Չորս մարդ է զոհվել Աֆղանստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի տան մոտ որոտած պայթյունից հետո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնվազն չորս մարդ է զոհվել, եւս 20-ը՝ վիրավորվել Աֆղանստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Բիսմիլլա Մոհամադիի տան մոտ ավտոմոբիլի պայթեցման եւ դրան հետեւած՝ ուժայինների եւ հարձակվողների միջեւ ծայր առած ընդհարումների հետեւանքով: Օգոստոսի 3-ին այդ մասին հայտնել է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Աֆղանստանի անվտանգության ծառայության աղբյուրներ։
Աղբյուրները նշել են, որ ականապատված ավտոմոբիլը կառավարել է մահապարտը:
TOLOnews հեռուստաալիքը, վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությունը, տեղեկացրել է, որ նախարարի տան վրա հաձակումն ավարտվել է գրեթե չորս ժամ անց: Նախնական տվյալներով՝ հարձակմանը մասնակցել է չորս զինյալ: Օգոստոսի 3-ին 1TV հեռուստաալիքը հայտնել է ավտոմոբիլի պայթեցման մասին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում՝ նախարարի տան մոտ: Պայթյունի պահին պաշտոնյան տանը չի եղել, նրա ընտանիքին հաջողվել է տարահանել: