Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել են կանոնավոր ուղևորափոխադրումների վերականգնումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹբիլիսիում կայացել է Ադրբեջանա-վրացական խառը հանձնաժողովի հերթական նիստը, որի ժամանակ քննարկման հիմնական առարկան դարձել է հանրային տրանսպորտով ուղևորափոխադրումների վերականգնման հարցը:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ցամաքային տրանսպորտի հարցերով վարչության տնօրենի պաշտոնակատար Նիկոլազ Գվենտաձեն առաջարկել է վերականգնել կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիները` պահպանելով կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանված կանոնները:
Մտքերի փոխանակում է կայացել փոխադրումների և այլ արդիական հարցերով հեռանկարների վերաբերյալ, ինչի արդյունքում համապատասխան արձանագրություն է ստորագրվել: