Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Պատմության այս օրը (օգոստոսի 11)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Նավասարդի օրը Հին Հայաստանում, Չադ ՝ Անկախության օր, Զիմբաբվե՝ Ազգային հերոսների օր, Լատվիա՝ Լատվիայի համար պայքարած մարտիկների հիշատակի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

2492 մ․թ․ա․ - ըստ լեգենդի՝ հայերի նախահայր Հայկը սպանել է ասորական թագավոր Բելին և հիմք դրել Հայաստան պետությանը։ Հնում այդ օրը անվանվել է Նավասարդ՝ Նոր տարի, և համարվել է հայկական ժամանակագրության առաջին օր։

1898 – ծնվել է խորհրդահայ հետախույզ Հայկ Հովակիմյանը։

1903 – վախճանվել է թարգմանիչ, թատերական գործիչ Ալեքսանդր Թարխանյանը:

1918 – ծնվել է արձակագիր, գրականագետ Խաժակ Գյուլնազարյանը։

1921 - ԽՍՀՄ-ում հայտարարվել է Նոր տնտեսական քաղաքականության իրականացման սկիզբը (НЭП)։

1922 – ծնվել է քանդակագործ Թերեզա Միրզոյանը։

1947 - ծնվել է ճանաչված ֆուտբոլիստ, մարզիչ Արկադի Անդրեասյանը։

1952 – ծնվել է արձակագիր, լրագրող Ռոլանդ Շառոյանը։

1957 – վախճանվել է քիմիկոս Դավիթ Զավրիյանը։

1973 - ԽՍՀՄ-ում Կենտրոնական հեռուստատեսությամբ սկսվել է  «Գարնան 17 ակընթարթները» բազմասերիանոց գեղարվեստական կինոնկարի ցուցադրությունը։

1976 – վախճանվել է խորհրդահայ գիտնական-մեխանիկ Միքայել Մանուկյանը։

1987 – վախճանվել է դերասանուհի Մետաքսյա Սիմոնյանը։

2002 - Լեռնային Ղարաբաղի գործող նախագահ Արկադի Ղուկասյանը կայացած նախագահական ընտրություններում ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 89 տոկոսով վերընտրվել է ԼՂՀ նախագահ:

2004 - ռոստովյան դատարանը մեղավոր է ճանաչել հանրահայտ երգիչ Ֆիլիպ Կիրկորովին լրագրողուհի Իրինա Արոյանին վիրավորելու հարցում։

2008 - ռուս-վրացական պատերազմի ժամանակ ռուսաստանյան զորքերը գրավել են Գորին, վրացական ուժերը սկսել են նախապատրաստվել մայրաքաղաք Թբիլիսիի  պաշտպանությանը, իսկ Բավրայի մաքսակետով Հայաստան է մտել շուրջ 8000 փախստական։

2010 - ԱՀԿ գլխավոր տնօրեն Մարգարետ Չենը հայտարարել է, որ «խոզի գրիպ» անվամբ հայտնի H1N1 վիրուսի համաճարակը կարելի է ավարտված համարել։

2012 - Իրանում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով Մեղրիի շրջակա բնակավայրերում տներ են վնասվել։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

3114 մ․թ․ա․ - սկսվել է Երկար թվագրությունը Մայաների օրացույցում։

480 մ.թ.ա. – տեղի է ունեցել Թերմոպիլեի ճակատամարտը հին հունական պոլիսների և Աքեմենյան Պարսկաստանի միջև: Այդ ճակատամարտում տեղի ունեցած դեպքերի հիման վրա է նկարահանվել 300 սպարտացիները ֆիլմը։

117 - սկսվել է հռոմեական կայսր Պուբլիոս Էլիա Ադրիանի կառավարումը։

843 – Կառլոս Մեծի թոռները իրար մեջ բաժանել են Ֆրանկական պետությունը։

1767 - Անգլիայում վերջին անգամ մահապատժ է իրականացվել այրման միջոցով։

 1791 - Կալիակրիի ճակատամարտում ադմիրալ Ֆյոդոր Ուշակովի գլխավորած ռուսական նավատորմը ջախջախել է թուրքական էսկադրան։

1804 - Ավստրիան դարձել է կայսրություն։

1863 - Կամբոջայի նկատմամբ կառավարում է սկսել իրականացնել Ֆրանսիան։

1867 – Համբուրգ քաղաքում լույս է տեսելԿարլ Մարքսի «Կապիտալ» աշխատության առաջին հատորը։

1902 - Անգլիայի  թագավոր Էդուարդ 7-րդը պետությանն է հանձնել թագուհի Վիկտորիայի սիրելի նստավայր Օսբորն պալատը։

1906 - Մեծ Բրիտանիայում ֆրանսիացի էժեն Օգյուսենը արտոնագրել է կոնոֆիլմերումկ ձայնի ձայնագրման տեխնիկան։

1926 - «Կոդակ» ընկերությունը հայտարարել է, որ սկսել է աշխատանքները գունավոր ժապավեն ստեղծելու ուղղությամբ։

1928 - Մոսկվայում տեղի է ունեցել Առաջին համամիութենական սպարտակիադիայի բացումը։

1939 - ծնվել է խորհրդային փսիխոթերապևտ Ալեքսանդր Կաշպիրովսկին։

1950 – ծնվել է ամերիկացի ծրագրավորող, «Apple Inc.» ընկերության Սթիվ Ջոբսի հետ միասին համահիմնադիր հանդիսացող Սթիվ Վոզնյակը, որը աշխարհում առաջին անհատական համակարգչի ստեղծողներից մեկն է։

1953 – ծնվել է ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ, կինոդերասան, հեռուստատեսային դեմք և երաժիշտ Հալք Հոգանը։

1959 - Մոսկվայում բացվել է Շերեմետևո միջազգային օդանավակայանը։

1960 – Չադը հռչակել է իր անկախությունը Ֆրանսիայից։

1979 – ԽՍՀՄ երկու ՏՈՒ-134 մակնիշի ինքնաթիռներ օդում իրար են բախվել, ինչի հետևանով զոհվել է ընդհանուր թվով 178 մարդ, որոնց թվում ուզբեկական «Պախտակոր» ֆուտբոլային ակումբի անդամները։

1994 - Կուբայում Ֆիդել Կաստրոն չեղարկել է Կուբայից դուրս գալու սահմանափակումը, որի արդյունքում հայտնաբերվել է, որ շատերն են ցանկանում լքել կղզին, մինչև օգոստոսի վերը շուրջ 20 000 մարդ է օգտվել այդ հնարավորությունից։

1996 – վախճանվել է բուլղարացի կույր պայծառատես Վանգան:

2011 - Ռուսաստանի Չելյաբինսի մարզում իրար են բախվել մեծ արագությամբ սլացող երկու բեռնատար գնացքներ։

2020 - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է իր երկրում կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին։ Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը՝ դառնալով 1957 թվականին արձակված՝ Երկրի առաջին արհեստական արբանյակի անվանակիցը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԿադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրիցԹրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
Ամենադիտված