Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օրուելյան ոճով․ որոշ «հավասարների» անհավասարությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Բոլոր անասունները հավասար են, սակայն որոշ անասուններ ավելի հավասար են, քան մյուսները»,- Ջորջ Օրուելի հռչակավոր «Անասնաֆերմա»-ի այս շքեղ ձևակերպումն այսօր լիովին կարելի է տարածել Հայաստանի գործող իշխանությունների վրա։ Արդարության, իրավահավասարության, օրենքի գերակայության կարգախոսներով իշխանության եկած վարչախումբը բացարձակ թքած ունի օրենքի վրա, իսկ երբ օրենքի պահանջները վերաբերում են իրենց կողմնակիցներին, խախտում են՝ առանց աչքը թարթելու։ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը դեռ շարունակում է պաշտոնավարել, թեև նրա որդուն հետախուզում են։ Իսկ որդին՝ Կարեն Պողոսյանն առանձնապես «մեծ» բան չի արել, հուլիսի 14-ի գիշերը ինքնաձիգով կրակահերթեր է արձակել Գորիս քաղաքում, ծանր վիրավորել երկու անձանց։ Կարեն Պողոսյանը հետախուզվում է, սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելու հոդվածներով ներգրավվել է որպես մեղադրյալ, իսկ նրա հայրը թաքցրել է որդուն, չի հանձնում իրավապահներին։

Ցանկացած նորմալ երկրում այդպիսի պաշտոնյան մեկ վայրկյան անգամ չէր շարունակի մնալ պաշտոնին, երկրի ղեկավարն ինքն էլ թույլ չէր տա նման ապօրինություն։ Բայց Հայաստանը ապրում է այլ տրամաբանությամբ, Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների համար էլ արդարությունն այլ կերպ է աշխատում։ Հիշում են օրենքի դրույթների մասին, երբ իրավախախտում կատարելու մեջ կասկածվում են քաղաքական հակառակորդները, իսկ իրենց կողմնակիցների ակնհայտ հանցագործություններին չեն էլ անդրադառնում։

Կասկած չունենք՝ Պողոսյանի որդին կներկայանա ի վերջո, նրա նկատմամբ կալանք չեն էլ կիրառի, հետո էլ թեթև պատիժ կնշանակեն։ Փաշինյանի կողմնակցի որդին էլ հո՞ անվանի բժիշկ Արմեն Չարչյանը չէ, որ շաբաթներ շարունակ մատից ծծած մեղադրանքով կալանքի տակ պահեն, որդեկորույս հայր Գեղամ Նազարյանը չէ, որին ոստիկանները դաժանաբար քարշ էին տալիս գետնին։

Իշխանության մեկ այլ ներկայացուցիչ էլ՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ամիսներ առաջ ճարահատյալ հրաժարական տվեց պաշտոնից, այն բանից հետո, երբ հարձակվել և հարվածներ էր հասցրել լրագրողին։ Իսկ այսօր Արշակյանը «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով պատգամավոր է ընտրվել և հավակնում է ԱԺ փոխնախագահի պաշտոնին։ Պառլամենտարիզմի հիրավի ցցուն դրսևորում։ Այս ամենը վկայում է, որ Նիկոլ Փաշինյանի մոտ բացակայում է պետական մտածողությունը։ Անձնական ամբիցիաներն ու նեղ կուսակցական շահերն ավելի կարևոր են փաշինյանականների համար, քան պետական շահը, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը: Եվ օրենքը չի էլ գործելու է այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության ղեկին է ապիկար և հանցավոր տգետների այս խառնամբոխը։

Վախթանգ Թևոսյան

Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Իսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՔաղաքական գործիչը գնահատել է Հայաստանի հնարավորությունները թուրքական էքսպանսիան կանգնեցնելու հարցումԷդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnրՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Փաշինյանի թիմը ցանկանում է և՛ «ռուսական ձուկն ուտել», և՛ «եվրոպական երաժշտություն լսել»Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Ռազմական թղթակիցը բացատրել է Երևան գազի մատակարարման դադարեցումը. «Հնարավոր է, որ Հայաստանը դադարի գոյություն ունենալ»Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռուսաստանի զինված ուժերի ռազմաբազան Գյումրում. Եթե մեր զորքերը լքեն Հայաստանը, ձեր Հայաստանը պարզապես կվերադառնա ԹուրքիաՌաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Երիտասարդության օր. պատմության այս օրը (սեպտեմբեր 20)Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերով
Ամենադիտված