Արմեն Գրիգորյանը նախարարի հավանական թեկնածուն է
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻնչպես ավելի վաղ տեղեկացանք՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Գրիգորյանն ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, ապա նշանակվել ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ: «Իրավունքին» հասած լուրերի համաձայն՝ թեև Գրիգորյանը նշանակվել է նախարարի առաջին տեղակալ, այնուամենայնիվ նախարարի հավանական թեկնածուն հենց ինքն է: Ըստ մեր աղբյուրի՝ Գրիգորյանն առաջիկայում կնշանակվի ԱԳ նախարար:
Հայկ Գեւորգյան