Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոքր ժամանակ երազում էի զորավար դառնալ. Կարեն Բոթոյան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների հետ» շարքի շրջանակներում  ներկայացնում ենք հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանը:

Ինչպե՞ս կբնութագրե՞ք ձեզ:

 Ընդհանրապես դժվար է ինքդ քեզ բնութագրելը, սովորաբար շրջապատիդ մարդիկ դա ավելի հեշտությամբ են անում, բայց, այնուամենայնիվ, ունեմ մի քանի կոնկրետ հատկանիշներ, որոնք հեշտությամբ կարող եմ թվարկել` աշխատասեր եմ, նպատակասլաց, ընկերասեր ու պունկտուալ:

Աշխարհը, կյանքը եւ դուք:

Ինչպես յուրաքանչյուրը, այնպես էլ ես այս կյանքում ունեմ առաքելություն, նպատակներ, երազանքներ…. Սիրում եմ կյանքը, սիրում եմ աշխարհը: Ապրում եւ աշխատում եմ այնպես, որ կյանքն ու աշխարհը ավելի գեղեցիկ, ավելի լուսավոր ու գունեղ դառնան:

Սկզբունքներ, որոնք խախտել եք:

Ամեն անգամ, ինչ-որ բան անելուց առաջ, մի պահ կանգ եմ առնում… Արդյունքում դեռ չեմ անցել իմ սկզբունքների վրայով…

Կարգախոսը:

«Հերոսին ստեղծում է պատահականությունը, առաքինի մարդուն` ամենօրյա կամքը» կամ «Ակնթարթն էլ բավական է, որպեսզի հերոս դառնաս, սակայն մի ամբողջ կյանք է հարկավոր, որ դառնաս արժանավոր մարդ»:

Առավելություններ եւ թերություններ:

Բնականաբար կան: Մարդը հետաքրքիր ու ընկալելի է դառնում հենց իր առավելությունների  եւ  թերությունների շնորհիվ: Ես դրանց մասին երբեք չեմ բարձրաձայնում, ավելի հետաքրքիր է, երբ ուրիշներն են դրանք քեզ մոտ հայտնաբերում:

Ձեր խոցելի կողմերը:

Չգիտեմ` դա խոցելի կողմ կարելի է համարել, թե ոչ, բայց այնուամենայնիվ նշեմ: Խոցելի եմ զգացմունքային հարցերում, երբ ավելի շատ առաջնորդվում եմ խղճով, քանի որ միշտ չէ, որ կարիք կա ամբողջապես մեկնաբանելու այն, ինչ անում ես, եւ միշտ չէ, որ ուրիշները ճիշտ են մեկնաբանում արարքներդ:

Ինչի՞ համար եք զղջում:

Այն, ինչ մինչ այժմ արել եմ` չեմ զղջում, բայց, իսկապես, զղջում եմ չարած բաների համար:

Ինչո՞ւմ եք ամենաշատը ձեզ մեղադրում:

Սիրում եմ մարդկանց օգնել, բայց հաճախ նաեւ չեմ կարողանում: Նման դեպքերում ինձ մեղադրում եմ: Իսկ ամենաշատը ինձ կմեղադրեմ, եթե հնարավորություն ունենամ ինչ-որ մեկին օգնելու, նրա կյանքում ինչ-որ բան դեպի լավն ու լուսավորը փոխելու, բայց չանեմ դա:

Ի՞նչ ստեր եք հաճախակի ստիպված ասել:

Ես երբեք ստիպված չեմ լինում սուտ ասել:

Ի՞նչ կփոխեիք ձեր մեջ:

Հիմա` ոչինչ: Փոփոխությունների անհրաժեշտությունը պետք է պայմանավորված լինի ժամանակի հրամայականով:

Ամենաշատը ինչի՞ց եք վախենում:

Ես կասեի ումից: Ամենաշատը «վախենում» եմ երկերեսանի ու նենգ մարդկանցից:

Զայրանում եք, երբ…

Մեր իրականության մեջ կան մարդիկ, ովքեր իրենց միտումնավոր դնում են ապուշի տեղ, ու երկար ժամանակ նորից միտումնավոր դուրս չեն գալիս այդ կարգավիճակից: Զայրանում եմ, երբ հանդիպում եմ նման իրավիճակին, իսկ նման իրավիճակների պակաս մեզանում չկա:

Զարմանում եք, երբ…

Զարմանում եմ գիտատեխնիկական այնպիսի նվաճումներից, երբ առաջին հայացքից թվում է, թե դրա ստեղծման մեջ մարդկային գործոնը բացակայում է:

Ձանձրանում եք, երբ…

Երբ ամեն ինչ դառնում է միապաղաղ ու անգույն:

Հուսահատվում եւ հիասթափվում եք, երբ…

Դեռ չեմ ունեցել նման զգացողություն: Բնավորությամբ թույլ մարդիկ են հուսահատվում եւ հիասթափվում:

Հպարտությունը…

Հպարտությունը մի հոգեվիճակ է, երբ կարողանում եմ նպաստել ընտանիքիս, հայրենիքիս ու ժողովրդիս հաջողությունների, առաջընթացի ու զարգացաման գործում:

Ուրախությունը…

Ուրախությունը դրսեւորումն է երջանկության զգացումի, ամեն գեղեցիկ, լավ ու բարի իրադարձությունների, ամեն մի ուրախալի տեղեկության, որոնք պարուրում են հաճելի էմոցիաներով, հոգիդ լցնում բերկրանքով:

Տխրությունը…

Տխրությունը ուրախության բացակայությունն է:

Հոգսերը…

Հոգսերը ոչ այլ ինչ են, քան մարդուն ողջ կյանքում ուղեկցող խնդիրներ, որոնք երբեք չեն վերջանում: Կարեւոր չէ, թե դու ով ես, ինչ սոցիալական դիրք ունես, միեւնույն է` հոգսեր ունես եւ միշտ էլ կունենաս:

Ամենամեծ հաղթանակը եւ պարտությունը:

Մեծ պարտություն, որպես այդպիսին, չեմ ունեցել, իսկ ամենամեծ հաղթանակս թերեւս 25 հազար մեր հայրենակիցների վստահության քվեին արժանանալն էր: Ժողովրդի վստահությանն ու գնահատականին արժանանալը ինձ համար մեծ հաղթանակ է:

Հաջողության հասնելու ձեր բանաձեւը:

Սիրել ու հարգել մարդկանց, գնահատել նրանց, աշխատել մարդկանց կյանքը դեպի լավը փոխելու համար: Այս ամենի համար պետք է լինել աշխատասեր, սկզբունքային եւ հետեւողական, պետք է պարզապես ամեն նոր օր լինել ավելին, քան նախորդ օրը:

Երբեւէ ամաչե՞լ եք ձեր արածի կամ ասածի համար:

Երեխա ժամանակ դպրոցում, բակում, բնականաբար, չարաճճիություններ էի անում: Երբ դրա համար ինձ նախատում էին, ամաչում էի: Բայց երիտասարդության այս ողջ ժամանակահատվածում չեմ արել կամ ասել որեւէ բան, որի համար կամաչեմ: Բնույթով կոռեկտ ու չափավոր եմ:

Ամենահամարձակ քայլը:

Քաղաքականություն մտնելու եւ քաղաքականությամբ զբաղվելու որոշում ընդունելն էր: Ես շատ լավ գիտակցում էի այն մեծ պատասխանատվությունը երկրի, ժողովրդի առաջ, որը վերցնում էի ուսերիս վրա:

Ամենամեծ նյութական հարստությունը, որ ունեք:

Ամենամեծ հարստությունը իմ ընտանիքն է, իմ բալիկը, նյութականը ոչինչ է այդ արժեքների համեմատ:

Ձեր երջանկությունը ի՞նչ գույն ունի:

Աշխարհի բոլոր վառ ու գեղեցիկ գույները:

Ամենառոմանտիկ օրը:

Առաջին ժամադրությունը կնոջս հետ:

Եթե նորից ծնվեիք, ո՞ր դարաշրջանում եւ ո՞ր երկրում կցանկանայիք ապրել:

Երեք տարբերակ կարող եմ ասել. 1. Տիգրան Մեծի ժամանակներում, ծովից-ծով Հայաստանում, 2. Դավիդ Բեկի ժամանակներում, 3. Ներկայիս Հայաստանում:

Ե՞րբ եւ ի՞նչ առիթներով եք արտասվել:

Հարազատ մարդու կորստի եւ շատ մեծ ուրախության դեպքում:

Չիրականացված երազանք:

Փոքր ժամանակ երազում էի զորավար դառնալ:

Ձեր մասին ամենանհեթեթ առասպելը: Օրինակ` տեղեկություններ էին հրապարկվել, որ դուք մինչ պատգամավոր դառնալը աշխատում էիք ձեր աներոջ մոտ` որպես թիկնապահ, թեեւ այդ մասին ԱԺ կայքում ձեր կենսագրության մեջ ես ոչինչ գտա:

Իմ կյանքի ամենանհեթեթ առասպելը հենց դա է եղել:

Ինչպիսի՞ն են ձեր հարաբերությունները ձեր կնոջ ծնողների հետ, կոնֆլիկտներ չե՞ն առաջանում: Ինչպես սովորաբար ընդունված է, դուք վատ անեկդոտների շարք չե՞ք հավաքում աներոջ եւ հատկապես` զոքանչների մասին:

Կնոջս ծնողների հետ իմ հարաբերությունները շատ լավ են: Զոքանչի մասին շատ անեկդոտներ գիտեմ, երբեմն պատմում եմ նրա ներկայությամբ, բայց նա չի նեղանում:

Ամենաշատը ինչքա՞ն եք սպասեցրել եւ ինչքա՞ն եք սպասել:

Երկու տարի ծնողներիս եմ սպասեցրել, երբ ծառայում էի բանակում, եւ շատ եմ սպասել երեխայիս ծննդին:

Հայաստանում ի՞նչն է ամենից շատ ձեզ նյարդայնացնում:

Բնակլիմայական պայմանները: Ցավ ու զայրույթ եմ ապրում, երբ բնության քմահաճույքներից գյուղացու բերքը փչանում է, ողջ տարվա աշխատանքը «ջուրն է ընկնում»:

Համաշխարհային կանանցից ո՞վ է ձեզ համար կանացիության եւ գեղեցկության էտալոնը:

Բոլոր կանայք էլ յուրովի կանացի են, յուրովի գեղեցիկ:

Խենթություններ:

Մարդը պետք է մի քիչ խենթ լինի: Առանց խենթությունների կյանքը հետաքրքիր չէ:

Անցած Սերեր

Այո, իհարկե, նույնիսկ մանկապարտեզում լինում է մեկը, ում սիրում ես մանկական սիրով:

Կանայք

Կանանց բնութագրելու եւ մեծարելու համար պետք է նաեւ փիլիսոփա լինել: Հիշեցի  Սովաժոնին, ով ասում էր. «Չկա ավելի հեշտ բան, քան սովորոկան կնոջը բացառիկ կին դարձնելը: Բավական է սիրել նրան»:

Ընտանիք

Ընտանիքս ինձ համար ամենամեծ ու ամենաբարձր արժեքն է:

Երեխաներ: Ձեր երեխայի դաստիրակությամբ որքանո՞վ եք զբաղվում, ապտակե՞լ եք երբեւէ նրան, իսկ ձեր հայրը ձեզ ապտակե՞լ է:

Հայրս իմ դաստիարակության հարցում կիրառում էր այլ մեթոդներ, գործը ապտակին երբեք չի հասել: Իսկ բալիկս դեռ մեկ տարեկան է, հետեւաբար նրա դաստիարակության գործը դեռ առջեւում է:

Ծխախոտ, խմիչք եւ խաղատներ. Ո՞րն է ձեր տարերքը:

Ձեր թվարկածները ավելի շատ վատ, նույնիսկ վնասակար սովորություններ են: Ծխում եմ, չնայած արժե թարգել, խմիչք օգտագործում եմ առիթների ժամանակ, իսկ խաղատներ չեմ այցելում, անկեղծ լինելու համար ասեմ, որ երբեք էլ չեմ պատրաստվում գնալ: Իսկ իմ տարերքը ձիավարությունն է:

Շարքին մասնակցող նախորդ պատգամավորը` ԲՀԿ խմբակցությունից Գուրգեն Արսենյանը ցանկանում է իմանալ ձեր կարծիքը, թե արդյոք Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը դուրս կգա Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ:

Ինչպես ասում են` անհնարին ոչինչ չկա, պարզապես պետք է նպատակուղղված աշխատանքներ տանել: Այդ հաղթանակը մեծ նվաճում կլինի մեզ համար եւ ես ուզում եմ հավատալ դրան:

Ձեր հարցը շարքին մասնակցող հաջորդ պատգամավորին:

Ի՞նչն է ձեզ համար գեղեցիկ եւ ի՞նչը` կատարյալ:

Աղբյուրը՝ News.am

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Զելենսկին հայտնել է Ուկրաինայի երեք շրջանում մի քանի էներգաօբյեկտի шվերման մասին Վրաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան Հայաստանը փնտրելով նոր ռազմական գործընկերներ խաղադրույք է կատարում Լեհաստանի վրա Հայաստանը հետևում է Բուլղարիայի օրինակին, այսինքն ուղիղ դեպի Էրդողանի ճիրաններըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ
Ամենադիտված