Հարավային Աֆրիկայում Առնոլդ Շվարցենեգերի վրա փիղ է հարձակվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՔալիֆորնիայի նախկին նահանգապետ՝ նույն ինքը հանրահայտ «Տերմինատոր» Առնոլդ Շվարցենեգերն, իր Instagram-ում հրապարակել է մի տեսագրություն, որտեղ երեւում է, թե ինչպես է Հարավային Աֆրիկայի արգելոցում նրա վրա փիղ հարձակվել:
Տեսահոլովակում հստակ երեւում է, թե ինչպես է փիղը փորձում հարձակվել այն ավտոմեքենայի վրա, որում 68-ամյա դերասանն էր:
«Սաֆարիում կատարված այս հանդիպումը չէի կարողանա ավելի լավ նկարագրել, քան այս տեսահոլովակը: Ես պարզապես հիացած եմ այդ գեղեցիկ ու ուժեղ կենդանիներով, չնայած մեզնից մի քանիսը կատարվածից հետո ստիպված եղան փոխել իրենց տաբատները: Մենք պետք է դադարենք սպանել նրանց՝ ոչ թե կրակել է պետք, այլ լուսանկարել: Ի՞նչն է ձեզ համար նախընտրելի՝ հնարավորություն ունենալ մեկ անգամ հանդիպել այդ արարածներին, թե՞ փղոսկրի մի կտոր ունենալ»,- ստորագրել է տեսագրության տակ Առնոլդը:
Տեսանյութը՝ այստեղ