Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Երևանում հայրը դաժան ծեծի է ենթարկել 8-ամյա դստերը՝ խանութից գարեջուր չբերելու համար

ԻՐԱՎՈՒՆՔ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ավարտվեց Արտյոմ Ս.-ի գործի դատական քննությունը:

34-ամյա Արտյոմը մեղադրվում էր իր 8-ամյա դստերը ձեռքերով ու ոտքերով ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

Ըստ դատական ակտի՝ Արտյոմ Ս.-ն ամուսնացել է 2006 թվականին: Ամուսնական կյանքի ընթացքում ծնվել են նրա երեք երեխաները՝ ավագ դուստրը՝ 2008 թվականին, որդին՝ 2010 թվականին ու կրտսեր դուստրը՝ 2013 թվականին:

Ընտանիքում Արտյոմը հաճախ է վիճաբանել կնոջ հետ, հատկապես՝ ալկոհոլ օգտագործած վիճակում:

Կինը հանուն երեխաների դիմացել ու ամեն անգամ հաշտվել է Արտյոմի հետ:

2016 թվականի օգոսոտոսի 26-ին, ժամը 21-ի սահմաններում Արտյոմը տանը խմիչք է օգտագործել, եղել է հարբածության վիճակում: Նա 8 տարեկան աղջկանից պահանջել է, որ երեխան գնա խանութ՝ գարեջուր գնելու: Պահանջել է նաև, որ աղջնակը չխաղա 6-ամյա եղբոր հետ:

Աղջնակը չի ենթարկվել հոր պահանջներին, խանութ չի գնացել, շարունակել է խաղալ եղբոր հետ:

Հայրը ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել աղջնակի դեմքին, ձախ ոտքին, քաշքշել է նրա պարանոցից՝ երեխային պատճառելով վնասվածքներ ու ֆիզիկական ցավ:

Երեխայի նկատմամբ իր «ուժը» ցուցադրելուց հետո Արտյոմը դուրս է եկել բակ: Հենց այնտեղ էլ նրան տեսել են ահազանգով նրանց տուն գնացած ոստիկանները ու բերման են ենթարկել ոստիկանության բաժին:

Դատարանում Արտյոմ Ս.-ն իրեն մեղավոր ճանաչեց ու հրաժարվեց է ցուցմունքներ տալուց:

Անչափահաս տուժողը՝ 8 տարեկան երեխան, հայտնեց, որ դեպքի օրը՝ երեկոյան, հայրը պահանջել է, որ ինքը գնա խանութ՝ գարեջուր գնելու: Ինքը չի գնացել: Հայրը պահանջել է, որ ինքը չխաղա վեց տարեկան եղբոր հետ: Ինքը շարունակել է խաղալ:

Հայրը բռնել է իր պարանոցից, քաշքշել է, ձեռքով երկու անգամ հարվածել է իր դեմքին, գցել է գետնին, ոտքով երկու անգամ խփել է իր ձախ ոտքին: Իր մարմինը ուժեղ ցավել է, ոտքն էլ կապտել է: Ինքը գետնից վեր է կացել, գնացել ու պառկել է մահճակալին: Քիչ հետո տուն է մտել մայրը, հետո էլ՝ ոստիկանները…

Տուժող երեխայի օրինական ներկայացուցիչը՝ մայրը, ով նաև ամբաստանյալի կինն է, դատարանում օգտվեց իր սահմանադրական իրավունքից ու հրաժարվեց ցուցմունքներ տալուց:

Նախաքննության ժամանակ կինը հայտնել է, որ ամուսինը, խմած վիճակում, խանութ չգնալու և կրտսեր եղբոր հետ խաղալու պատճառով ծեծել է իրենց ավագ դստերը: Ինքը ներկա է եղել երեխայի ծեծին, բայց չի կարողացել միջամտել, քանի որ փոքր երեխան՝ 3 տարեկան դուստրը, իր գրկում էր: Ինքը ուղղակի հուզված տանից դուրս է եկել, գնացել է քրոջ մոտ, պատմել է կատարվածը: Քույրն էլ է զայրացել ու ահազանգել է ոստիկանություն:

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված գնահատեց Արտյոմ Ս.-ի մեղքը մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

Դատարանը հաշվի առավ, որ Արտյոմ Ս.-ի խնամքին 3 անչափահաս երեխաներ կան, այդ թվում՝ մինչև 8 տարեկան 2 երեխա:

Արտյոմ Ս.-ն դատապարտվեց 30 հազար դրամ տուգանքի:

Լոռու և Տավուշի մարզերում 12 ժամով վթարային ջրանջատում էՈւկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը. ԶելենսկիՄինչև երեկո ջուր չի լինելուՌԴ-ն ու ԱՄՆ-ը մոտ են համաձայնությունների ոչ միայն Ուկրաինայում կարգավորման, այլև ընդհանուր առմամբ Եվրոպայում անվտանգության հարցում. ԹրամփԱգարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բшխվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnhԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասին29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումըՀայ թուրքական պատերազմի ընթացքում թուրքերը մտել են Ալեքսանդրապոլ. պատմության այս օրը (Նոյեմբերի 6)Սահմանադրական գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին աhաբեկելnւ և պшտերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառnւնակ մոտեցման վրա. Տիգրան ԱբրահամյանԹրամփը Սպիտակ տանը հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետԵԼ․ «Յուվենտուս»-ը հաղթեց «Ալկմար»-ին, «Մարսել»-ը՝ «Բայեր»-ին․ այլ արդյունքներԱՄՆ Պետդեպարտամենտը հերքել է Ռուբիոյի՝ պետքարտուղարի պաշտոնից հնարավոր հեռանալու մասին լուրը«Արարատ-Արմենիա»-ն չորրորդ անընդմեջ պարտությունն է կրել Եվրոպայի լիգայումՀայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքից. ՌԴ ԱԳՆԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԳեղարքունիքում ամուսինը հարվшծներ է հասցրել հղի կնոջը, վերջինը դուրս է նետվել մեքենայից և մահացել. նախաքննությունն ավարտվել էԵղանակը Հայաստանում. լեռներում և նախալեռներում՝ ձյունՄայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել էԵվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 4.36 միլիարդ եվրո՝ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն էՄերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը. Տիգրան ԱբրահամյանՈւշիի ողբերգական վթարը սուգ է բերել նաև Տաշիր․ զոհերի թվում են 26-ամյա Նարինեն ու 22-ամյա ԷրիկըՀՀ-ում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցողների համար բնակարանային ծրագիր կիրականացվիԵկավ այն օրը, երբ ես բաժանվում եմ ազգային հավաքականի 7 համարի մարզաշապիկից. Ռոնալդուն հայտարարել է Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասինԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անի կամրջի վերականգնման մրցույթըՀայաստանում ագրեսիան աճում է. Կռիվ խորհրդարանում և իշխանությունների արդարացումներըՀայաստանը հույսը դնելով Արևմուտքի աջակցության վրա գնալով մոտենում է ՀԱՊԿ-ից վերջնական խզմանըՀայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք երկրի ապագայի համարՎթար․ ջուր չի լինի մի քանի ժամՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Գյուլիստանի պայմանագիրը. պատմության այս օրը (Նոյեմբերի 5)«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»
Ամենադիտված