Նշված հասցեներում գազ չի լինի․ «Գազպրոմ Արմենիա»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 20-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Վարդենիկ, Ծովինար և Արծվանիստ համայնքների գազասպառողների գազամատակարարումը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 19-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տ. Մեծի պողոտայով, Վարդանանց, Ազատամարտիկների, Թումանյան, Մյասնիկյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: