Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԳՆ-ն դեռ գլխատված վիճակում է․ ի՞նչ է պահանջել Արարատ Միրզոյանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի նորաստեղծ կառավարությունը երեկ իր առաջին նիստն էր գումարել։ Վարչապետի պաշտոնում հաստատվելուց հետո Փաշինյանի առաջարկով նշանակվեցին երկու փոխվարչապետերն ու 11 նախարարներ, սակայն առայժմ թափուր է մնում Արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ 

Այսօր երեկոյան ավարտվում է օրենքով սահմանված հնգօրյա ժամկետը, երբ պետք է տեղի ունենա կառավարության վերջնական ձևավորումը, իսկ ամենակարևոր նախարարի պաշտոնում դեռևս որևէ մեկը չի նշանակվել։ 
ԱԳՆ-ում իրեն տեր ու տիրակալ է զգում Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը հասցրել է իր մտերիմներին մի քանի պաշտոնների նշանակել։

«Քաղաքացիական պայմանագրի» մեր աղբյուրը, սակայն, պնդում է, թե Գրիգորյանին այդպես էլ բախտ չի վիճակվի զբաղեցնել նախարարի պաշտոնը, նա ձախողել է իր վրա դրված ամենակարևոր առաքելությունը։ Մասնավորապես, իշխանությունը որոշել էր ԱԳՆ չորս փոխնախարարների պաշտոններից երկուսում նշանակել կադրային դիվանագետների, ևս երկուսին էլ՝ «Քաղաքացիական պայմանագրից»։ Գրիգորյանին այդպես էլ չի հաջողվել համոզել որևէ մեկին՝ դառնալ փոխնախարար։ Բացի այն, որ ԱԳՆ-ում դժգոհ են արցախյան հարցում Նիկոլ Փաշինյանի իշխանությունից, կադրային դիվանագետները չեն ուզում փոխնախարար աշխատել մեկի հետ, ով չունի համապատասխան քաղաքական կշիռ և ազդեցություն, մասնագիտական պատրաստվածություն և ենթակաների հետ շփվելու տարրական կուլտուրա։ Ուստի հնարավոր բոլոր թեկնածուները մի պատրվակ են գտնում՝ Արմեն Գրիգորյանին մերժելու համար։ Իսկ սպասվելիք բարդագույն բանակցություններից առաջ ԱԳՆ ղեկավար կազմը միայն ՔՊ ապիկար դեմքերով հավաքագրելը լուրջ բարդություններ կարող է առաջացնել։ 

Ամենայն հավանականությամբ, նախարար կնշանակվի Արարատ Միրզոյանը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, նա ընդամենը մեկ պահանջ է դրել Նիկոլ Փաշինյանի առջև՝  շարունակել ապրել Կոնդի կառավարական ամառանոցներում։ 
Ըստ կարգի, կառավարական առանձնատներում  վարչապետից բացի, կարող են բնակվել նաև ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը և վարչապետի առաջարկությամբ ու ՀՀ նախագահի կարգադրությամբ նախատեսված այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք` իրենց ընտանիքներով: Մինչ վերջերս ամառանոցներում բնակվում էին միայն Փաշինյանի և Միրզոյանի ընտանիքները։ Այժմ ամառանոց է տեղափոխվելու նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընտանիքը, իսկ Արարատ Միրզոյանը չի ցանկանում լքել ամառանոցը և տեղափոխվել այլ բնակարան։ Հատկապես, նոյեմբերի 9-ի դաժան ծեծից հետո նա վախեր ունի, ուզում է ավելի պաշտպանված զգալ իրեն։ Եվ վարչապետից ԱԳՆ պաշտոնի դիմաց պահանջել է միայն ամառանոցում ապրելու և թիկնազոր ունենալու իրավունք։ 

Թեև նախկինում եղել է նախադեպ, որ Անվտանգության խորհրդի քարտուղարն էլ բնակվի ամառանոցում, բայց Միրզոյանին նման հնարավորություն կտրվի, եթե նա համաձայնվի զբաղեցնել ԱԳ նախարարի պաշտոնը։

Թաթուլ Միքայելյան

Կոշտան և Յունկերը կարող են դառնալ ԵՄ միջնորդներ Ռուսաստանի հետ բանակցություններում․ Politico Կա 3 զոհ․ կրակոցներ՝ Նորապատում ԵՄ-ն մտադիր է Google-ին տուգանել հարյուր միլիոնավոր եվրոյով Կանխվել է մաքսանենգությունը. հայտնաբերվել է ապօրինի պահվող 1 կիլոգրամից ավելի մարիխուանա Ֆաբրիցիո Ռոմանոն հրապարակել է Մանչեսթեր Սիթիի նոր գլխավոր մարզչի անունըՌուբիոյի կեսժամանոց այցը աջակցություն է Փաշինյանին Իրանի նախագահը հանձնարարել է երկրում վերականգնել միջազգային ինտերնետը Որ փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Ռուսական պատժամիջոցները իրական վնաս են հասցնում ՀՀ տնտեսությանը Իշխանությունը չի կարողանում մարսել Գյումրիի պարտությունը Բլոգեր Արտակ Ավետիսյանին վերագրվող հանցանքը վերաորակավորվել էՀայաստանի ղեկավարությունը պաշտպանություն է փնտրում սպառնալիքի աղբյուրի մոտ․ Շոյգու Ֆուտբոլի լեգենդ Ռոնալդինյոն Երևան է ժամանելԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ «Խորամանկ հնարք», որ կարող է շատ ծանր արժենալ Հայաստանի ու հայ ժողովրդի համար. «Փաստ»Բաքվում մեկնարկում է գերեվարված հայերի շինծու գործով վերաքննիչ բողոքի քննությունը Նման ծայրահեղ քայլեր ձեռնարկելու որևէ ռացիոնալ մոտիվացիա չկա. «Փաստ»Կադրային փոփոխություններ, ազատումներ ու նշանակումներ ՆԳՆ-ում և ենթակա ծառայություններում «Հանգիստ, ընկերասեր տղա էր Հարութս, կարգապահ զինվոր». Հարութ Ալավերդյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Հայաստանում առաջարկել են վերանվանել Իջևան քաղաքը ի պատիվ վարչապետ ՓաշինյանիՓաշինյանը հիբրիդային պատերազմ է մղում սեփական երկրի դեմ «Բրիտանական Փաշինյան». ինչ ընդհանրություններ ունեն Մեծ Բրիտանիայի և Հայաստանի վարչապետներըԷական հարցեր, որոնք այդպես էլ մնացել են անպատասխան. «Փաստ»Ավետիսյան. Փաշինյանը սպառնում է հայ ժողովրդին պատերազմովՓաշինյանի ամուսնալուծությո՞ւնը Ռուսաստանից. Մոսկվայի «մեղմ ուժը» Հայաստանում նվազում է Եվրոպական դատարանը որոշել է, որ Ադրբեջանը պետք է փոխհատուցում տա Կոնվեցիան խախտելու և  Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու համար. պատմության այս օրը (26 մայիս)Հոգևոր արմատներից կտրվելը հավասարազոր է ինքնակործանման. ի՞նչ է ապացուցելու հայ ժողովուրդը հունիսի 7-ին. «Փաստ»Վթար է․ 24 ժամ ջուր չի լինելու Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել«Քաղաքական ավանտյուրան երկրի համար կարող է հանգեցնել ծանր հետևանքների». «Փաստ»Մայիսի 26-ին, 27-ին, 29-ին, հունիսի 2-ին գազ չի լինելու Հայաստանի ընտրությունը՝ հուզական քաղաքականությո՞ւն, թե՞ պետական մտածողություն. «Փաստ»Իսկ ինչպե՞ս է որոշվելու 300-500 հազարը. «Փաստ»Ինչպիսի՞ կառավարություն է ձևավորելու Ռոբերտ Քոչարյանը. «Փաստ»«Գալու է բոլոր մեղավորների պատասխան տալու ժամանակը». «Փաստ»Բազարչյանի ինստիտուտը․ անհասկանալի ուսուցում՝ զբաղված տնօրենների համար. «Ժողովուրդ»200 հազար դրամը «քթերից են բերում»․ «Հրապարակ»Ո՞վ կդառնա ՆԳ նախարար. «Փաստ»Անդրանիկ Թեւանյանի գործով ևս մեկ նախկին պատգամավոր է անցնում. «Հրապարակ» Փաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. «Փաստ»ՔՊ-ական Հայկ Ցիրունյանը դուրս մնաց ցուցակից․ ինչպես բազմապատկվեց պատգամավորի ունեցվածքը. «Ժողովուրդ» Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «անհետացել է ռադարներից». «Հրապարակ» Սատելիտների քաղաքականությունը. ինչպես են «կեղծ ընդդիմադիրներն» աշխատում Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար. «Փաստ»Սարի թաղ-Սարալանջ ճանապարհին բախվել են Lixiang-ը, Honda-ն և Nissan-ըՔրեական հեղինակության uպանnւթյան փորձը կանխվել է Մել Գիբսոնը թողարկել է «Քրիստոսի հարությունը» ֆիլմի առաջին կադրը ԱՄՆ-ը լավ շանսեր ունի Իրանի հետ միջուկային հարցով ժամանակավոր համաձայնության հասնելու համար. Մարկո ՌուբիոՀՀ ՊՆ նախկին շենքի մոտ բախվել է 3 ավտոմեքենաՌուսական գազի գինը Հայաստանի համար «ավելի քան արտոնյալ է», սակայն դա կփոխվի, եթե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՊեսկովՍիրուշոն և Սյուզան Մարգարյանը նոր լուսանկարներ են հրապարակել
Ամենադիտված