Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաղթողը վերցնում է ամեն ինչ. Նիկոլ Փաշինյանը որոշել է ընդդիմության հարցերը լուծել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

riafan.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է դանդաղորեն մաքրել քաղաքական դաշտը: Նրա խոստացած «կադրային ջարդը» սկսվել է պետական ​​գերատեսչություններից և տեղական ինքնակառավարման մարմիններից: Այլ կերպ ասած, «թռչում են գլխարկներ» նրանց գլխից, որոնց ժողովրդական վստահության մանդատը ոչնչով չի տարբերվում հենց Փաշինյանի մանդատից: Եթե կամավոր հրաժարականներ տալուց հրաժարվողներ են լինում, հետևանքները շատ տարբեր են լինում: Օրինակ ըստ «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի Օձունի վարչակազմի ղեկավար Արսեն Տիտանյանին ծեծի են ենթարկել հենց Լոռու մարզպետարանի շենքում, քանի որ նա հրաժարվել է հրաժարական տալ: Վարդևանյանի խոսքով սպառնալիքներ են ստանում նաև ընդդիմությանն աջակցած այլ համայնքների ղեկավարներ: Ինչպես և սպասվում էր, հատկապես կոշտ են վերաբերվում Սյունիքի ղեկավարների հետ: Վերջերս բերման են ենթարկվել և ձերբակալվել Քաջարանի և Գորիսի համայնքապետերը, Որոտանի և Քարահունջի գյուղապետերը, Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենը, իսկ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը կալանավորվել է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով: Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել է, որ ինքը բողոքներ է ստացել առ այն, որ իրավապահ մարմինները ստիպում են Սյունիքի բնակիչներին կեղծ ցուցմունքներ տալ ընտրարշավի ընթացքում կատարված խախտումների վերաբերյալ: Այս մասին խոսել է նաև «Վերածնունդ Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, որը ևս իշխանությունների հատուկ ճնշման տակ է: Նրա խոսքով Սյունիքի մարզում հարցաքննությունների են հրավիրվում մեծից փոքրին՝ երեխաներից մինչև  ծերեր և կանանց: Բանն այն է, որ բողոքական Սյունիքը չափազանց կարևոր է:

«Այս ձերբակալությունները, ըստ էության, Փաշինյանի նախընտրական խոստման կատարումն է, որը մուրճը ձեռքին սպառնացել էր ճնշել նրանց, ովքեր դեմ են «ժողովրդի իշխանությանը», - ասել է քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը riafan.ru-ի հետ զրույցում, - հիշեցնեմ, որ ձերբակալվածների մեծամասնությունն այն առաջիններից են, ովքեր միացել են կառավարության հրաժարականի ընդդիմության պահանջին:

Ավելին, Փաշինյանի ամենաաղետալի այցը եղել է Սյունիքում, երբ մարդիկ փողոցներում անպարկեշտ բառեր են բղավել նրա հասցեին: Հետևաբար, Սյունիքի ապստամբ ղեկավարների նկատմամբ ռեժիմի գործողությունները անակնկալ չեն»: Դավթյանը կարծում է, որ ընդհանուր առմամբ այդ բռնաճնշումները հետապնդում են երկու նպատակ: «Նախ, Սյունիքը Հայաստանի առանցքային մարզերից մեկն է, այդ թվում արդյունաբերական ներուժի տեսանկյունից, և այնտեղ առանցքային պաշտոններում իրենց մարդկանց նշանակելը անհրաժեշտ է իշխանությունը ուժեղացնելու համար: Ակնհայտ է, որ սյունեցիները դեմ են ներկայիս ղեկավարությանը, չնայած ընտրությունների արդյունքներին, և իշխանությունները դա լավ գիտեն: Երկրորդ հերթին աշխարհաքաղաքական իմաստով Սյունիքը առանցքային տարածք է, որտեղ հատվում են տարածաշրջանային տերությունների շահերը: Ենթադրվում է, որ Սյունիքով  կարող է անցնել Մեղրիի միջանցքը, միևնույն ժամանակ դա ռազմավարական կարևոր կետ է Հյուսիս-Հարավ տրանսպորտային ուղու նյութատեխնիկական ապահովման համար», - նշել է վերլուծաբանը: Ըստ նրա Երևանում լավ են հասկանում այդ տարածքի կարևորությանը, և հետևաբար, իշխանությունները չեն կարող ուշադրություն չդարձնել նրան, թե ովքեր են այնտեղ ղեկավար պաշտոններ զբաղեցնում:

«Հաշվի առնելով տարածաշրջանի կարևորությունը տարածաշրջանային ճարտարապետության ձևավորման գործում, անհրաժեշտ է նշանակել ներկայիս կառավարության համար հարմարավետ մարդկանց, որոնք անխոս կկատարեն Երևանի բոլոր ցուցումները: Նշեմ նաև, որ Սյունիքն ավանդաբար առանձնանում է իր մեծ կրքոտությամբ: Սա մի այլ տեսակի աշխարհաքաղաքական տարածք է, տնտեսապես շատ ինքնաբավ», - նշել է Վահե Դավթյանը:

Եվ դա դեռ ամենը չէ: Նորընտիր վարչապետը և նրա թիմը իսկապես չափազանց շատ են հետաքրքրված ինքնաբավ և հարուստ Սյունիքով: Օրինակ վերցնենք «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը սկսել է հաճախ հարձակումների թիրախ դարձել, քանի որ ասում են, որ ընկերության ղեկավարությունը աշխատակիցներին ստիպել է ներկա լինել ընդդիմության հանրահավաքներին: Իրավապահ մարմինները նույնիսկ խուզարկություններ են անցկացրել այնտեղ: Միևնույն ժամանակ, փորձագետները նախազգուշացնում են, որ իշխանությունների անխոհեմ գործողությունները ռազմավարական կարևոր ձեռնարկության նկատմամբ, որի հիմնական բաժնետերը գերմանական Cronimet Mining ընկերությունն է (60%), կարող է խիստ վնասակար ազդեցություն ունենալ Հայաստանի առանց այդ էլ փխրուն տնտեսության վրա:

«Իհարկե, մասնավոր սեփականության ազգայնացումը իր բացասական ազդեցությունը կունենա երկրի ներդրումային միջավայրի վրա, - ասել է «Հայաստան» դաշինքի անդամ, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, - ցանկացած սեփականատեր, տեսնելով, թե ինչպես է պետությունը ռեյդերական զավթումներ իրականացնում, բնականաբար դադարում է վստահել գործող իշխանություններին: Դա փչացնում է երկրի տնտեսական միջավայրը, և դրանով իսկ ամեն ինչ շատ վատ է լինում: Նման գործողություններով Փաշինյանը կրակում է իր իսկ ոտքին: Այն զգացողությունն է, որ նա պարզապես փորձում է վրեժ լուծել այն մարդկանցից, ովքեր լրջորեն նյարդայնացրել են իրեն»:

Որպես ամփոփում պետք է նշել, որ հատկանշական է այն, որ այս ամենը տեղի է ունենում եվրոպական կառույցների գրեթե լուռ համաձայնությամբ, այն կառույցների որոնք բոլորովին վերջերս չափազանց բուռն էին արձագանքում Հայաստանում մարդու իրավունքների ցանկացած, նույնիսկ վարկածային խախտումներին: Այնուամենայնիվ, այստեղ զարմանալի ոչինչ չկա: Մարդու իրավունքները ճկուն և երկիմաստ բնույթ ունեն:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու նպատակով կկատարվեն օրենսդրական փոփոխություններ. «Փաստ»«Փաշինյանի նպատակն իր թիմի և կողմնակիցների հոռետեսությունը փարատելն է». «Փաստ»Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում. «Փաստ»Մրցանակային «եղբայրություն»... հազարավոր զոհերի, զրկանքների ու բռնագաղթի հաշվին. «Փաստ»Վճարային տերմինալներ հափշտակած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումԳերմանիան 105 տանկ կուղարկի Բելառուսի սահմանների մոտ՝ գաղտնի պլանի շրջանակում. NIԱրաբիկա սուրճը էժանացել է՝ հասնելով 5 ամսվա նվազագույնին, Բրազիլիայում ռեկորդային բերքի ակնկալիքովՊակիստանում մզկիթի պայթյունի զոհերի թիվը հասել է 31-ի Քիմ Քարդաշյանը իսկական սենսացիա է առաջացրել Complex ամսագրի համար մերկ ֆոտոսեսիայով Ադրբեջանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերԴարի կողոպուտը. Ինչպես Լուվրի կողոպտիչները քիչ էր մնում ոչնչացնեին կայսերական թագը Երևանի տներից մեկի բակում հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին Ռոնալդուն սպառնnւմ է լքել Սաուդյան Արաբիան «Զեյթունի» գերեզմшնատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմшնոցում այլ անձի են հուղարկավnրելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հաջորդ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան Ամերիկայում․ ԶելենսկիԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը «New START»-ը երկարաձգելու փոխարեն, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պետք է մշակեն նոր, բարելավված պայմանագիր․ Թրամփ Միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է «հաշիշի յուղ» տեսակի թմրանյութ Ֆուտզալի Եվրոպայի առաջնության եզրափակչում կհանդիպեն Իսպանիայի և Պորտուգալիայի հավաքականները Մարտի 11-ից նախատեսվում են Ստամբուլ–Երևան–Ստամբուլ չվերթերՄհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըՌուսաստանը պատրաստ է երկխոսության ԱՄՆ-ի հետ․ Լավրովը մի շարք հայտարարություններ է արել Միքայել սրբազանի նկատմամբ տնային կալանք է կիրառվել Սա Եղիշե Հակոբյանի հագուստը չէ, պետք է հասկանանք՝ ով է դրել իրեղեն ապացույցների մեջ, ինչի համարՎեճ՝ Ազատի գործով նիստին․ «Մի միջնորդող էլ դու ես, անգիր խոսաս մենակ, երկաթը ո՞նց վառվեց, շորը մնաց»Լոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել Կփոխվեն ոստիկանության ծառայողներին ներկայացվող քաշի և հասակի պահանջները. նախագիծ Երևանում 15-ամյա տղա է սպանվել․ մանրամասներՌոնալդուն սպառնnւմ է լքել Սաուդյան Արաբիան Ռուբեն Վարդանյանի որդին Ջեյ Դի Վենսի այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic Vote Անձրև, ձյուն, բուք․ ինչպիսի եղանակ է սպասումՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոս. ՊապոյանԱլիեւն ընդունել է Իրանի պաշտպանության նախարարին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել «Անգլերեն» առարկայի միասնական քննության մասին Ծանոթ ու միաժամանակ անհայտ …Կառլով կամուրջ Օմանում սկսվել են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Փաշինյանը փորձում է Իրանին համոզել, թե իր դեմ չեն աշխատումՓաշինյանին՝ մրցանակ, գերիներին՝ ցմահ ազատազրկում Կյանքից հեռացել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան ԽաչատրյանըԱշակերտը կրակել ու ծանր վիրավnրել է մաթեմատիկայի ուսուցչի․ ԱդրբեջանՈղբերգական դեպք՝ Երևանում․ «Մանչո-գրուպ» ՍՊԸ-ում արձանագրվել է տղամարդու մահ․ հայտնի է ինքնությունը«Ատալանտան» 3-0 հաշվով հաղթեց «Յուվենտուսին» ու դուրս եկավ գավաթի կիսաեզրափակիչ «Քեդմին բացատրել է, թե ինչու է Թրամփը հաշտեցրել Հայաստանին Ադրբեջանի հետ» Խոշոր վթար՝ Երևանում«Հայաստանը խզում է կապերը Ռուսաստանի հետ, իսկ մենք պատասխանում ենք հացահատիկի մատակարարումներով և բարեկամության հավաստիացումներով» «Մեր ձևով»․ տնտեսական իրատեսական ծրագիր՝ փոքր բիզնեսից մինչև համազգային զարգացում Երևանում կայացել է Իրավունքի նվաճման երթը. պատմության այս օրը (06 փետրվար)«Ձեռքերդ հեռու Սուրբ Էջմիածնից»․ Մոսկվայում բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ռուբլին կրկին թանկացել է
Ամենադիտված