգային ժողովի գործունեությունը»։ Արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․ «Կարծում եմ՝ մեր բնակչությունը պատասխանել է ձեր որակումներին, թե ով է կապիտուլյանտը և ով է հողատուն»,- ասաց Ալեն Սիմոնյանը։ Ալեն Սիմոնյանը նկատողություն տվեց նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանին և Ագնեսա Խամոյանին տեղից խոսելու համար։

«Լռությու՛ն դահլիճում, երբ որ ասում եմ լռություն դահլիճում, կրքե՞ր են բորբոքվում։ Նախազգուշացում տիկին Խամոյանին և պարոն Ռուստամյանին», - ասաց Սիմոնյանը։ Իրավիճակը լարվեց, սկսվեց հրմշտոց Ալեն Սիմոնյանը դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատողներին, կարգադրեց անջատել ուղիղ եթերը: «Ես ներս եմ հրավիրում անվտանգության աշխատողներին, խնդրում եմ կարգուկանոն հաստատել դահլիճում, խնդրում եմ եթերն անջատել»։ Միջամտության համար նիստերի դահլիճ եկան անվտանգության աշխատակիցները։ ԱԺ նիստերի հեռարձակումը դադարեցվեց։

Սա թատերական դրամա է, սա ողբերգություն է։ Արդյո՞ք մենք պատգամավորներին մանդատ տվել ենք այս թատրոնի համար։ Արդյո՞ք նրանց չի մտահոգում երկրի ապագան, թե՞ նրանք ԱԺ-ում են միայն սեփական նկրտումները բավարարելու, միմյանց վիրավորելու, ժողովրդի մեջ լարվածություն սրելու, իսկ երկրից դուրս ծիծաղի առարկա դառնալու համար։ Արդյո՞ք իրենք չեն տեսնում իրենց դեմքը և խորշանք չի՞ առաջանում։ Արդյո՞ք այդ պատգամավորները չեն գիտակցում, թե ինչու են այդ աթոռներն, չե՞ն հասկանում, որ ողջ աշխարհն է իրենց տեսնում և ծիծաղում մեր ժողովրդի ընտրության վրա։ Սա՞ էր մեր երազած ապագան, իրե՞նք են մեզ համար ապագա ընտրելու։ Արդյո՞ք այս ոչ ադեկվատ մթնոլորտում կարող են նորմալ և ճիշտ օրենքներ ընդունվել, կարո՞ղ են երկրի անվտանգության համար լուրջ քայլեր կատարվել, այս մարդիկ արդյո՞ք ի վիճակի են աշխատել հանուն հայրենիքի, հանուն անվտանգության։ Ժողովուրդն ասում է․ «Աղբը տնից դուրս չեն հանում», բայց մենք ոչ միայն տնից դուրս ենք հանել, այլ այդ աղբը ի ցույց ենք դրել ողջ աշխարհով։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին«Ռոման» դադարեցրել է Լուիս Էնրիկեի տրանսֆերի բանակցություններըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել էԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայությանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արելԵրեք նախարարություն վերանվանվել էԱյսօրվանից վարորդական տեսական քննություններն անցկացվում են նոր կարգովՆեպալում ջրհեղեղից հետո փրկվել է 330 օտարերկրացիԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առելԻրանի ԶՈւ-ն առանց պատասխանի չեն թողնի ԱՄՆ-ի ոչ մի uադրիչ գործողություն. Բաղաի Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ Այս պահի տվյալներով՝ Հայաստանում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆ Սաուդյան նավթ տեղափոխող գերտանկերներ են հարձակման են ենթարկվել Այսօրվանից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք. Փեզեշքիան Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց ՌՊԼ Պուտինը կոչ է արել բարձրացնել ՄԱԿ-ի գործունեության արդյունավետությունը Վենսը Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը համարել է ԱՄՆ-ի հիմնական խնդիրը Ամբողջ տարածաշրջանն է գին վճարում Իսրայելի ագրեuիվ քաղաքականության համար. Էրդողան Բաքուն և Երևանը աշխատում են փոխադարձ առևտուրը ընդլայնելու ուղղությամբ. Ալիև Պուտինը և Ալիևը կարճ զրուցել են ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Թրամփը խնդրել է Apple-ին իր քարտեզներում փոխել Օնտարիո լճի անվանումը Յամալի երկու գոլ խփել տեսնելը նույնպես ինձ շատ է ուրախացնում. Ֆլիկ Գազատար է վնասվել. Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Փաշինյանը մեղադրվում է ընդդիմության դեմ ճնշումների մեջԵրիտասարդությունը կարող է անգնահատելի դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում. Զախարովա Թրամփի վարկանիշն ընկել է Բայդենի նվազագույնից էլ ցածր ԱՄՆ ցամաքային ուժերի նախարարը հրաժարական է տվել Փիթ Հեգսեթի հետ լարված հարաբերությունների պատճառով Փաշինյանը առաջարկել է, որ Ղազախստանին և Ղրղզստանին դառնան TRIPP նախագծի բաժնետերերԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը գերազանցել է հազարը Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ»Համատեղ ջանքերով մեզ կհաջողվի գրանցել նոր հաջողություններ բազմակողմ հարթակներում․ Փաշինյանը՝ Ֆիցոյին Ուկրաինան չպետք է կոնկրետ արդյունքներ ակնկալի ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով. Կալլաս Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը. Էրդողան Հայ գեներալ. Մենք առաջինն ենք դավաճանել ՀԱՊԿ-ինԵթե պլանավորում եք ինքնասպան լինել, ապա քիչ հավանական է, որ թիկնապահ պետք լինի. «Փաստ»Այլևս դաշնակից չէ. Հայաստանը «վերափոխում» է հարաբերությունները Ռուսաստանի հետ
Ամենադիտված