Գիտնականները հայտնաբերել են COVID-ը 70 %-ով «սպանող» դեղամիջոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳիտնականների միջազգային խումբն ուսումնասիրությունների արդյունքում եկել է այն եզրակացության, որ ֆենոֆիբրատը (ֆենոֆիբրատը նախադեղ է, օրգանիզմում վեր է ածվում ակտիվ ձևի` դառնալով ֆենոֆիբրոաթթու) և նրա ակտիվ ձևը` ֆենոֆիբրինային թթուն, կարող են ոչնչացնել կորոնավիրուսը մարդու բջիջներում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Կենոֆիբրատը կիրառում են մարդու օրգանիզմում խոլեստերինի մակարդակը նվազեցնել համար։ Կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի որոնման ուսումնասիրությունների ընթացքում հետազոտողները ուշադրություն են դարձրել ֆենոֆիբրատին:
Հետազոտությունը ցույց է տվել, որ ֆենոֆիբրատը կարող է 70 տոկոսով նվազեցնել վիրուսի ազդեցությունը։ Ընդ որում, այն հավասարապես արդյունավետ է կորոնավիրուսի տարբեր շտամների դեմ կիրառելիս։