Ֆրանսիայում կաթոլիկ քահանա է սպանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի արևմտյան հատվածում կաթոլիկ քահանա է սպանվել. կասկածյալը Ռուանդայի քաղաքացի է, որը մասնակցել է Նանտի տաճարի հրկիզմանը 2020 թվականին:
Ինչպես նշում է france24.com-ը, այս մասին հայտնել է երկրի ՆԳՆ-ն:
«Իմ ամբողջ աջակցությունը մեր երկրի կաթոլիկներին` Վանդե շրջանում քահանայի դրամատիկ սպանությունից հետո», - Twitter- ում գրել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը՝ ասելով, որ նա մեկնում է դեպքի վայր:
Հետաքննության մոտ աղբյուրը հավելել է, որ կասկածյալը հանձնվել է ոստիկանությանն ու խոստովանել սպանությունը:
Աղբյուրի համաձայն`60-ամյա սպանված քահանան տղամարդուն մի քանի ամիս ընդունել է եկեղեցում: