Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Գրիգորյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել համաշխարհային մակարդակում՝ հակամարտությունների գոտիներում բնակվող մարդկանց պատվաստանյութով ապահովելու համար։

Ինչպես տեղեկանում են ՀՀ ԱԳՆ-ից՝ այս մասին հայտարարել է ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո անցկացվող Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումում։

Արմեն Գրիգորյանը շեշտել է, որ անտեսելով համավարակի ընթացքում համաշխարհային զինադադարի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը և դրան հաջորդած՝ Անվտանգության խորհրդի 2532 բանաձևը, անցյալ աշնանը Ադրբեջանը, Թուրքիայի և Սիրիայի ու Լիբիայի զինյալ ահաբեկիչների անմիջական աջակցությամբ և մասնակցությամբ, լայնամասշտաբ ագրեսիա է սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ՝ հանգեցնելով հազարավոր զոհերի, տասնյակ հազարավոր վիրավորների, տեղահանվածների՝ պատճառելով նյութական կորուստներ և վնասելով ենթակառուցվածքները: Լեռնային Ղարաբաղի մի շարք շրջաններ, որոնք բռնագրավվել են ուժի կիրառման արդյունքում, էթնիկ զտման են ընթարկվել, իսկ բնակչությունը դարձել է ռազմական հանցագործությունների և զանգվածային վայրագությունների զոհ:

«Ադրբեջանը ուժ գործադրեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճնշելու համար` խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, որը, ի թիվս այլոց, հստակ սահմանում է, որ բոլոր միջազգային վեճերը պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով»,-ասել է Գրիգորյանը:
Ելույթում նաև նշվել է, որ արգեսիայի 44 օրվա ընթացքում ադրբեջանական բանակը թույլ է տվել միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ, այդ թվում` միջազգային մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքների, միտումնավոր և համակարգված թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները, մասնավորապես` դպրոցները, հիվանդանոցները, ծննդատները, կապի միջոցները, ինչպես նաև վանդալիզմի ենթարկել և ոչնչացնել հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունը:

ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի խոսքով՝ մինչ օրս Ադրբեջանը շարունակում է իր ոտնձգությունները հրաժարվելով վերադարձնել գերության մեջ գտնվող հայ ռազմագերիներին, տարածքային պահանջներ ներկայացնելով և փորձելով զավթել ՀՀ ինքնիշխան տարածքները և արգելափակել միջազգային մարդասիրական ջանքերի մուտքը Արցախ: 

«Այս սադրանքները պետք է արժանանան միջազգային հանրության պատշաճ արձագանքին: Մարդասիրական առաքելությունների, և հատկապես ՄԱԿ-ի՝ Լեռնային Ղարաբաղ մուտքը պետք է արագ և անվերապահ կերպով ապահովվի»,-ասել է Գրիգորյանը:
Նա կոչ է արել հավելյալ միջազգային ջանքեր գործադրել` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը խթանելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական լուծման շուրջ քննարկումները շարունակելու համար:

ՀՀ-ում կարգելվեն պոլիէթիլենային տոպրակները և պլաստիկ պարագաները Վրաստանում բենզինը թանկացել է Պարզվել է, որ 2022 թվականի հունվարի 21-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված սպանություն․ ՔԿ Արտակարգ դեպք՝ թիվ 27 դպրոցումՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Նիկիֆորովկա բնակավայրը. ՊՆ «Շիկահող» պետական արգելոցի որևէ հողակտոր չի վաճառվել. ՇՄՆ Գրեթե ամբողջ շաբաթ Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան Փաշինյանը նոր շոուներ է պատրաստում ընտրություններից առաջ Սահմանադրական դատարանը ամբողջությամբ անցավ Փաշինյանի վերահսկողության ներքոՄահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էրՓաշինյանին օգնելու համար հաղթահարել են Հունգարիայի դիմադրությունը Մեծաքանակ զենք-զինամթերք է հանձնվել Հայաստանի գեղասահորդները մեկնարկում են աշխարհի առաջնությունում ԿԸՀ-ն միջազգային համաժողով է հրավիրել Եկել եմ փրկելու MMA-ը. Մակգրեգորը հաստատել է վերադարձի մասին լուրերը Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Ջուր չի լինելու ՃՏՊ Նոր Հաճնում․ վիրավորներ կանՄեքենա հրկիզելուն դրդած 29-ամյա տղամարդը կալանավորվել էՍպասվում է ձյունԱդրբեջանի տարածքով հացահատիկով բեռնված հինգ վագոն կուղարկվի Հայաստան Գազանջատումներ կլինենԵրբ ներքաղաքական լարվածությունը դառնում է միջազգային քննարկման առարկա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Լյովենբրոյ գարեջուր Պատմության ջնջման վտանգը. արդյո՞ք հերթը հասել է նաև ազգային հիշողությանը «Պուտինը հնարավորություն է տվել Արևմուտքի հետ սիրախաղ անող Փաշինյանին պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ»«Հորս արևով եմ երդվում. ինչպես է Հայաստանի վարչապետը փորձում վերացնել քաղաքական մրցակիցներին» Անվտանգություն՝ ոչ թե կարգախոս, այլ համակարգ. «Ուժեղ Հայաստանի» այլընտրանքային օրակարգը Ադրբեջանի ԶՈՒ–ն Շուշի-Լիսագոր հատվածում խախտել է շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ունեցել․ պատմության այս օրը (25 մարտ)Ռուբլին թանկացել էՄարտի 25-ին, 26-ին և 27-ին լույս չի լինելու Temu առաքումների շուրջ դժգոհությունները շարունակվում են․ առաքանն տուն չի հասնում. «Ժողովուրդ» Ընդդիմությունը կդիմի Սահմանադրական դատարան․ «Հրապարակ» 4 անշարժ գույք, 2 մեքենա, 34 մլն վարկ․ ինչ է հայտարարագրել տեսչության ղեկավարի տեղակալը. «Ժողովուրդ» ՔԿԾ պետը բանտապետի դեմ արշավ է սկսել. «Հրապարակ» Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ» Սկզբում ՍԴ անդամ, հետո՝ նախագահ. «Հրապարակ» Գորիսի թիվ 4 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄԵրևան-Սևան ճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Astra»-ն Ուկրաինայում նախագահական ընտրությունների հարցն արդիական է. Պեսկով Մեծ Բրիտանիայի ամենատարեց սուպերմոդել Դաֆնա Սելֆը մահացել է 97 տարեկանում Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք Հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում Նավթի գինը կրկին բարձրացել է՝ անցնելով 100 դոլարը մեկ բարելի դիմաց Սիլվա Հակոբյանը Իտալիայի հանգստից լուսանկարներ է հրապարակել Իրանում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել Իսրայելի և ԱՄՆ-ի հետ կապեր ունենալու կասկածանքովՀայտնի է «Էլ Կլասիկո»-ի օրը Սևաստոպոլում բազմահարկ շենքում պայթյունի հետևանքով կան զnհեր և վիրավnրներ Սևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջԿԺԴՀ-ն երբեք չի հրաժարվի միջուկային տերության կարգավիճակից․ Կիմ Չեն Ըն
Ամենադիտված