Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Պատմության այս օրը (օգոստոսի 9)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բնիկ ժողովուրդների համաշխարհային օր, Կատուների համաշխարհային օր, Սինգապուր՝ Հանրապետության օր, Կանադա՝ Խաղաղապահների օր, Ռուսաստան՝ Մարտական փոռքի օր, ՀԱՀ՝ Կանանց ազգային օր, ԱՄՆ՝ Անտառային հրդեհներից պաշտպանության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1872 – ծնվել է գործարար և քաղաքական գործիչ Ստեփան Լիանոսյանը։

1886 – ծնվել է նկարիչ Սարգիս Խաչատուրյանը։

1916 – վախճանվել է պոլսահայ արձակագիր Հովհաննես Հիսարյանը։

1925 – ծնվել է ամերիկահայ գրող Հակոբ Կարապենցը։

1959 - ծնվել է քանդակագործ Արայիկ Ալեքյանը։

- ծնվել է հայազգի ուկրաինացի սոպրանո Մարիա Գուլեգինան (Մեյթարջյան)։

1965 – ծնվել է նկարիչ Մասիս Շիրազը։

2001 - Երևան-Ստեփանավան մայրուղում երթուղային ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 10 մարդ:

2005 - Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ 30 դրամով բարձրացվել է մայրաքաղաքում միկրոավտոբուսների ուղեվարձը՝ հասնելով 130 դրամի:

2008 - Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում Հայաստանի քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Վրաստան այցելություններից կապված պատերազմի հետ:

2011 - Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը հատուկ կոնդակով եպիսկոպոսական կարգի է արժանացել Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանին ու նշանակվել է Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում կաթողիկե եկեղեցու առաջնորդ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 48 – Փարսալոսի ճակատամարտում Հուլիոս Կեսարի ղեկավարած զորքը պարտության է մատնել Գնեոս Պոմպեոսի զորքին: Ճակատամարտի ժամանակ զոհվել են հռոմեացի կոնսուլ, Կեսարի հակառակորդ Լուցիան Դոմիցի Ագենոբոբը և Գայ Հուլիոս Կեսարի բանակի ցենտրիուրիոն Գայ Կարասոսը։

117 – վախճանվել է Հռոմի կայսր Տրայանոսը։

378 – Ադրիանապոլսի ճակատամարտում վեստգոթերը ջախջախիչ պարտության են մատնել Հռոմեական կայսրությանը:

1173 - սկսվում է Պիզայի աշտարակի շինարարությունը։

1483 – Վատիկանում լուսավորվել է Սիքստինյան կապելլան։

1516 – վախճանվել է հոլանդացի նկարիչ Հիերոնիմոս Բոսխը։

1639 - ներկայիս Նյու-Յորքի տարածքում ստեղծվել է վերաբնակիչների առաջին կայանատեղին։

1776 – ծնվել է իտալացի ֆիզիկոս Ամեդեո Ավոգադրոն։

1782 - ֆրանսիացի ծովագնաց դե Լապերուզը հիմնադրել է Պրինս-Ուելս ամրոցը Հուդզոնի ափին (Կանադա)։

1792 - Բոհեմայի կայրս է դարձել Ֆրանց 2-րդը։

1803 - տեղի է ունեցել Ռոբերտ Ֆուլտոնի ստեղծած առաջին շոգենավի ցուցադրությունը։

1830 - Լուի Ֆիլիպը դարձել է Ֆրանսիայի թագավոր։

1841 - Էրի լճում շոգենավի վրա ծագած հրդեհի զոհ է դարձել 175 մարդ։

1859 - ամերիկացի Նաթան Էյմսը արտոնագրել է էսկալատորը։

1899 - ծնվել է անգլիացի գրող, Մերի Պոպկինսի մասին գրքերի հեղինակ Պամելա Թրեվիսը։

1910 - Չիկագոյի բնակիչ Ալվա Ջոն Ֆիշերը արտոնագրել է էլեկտրական լվացքի մեքենան։

1919 – վախճանվել է գերմանացի բնագետ և փիլիսոփա Էռնեստ Հեկկելը:

1936 - Բեռլինում կայացած օլիմպիական խաղերում ամերիկացի սպորտսմեն Ջեսսի Օուենը ստացել է չորրորդ օլիմպիական ոսկե մեդալը։

1938 – ծնվել է Ուկրաինայի 2-րդ նախագահ Լեոնիդ Կուչման։

1945 - ԽՍՀՄ-ը զորքեր մտցնելով Մանջուրիա սկսել է պատերազմը Ճապոնիայի դեմ։

– ԱՄՆ-ը երկրորդ  ատոմային ռումբ է նետել Ճապոնիայի Նագասակի քաղաքի վրա, որի արդյունքում զոհերի թիվը կազմել է 74 հազար մարդ։

1962 - Ռբերտ Ցիմմերմանը պաշտոնապես փոխել է անունը, այդ օրվանից նրան սկսել են կոչել Բոբ Դիլան։

1963 – ծնվել է ամերիկացի ճանաչված երգչուհի Ուիթնի Հյուսթոնը:

1965 – Սինգապուրի Հանրապետությունը հռչակել է իր անկախությունը և առանձնացել Մալայզիայից։

1968 - ծնվել է ամերիկացի դերասանուհի Ջիլիան Անդերսոը։

1975 – վախճանվել է ծագումով լեհ, ռուս նշանավոր կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչը:

2014- սկսել են ցույցեր և անկարգություններ ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքում։

2016 - վախճանվել է խորհրդային և ամերիկյան քանդակագործ Էրնստ Անհայտը։

2020 - Բելոռուսում կայացել են հերթական վեցերորդ նախագահական ընտրությունները, որտեղ կրկին հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն և որից հետո սկսվել են բողոքի ցույցեր ամբողջ հանրապետության տարածքում:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԿադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրիցԹրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
Ամենադիտված