Հայաստանում մտածում են հնեաբանական զբոսաշրջության զարգացման մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆtsargrad.tv-ն գրում է, որ Հայաստանում հնեաբանական զբոսաշրջության զարգացում կարող է սկսվել Տավուշի ամրոցի տարածքից։ Հուլիսի 14-ից Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ բերդի տարածքում հնագիտական պեղումները վերսկսվել են: Ըստ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Տավուշի բերդի տարածքում կատարված պեղումները ցույց են տվել, որ պահպանվել են հետևյալ կառույցները. բերդի միջնաբերդը, եկեղեցին, որը գտնվում է ամրոցի հյուսիս-արևելյան լանջին, ենթադրյալ ջրանցքի մի հատվածը ամրոցի հարավ-արևմտյան մասում և հնագույն բնակավայրը: Համաձայն ամրոցի պահպանմանն ուղղված ծրագրի նշված վայրերում նախատեսվում է իրականացնել հնագիտական պեղումներ: Մասնագետներն ակնկալում են, որ Տավուշի մարզի Բերդ համայնքում աշխատանքների ավարտից հետո կզարգանա նաև հնագիտական զբոսաշրջությունը: Նշենք, որ բերդի տարածքում առաջին պեղումներն իրականացվել են դեռ 1986-1988 թվականներին Հայկ Եսայանի գլխավորությամբ: