Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը ուզում է, որ իրադարձություններն այնպես զարգանան, որ կոմունիկացիաների բացում տեղի չունենա. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բոլորը պետք է իմանան, որ Հայաստանի Հանրապետության տարածքով միջանցքի վերաբերյալ երբեք որևէ պայմանավորվածություն չի եղել: Եվ Հայաստանի Հանրապետությունը ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր այդ թեմայի վերաբերյալ ոչ միայն որևէ պարտավորություն չի ստանձնել, այլև մենք բոլոր դեպքերում, երբ այդպիսի նախադասություններ հնչել են, հստակ մեր դիրքորոշումներն արտահայտել ենք: Այս մասին ասել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Պաշտպանության նախարարության աշխատակազմին և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին Պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանին ներկայացնելիս:

«Գիտեք, որ նաև նախընտրական շրջանում բազմիցս խոսել եմ տարածաշրջանի կոմունիկացիաների բացման թեմայի շուրջ: Եվ սա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարևոր դրույթներից մեկն է: Ուզում եմ շատ հստակ լինի և կարծում եմ հրապարակային հայտարարություններից էլ բոլորդ այդ եզրակացություններն արել եք, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից է: Եվ ի՞նչ է անում Ադրբեջանը. փորձում է այս թեմային ավելացնել կոմպոնենտներ, որոնք իրենց բովանդակությամբ անընդունելի են Հայաստանի Հանրապետության համար: Նկատի ունեմ, մասնավորապես՝ միջանցքի մասին խոսակցությունները: Բոլորը պետք է իմանան, որ Հայաստանի Հանրապետության տարածքով միջանցքի վերաբերյալ երբեք որևէ պայմանավորվածություն չի եղել: Եվ Հայաստանի Հանրապետությունը ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր այդ թեմայի վերաբերյալ ոչ միայն որևէ պարտավորություն չի ստանձնել, այլև մենք բոլոր դեպքերում, երբ այդպիսի նախադասություններ հնչել են, հստակ մեր դիրքորոշումներն արտահայտել ենք: Եվ այն պայմանավորվածությունները, որ ունենք, ըստ էության, արտահայտված են նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների մեջ:

Շատ է խոսվում այն մասին, նաև՝ քաղաքական դաշտում շահարկումներ են տեղի ունենում, թե կան հայտարարություններին կից ինչ-որ գաղտնի արձանագրություններ, գաղտնի պայմանավորվածություններ: Բացարձակապես որևէ նման բան չկա: Եվ ես շատ կարևոր եմ համարում, որ դուք բոլորդ դա իմանաք:

Կա՞ արդյոք պայմանավորվածություն կոմունիկացիաների բացման վերաբերյալ: Այո՛, կա այդպիսի պայմանավորվածություն: Եվ դա հստակ արձանագրված, ձևակերպված է հունվարի 11-ի հայտարարության մեջ: Ի՞նչ է գրված այդ հայտարարության մեջ: Այդ հայտարարության մեջ գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի հնարավորություն ունենա Ադրբեջանի տարածքով տարանցել բեռներ: Ադրբեջանը պիտի հնարավորություն ունենա Հայաստանի տարածքով տարանցել բեռներ: Ես ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել հունվարի 11-ի հայտարարության տեքստի վրա. այնտեղ շատ հստակ գրված է, որ պետք է քննարկվեն և պայմանավորվածություններ ձեռք բերվեն մաքսային, սահմանապահ, սանիտարական, ֆիտոսանիտարական հսկողության վերաբերյալ: Այսինքն՝ կա հստակ արձանագրում, որ ինչպես ընդունված է տրամաբանորեն և ինչպես տեղի է ունենում, Հայաստանի տարածքը՝ որպես տարանցիկ ուղի օգտագործելու պարագայում, ինչպես մնացած բոլոր դեպքերում է, այդ հատումը պետք է տեղի ունենա այդ կանոններով. ինչպես են օրինակ այսօր հատում Վրաստանի կամ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները: Այսինքն՝ այդ նույն կանոններով: Իհարկե, մենք այդ օրակարգն ենք ընդունել:

Ինչո՞ւ ենք ընդունել այդ օրակարգը: Դա էլ եմ ուզում ասել: Որովհետև Ադրբեջանի վերջին՝ համարյա 30 տարվա քաղաքականությունը եղել է Հայաստանի շրջապափակումը: Այսինքն՝ կոմունիկացիաների բացումն իրականում մեր օրակարգն է, ոչ թե Ադրբեջանի: Որովհետև մենք համարում ենք, որ կոմունիկացիաների բացումով հաղթահարում ենք Հայաստանի Հարապետությունը շրջափակելու Ադրբեջանի քաղաքականությունը: Եվ Ադրբեջանը միջանցքային տրամաբանությունը հենց դրա համար է առաջ բերում՝ իմանալով, որ դա մեզ համար անընդունելի է: Նա ուզում է, որ իրադարձություններն այնպես զարգանան, որպեսզի կոմունիկացիաների բացում տեղի չունենա: Այսինքն՝ Հայաստանի ապաշրջափակում տեղի չունենա: Սա շատ պարզ տրամաբանություն է: Եվ շատ կարևոր է, որ մենք բոլորս այս նրբություններն արձանագրենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Ռուսաստանը գիշերը hարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք մարզերի. կան զnhեր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են վթարից տուժած 5-ամյա աղջկա կյանքը Ուկրաինայի ԶՈւ-ն Սև ծովում խnցել է 20 նավ, այդ թվում՝ 17 լցանավ. Ուկրաինայի ԶՈւ ««Այդ սպառնալիքը չի կարելի թերագնահատել». Ինչպես է ԵՄ-ն ընդլայնում իր ազդեցության ցանցը Հայաստանում»Իրանում ԱՄՆ-ի hարվածների hետևանքով զnhվել է 30 խաղաղ բնակիչ Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն․ հասցեներ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում «Հայաստան – Ռուսաստան. Արդյո՞ք կշարունակվեն Հարավկովկասյան երկաթուղու վրա «ռեյդերը»»Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Հայաստանը դարձել է 2011 թվականի շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոն. պատմության այս օրը (15 հուլիս) Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են hասցրել միմյանց Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմինԻրաքը խաղադրույք է կատարում ԱՄՆ-ի վրա. Ալեքսանդր Ցինկեր ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱԱ-2026. Իսպանիան 2։0 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիային՝ 16 տարի անց դուրս գալով եզրափակիչ Փարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ամենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Հնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Դավթյանը զգուշացրել է ԱՄՆ շահերի պատճառով Հայաստանում ռեսուրսների գաղութացման ռիսկի մասինՈւկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը». ԱրաղչիԻրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջnցների վերականգնմանը Սաակաշվիլիստ պրոֆեսորը լոբբինգ է անում Հայաստանի համար. Դուք կաղքատանաք, բայց կդառնաք եվրոպացիԱրցախում մեկնարկել է համաժողովրդական շարժում․ պատմության այս օրը (14 հուլիս)Սակարկել և դավաճանել ավելի բարձր գնով. Ինչո՞ւ Փաշինյանը Ռուսաստան գնաց ֆոն դեր Լեյենի այցից հետո5-ամյա երեխան վրшերթի է ենթարկվել․ ի՞նչ է հայտնի, մանրամասներԻրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Արևմուտքը բացահայտ հովանավորում է հակաժողովրդավարությունը, անարդար ընտրությունները, անօրինականությունն ու բռնաճնշումները. «Փաստ»Նստել այն ցանկապատի վրա, որը տատանվում է աշխարհաքաղաքական քամու պոռթկումներից. «Փաստ»Մասնագետը կանխատեսել է, թե երբ է Ռուսաստանը բարձրացնելու գազի գինը Հայաստանի համար Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Կիևին ԱՄՆ-ը մտադիր է առաջիկա օրերին շարունակել hարվածներ հասցնել Իրանին. Թրամփ «Իմ հայրենիքն է, իմ հողն է, պետք է պաշտպանեմ». Գրիգորի Գաբրիելյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան Իրանի Բուշեր նահանգում պայթյուններ են որոտացելՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ»Նոր լիազորություն ԱՀԾ-ին. ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում շենքերի տանիքներին և ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու կարգավորումներում. «Փաստ»«Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ»Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ»Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ»
Ամենադիտված