Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք պետություն չենք այս պահին, տարանցիկ գոտի ենք այս պահին, մենք հիմա գտնվում ենք ազատ անկման մեջ․ Սուրեն Պետրոսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Որևիցե մեկը չի կարող ասել, թե ինչ ռազմավարական պլանավորում ունեն գերտերությունները։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ դեսպան Թրեյսիի մեկշաբաթյա այցին Սյունիքի մարզ։ «Չափազանց վատ է, որ ամբողջ ուշադրությունն այս պահին միայն Սյունիքի վրա է, այսինքն ստացվում է, որ մենք Արցախն արդեն կորցրել ենք, Արցախը այլևս չկա՝ հաշտվել ենք դրա հետ, հիմա մենք կենտրոնացել ենք միայն Սյունիքի վրա, որ նաև արդեն լեգիտիմացնում ենք այդ գործընթացը թեկուզ հոգեբանական իմաստով, որ մենք կարող է ինչ-որ մի բան ինչ-որ մի փուլում զիջենք ու մենք փորձում ենք դա պահել։ Նման բան ընդհանրապես պիտի դիսկուրսից դուրս գա։ Սյունիքով ոչ միջանցք է գնալու, որևիցե բան այդտեղով չպիտի լինի»,-ասում է քաղաքագետը։
 
Նա նշում է, սակայն, որ ԱՄՆ դեսպանի այցը պետք է դիտարկել այլ տիրույթում։ ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում է նաև նորից ակտիվանալ և դրան նաև հակառակ կարծիքներ են լինում Ադրբեջանի կողմից, Թուրքիայի կողմից, մեր կողմից, Ռուսաստանի կողմից, բայց սա ավելի շատ պետք է այդ տրամաբանության մեջ դիտարկել՝ կարծում է Սուրեն Պետրոսյանը։ «Սա պետք է դիտարկել ԵԱՀԿ Մինկի խմբի ակտիվացման կամ ընդհանրապես Արևմուտքի տարածաշրջանում ակտիվացման շրջանակներում, որը, ըստ էության, շատ ավելի մեծ մոզայիկայի մի մասն է։ Մենք գիտենք, որ նաև օղակը օր օրի ավելի է սեղմվում Պարսկաստանի շուրջ։ Եվ այս այցերը նաև անմիջականորեն կապ ունեն դրա հետ, մենք չպիտի մոռանանք, որ Թուրքիայի ահաբեկիչներն այսօր Արցախի գրավյալ տարածքներում են և այնտեղ կազմ ու պատրաստ՝ այս պահին 6000 հոգի բնակվում են՝ նույնիսկ շատերը ընտանիքներով։ Եվ սրա վրա միջազգային հարնությունը, նույն Միացյալ Նահանգները աչք են փակում սրա վրա, որովհետևն ըստ էության, սրանք այն ներուժն են,, այն մարդիկ են, ովքեր օգտագործվելու են Իրանի դեմ։ Սրան նաև լրջագույնս աջակցում է Իսրայելը և այլն, և այլն, և տարածաշրջանում, եթե սրան գումարում ենք այն, որ ԱՄՆ-ի կողմից մեծ դեր է տրվել Թուրքիային, որտեղ գիտեք Քաբուլի վերահսկողությունը հանձնվել է Թուրքիային, թեպետ վերջինս չի կարող ոնց որ իրականում այդ հարցերը լուծել ու համակարգել այդ ամենը, որովհետև թալիբաններն արդեն երկրորդ ամենամեծ քաղաքն են գրեթե գրավել, սա ինչի համար եմ ասում, որովհետև այնքան բազմաշերտ է, այնքան բազմապիսի են այս հարաբերությունները, որ մենք այս ամենի մեջ չենք հասկացել՝ ո՞վ ենք ու ի՞նչ ենք ուզում ընդհանրապես»,-ասում է Պետրոսյանը։ Մենք միայն կողքից հետևում ենք այս գործընթացներին ու գուշակություններ ենք անում։ Ասում ենք, այ եկել է, գիտեք, քաղաքացիները կամ մենք կարող ենք գուշակություններ անել կամ աչքներս վախեցած ու ասել, որ եկել են նորից տան և այլն։ Ի դեպ, սխալված չենք լինի,որ աչքներս վախեցած լինի, որովհետև տեսանք, թե ինչ կատարվեց։ Բայց ո՞ւր մնացին պետական ինստիտուտները»,-ասաց վերջինս։
 
ArmDaily.am-ի հարցադրմանը, թե արդյո՞ք այդպիսով չենք հայտնվի բախման կետում, Պետրոսյանն ասաց, որ մենք արդեն իսկ այդ կետում ենք։ «Մենք արդեն հայտնվել ենք այդ կետում, եթե մեր տարածքում ռազմական գործողություններ չեն գնում, դա չի ենթադրում, որ չենք հայտնվի դեռ։ Ավելի գլոբալ առումով ինչ լրջագույն խնդիր ենք մենք ստեղծել, Հայաստանի Հանրապետության իշխանությունները 2018 թվականից հետո, բացի մեր անձնական խնդիրները Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, մենք նաև այնպիսի հմուտ ձևով, ամբողջ աշխարհաքաղաքական բախումները բերեցինք մեր տարածաշրջանում մեր գոտի, որ դրա համար ուղղակի բացառիկ տաղանդ էր պետք։ Եթե ժամանակին այդ բախումների տարածքը Սիրիան էր, ապա ոչ թե մեր պետությունն է դառնում Սիրիա, որովհետև այդպիսի առաջարկ եղել էր Թուրքիայի կողմից, բայց Ռուսաստանը մերժել էր, մեր պետությունը չէ, բայց տարածաշրջանը ի դեմս մեզ, որովհետև մենք այդ խաչմերուկի վրա ենք, մենք սարքեցինք տարածաշրջանը գերտերությունների հակամարտության կենտրոն։ Ինչ տեղի ունենա՝ մեզ այսպես, թե այնպես վերաբերելու է։ Բայց եթե նույնիսկ մեզ չվերաբերի՝ մենք լրջագույնս տուժելու ենք գերտերությունների բախման հետևանքով, որը մենք մեր ուժերով, այդ հակամարտությունը Սիրիայից, մեր ուժերով բերեցինք մեզ մոտ»,-ասաց նա։
 
Մեր հարցին, թե արդյո՞ք լուծում կա, Սուրեն Պետրոսյանն ասաց, որ որպես այդպիսին լուծման բանալի չկա, սակայն թվարկեց մի շարք կետեր․
«Նախ ազգային անվտանգության լրջագույն խնդիր է այն, որ ամբողջ քաղաքական դաշտը, քաղաքական միտքը Հայաստանի Հանրապետությունում բաժանված է երկու մասի։ Մեկն ասում է՝ մենք ռուսամետ ենք, ռուսներն են մեզ փրկելու, մյուսներն ասում են՝ ռուսները մեզ դավաճանեցին, թուրքերի հետ պայմանավորվեցին, մեզ փրկելու է ԱՄՆ-ն կամ Արևմուտքը կամ Եվրոպան։ Սա ազգային անվտանգության խնդիր է։ Մենք ինքներս պիտի հասկանանք, թե մենք ինչ ենք ուզում, այդ հարցում ո՞ր հատվածով ո՞ւմ հետ կարող ենք համագործակցել։ Մեր միակ փրկությունը քիչ թե շատ կարող է լինել բազմավեկտրոն արտաքին քաղաքականությունն այս պահին։ Առաջին հերթին պետական ինստիտուտները պետք է վերականգվեն, որը ենթադրում է նաև սուվերենության վերականգնում»,-ասաց Պետրոսյանը։
 
Քաղաքագետը շեշտեց, որ այս պահին, եթե իշխանափոխություն լիներ, ապա դա հնարավոր էր, քանի որ այս իշխանության պարագայում սուվերենության վերականգնում հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյանը նշում է, որ դա ոչ թե էմոցիոնալ գուշակություն է, այլ փաստով ենք դա տեսնում։ Ինչ վերաբերում է ինստիտուտների կայացմանը, հսկայական տեմպով ոչ թե բանակի կազմալուծում, այլ բանակաշինություն է պետք է սկսել։ «Միայն բանակն է երաշխավորելու մեր անվտանգությունը՝ ուրիշ որևիցէ մեկը չէ, մնացածը միայն օժանակող գործոններ են։ Ամենակարևորը՝ ընդհանուր գաղափար է պետք տալ ամբողջ հայությանը, հայությանն այսօր միավորող գաղափար չկա։ Եվ մենք ինքներս մեր այդ մեկ միլիոն հայով կամ երկու միլիոն հայով, որ մնացել է Հայաստանում, որևիցե խնդիր չի կարողանալու լուծել։ Բայց այդ գաղափարը պետք է իրականում ձևավորվի, դա այդքան էլ բարդ գործ չի, որը կկարողանա համախմբել հայության գոնե ինչ-որ մի մասին ու այդ խնդիրների դեմ միասնական ճակատով կարողանան պայքարել։ Սա հայության խնդիրն է, սա միայն Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերի ու քաղաքական համակարգի խնդիրը չի, սա հայության խնդիրն է, որովհետև մենք մենակ սրա տակից դուրս չենք գալու։ Բանակաշինություն, ինստիտուտների կայացում, ընդհանուր գաղափարի ձևավորում, որը կհամախմբի ամբողջ ներուժը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և հայկականության անվտանգության ապահովման»,-շեշտեց վերջինս։
 
Քաղաքագետ հավելեց, որ այս պահին մենք ոչնչացման վտանգի առաջ կանգնած չենք, սակայն ինքներս կանգնած ենք ինքնաոչնչացման ճանապարհին։ Պետրոսյանն ասաց, որ նույնիսկ բանակի շուրջ մենք կոնսենսուս չունենք, ու եթե ժամանակին՝ շուրջ 30 տարի ունեինք երկու գաղափարի շուրջ կոնսենսուս՝ մեկը Արցախն էր, մյուսը՝ բանակը, որի շուրջ անկախ իրենց ներսում ինչքան էին նվիրված այդ գաղափարին, բայց ունեին խորքային վերբալ մակարդակում՝ դիսկուրսի մասով կար միանշանակ կոնսենսուս՝ փոխհամաձայնեցում՝ բանակ և Արցախ։ «Հիմա չկա որևիցե բան, իշխանությունը հետևողականորեն կազմաքանդում է բանակը և ինքն ըստ էության ասում է, որ մեր անվտանգությունը ուրիշ կերպ է երաշխավորվելու և մենք զրո խնդիր ենք ունենալու հարևանների հետ և այլն։ Սա ինքնաոչնչացման ճանապարհի սկիզբն է, որովհետև Դուք չեք կարող թուրքերի հետ այդ տրամաբանությամբ գնալ՝ այն էլ այն ժամանակ, երբ հայի արյան համը ընկել է թուրքերի բերանը։ Սա ասում եմ և մարդաբանական, և քաղաքագիտական և աշխարհաքաղաքական նոնսենս է։ Դուք կարող եք սա ճշտել նաև թուրքագետներից, ուղղակի հարցնել՝ ուղղակի ամփոփելով 1000-ամյա պատմությունը, հնարավո՞ր է նման բան թուրքական էթնոսի հետ։ Ես ինչ ասում եմ, գիտական փաստ եմ ասում։ Այս պահին մենք չենք կաարող կանխատեսել որևէ բան, մենք պետություն չենք այս պահին՝ մենք տարանցիկ գոտի ենք այս պահին, մենք հիմա գտնվում ենք ազատ անկման մեջ։ Եթե մենք լինենք մեկ զրոյական կետում, այդ զրոյական կետը ենթադրում է ինչ-որ ստատիկ վիճակ, որտեղ կարող է սկսվել ինչ-որ գործընթաց, բայց մենք ազատ անկման մեջ ենք, ավելի ու ավելի ենք կորցնում ինքնիշխանությունը, անընդհատ ավելի ու ավելի ենք գնում զիջումների, անընդհատ ավելի ենք գնում պառակտման, անընդհատ ավելի ենք այլասերում քաղաքական մշակույթը»,- շեշտեց Սուրեն Պետրոսյանը։
 
Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն․ հասցեներ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում «Հայաստան – Ռուսաստան. Արդյո՞ք կշարունակվեն Հարավկովկասյան երկաթուղու վրա «ռեյդերը»»Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Հայաստանը դարձել է 2011 թվականի շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոն. պատմության այս օրը (15 հուլիս) Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են hասցրել միմյանց Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմինԻրաքը խաղադրույք է կատարում ԱՄՆ-ի վրա. Ալեքսանդր Ցինկեր ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱԱ-2026. Իսպանիան 2։0 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիային՝ 16 տարի անց դուրս գալով եզրափակիչ Փարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ամենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Հնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Դավթյանը զգուշացրել է ԱՄՆ շահերի պատճառով Հայաստանում ռեսուրսների գաղութացման ռիսկի մասինՈւկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը». ԱրաղչիԻրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջnցների վերականգնմանը Սաակաշվիլիստ պրոֆեսորը լոբբինգ է անում Հայաստանի համար. Դուք կաղքատանաք, բայց կդառնաք եվրոպացիԱրցախում մեկնարկել է համաժողովրդական շարժում․ պատմության այս օրը (14 հուլիս)Սակարկել և դավաճանել ավելի բարձր գնով. Ինչո՞ւ Փաշինյանը Ռուսաստան գնաց ֆոն դեր Լեյենի այցից հետո5-ամյա երեխան վրшերթի է ենթարկվել․ ի՞նչ է հայտնի, մանրամասներԻրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Արևմուտքը բացահայտ հովանավորում է հակաժողովրդավարությունը, անարդար ընտրությունները, անօրինականությունն ու բռնաճնշումները. «Փաստ»Նստել այն ցանկապատի վրա, որը տատանվում է աշխարհաքաղաքական քամու պոռթկումներից. «Փաստ»Մասնագետը կանխատեսել է, թե երբ է Ռուսաստանը բարձրացնելու գազի գինը Հայաստանի համար Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Կիևին ԱՄՆ-ը մտադիր է առաջիկա օրերին շարունակել hարվածներ հասցնել Իրանին. Թրամփ «Իմ հայրենիքն է, իմ հողն է, պետք է պաշտպանեմ». Գրիգորի Գաբրիելյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան Իրանի Բուշեր նահանգում պայթյուններ են որոտացելՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ»Նոր լիազորություն ԱՀԾ-ին. ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում շենքերի տանիքներին և ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու կարգավորումներում. «Փաստ»«Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ»Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ»Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ»Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ»Կասեցվել է «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» բեռնատարը
Ամենադիտված