ԱՄՆ-ն կոչ է արել քաղաքացիներին անհապաղ լքել Աֆղանստանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՔաբուլում Միացյալ Նահանգների դեսպանատունը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ լքել Աֆղանստանը՝ կապված այդ երկրում վտանգավոր իրավիճակի առկայության հետ:
«ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում քաղաքացիներին անհապաղ լքել Աֆղանստանը՝ օգտվելով հասանելի չվերթներից: Հաշվի առնելով անվտանգային պայմաններն ու անձնակազմի կրճատումը, ԱՄՆ քաղաքացիներին աջակցություն տրամադրելու դեսպանատան հնարավորությունները խիստ սահմանափակ են անգամ Քաբուլում»,-ասվում է դեսպանատան հայտարարության մեջ: Դեսպանությունն անգամ պատրաստակամություն է հայտնել քաղաքացիներին, ովքեր ներկայում չունեն դեպի ԱՄՆ թռիչքի տոմս գնելու հնարավորություն, փոխառությամբ գումար տրամադրել: