Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ հուլիսի 15

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Առավոտը հարմար է կարևոր զրույցների համար: Դուք կասեք այն, ինչ մտածում եք, և դա շատ դուր կգա շրջապատողներին: Ակնարկներից ու կիսատ ասված բաներից հոգնած մարդկանց համար հաճելի կլինի ձեզ հետ գործ ունենալը: Չի բացառվում գործնական կամ ընկերական հարաբերությունների սկիզբը: Ոչ վաղ անցյալի մրցակիցները կարող են ձեր կողմն անցնել:

Օրվա երկրորդ կեսը բացառապես արդյունավետ կլինի: Դուք կարող եք ամենատարբեր գործերում հաջողությունների հասնել: Կարևոր այն է, որ դրանց ստեղծագործաբար մոտենաք, իմպրովիզներ անեք, սեփական լուծումները փնտրեք: Նույնիսկ առօրյա գործերը շատ գրավիչ կթվան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դուք կտեսնեք այն, ինչ մյուսները չեն նկատել: Դա կօգնի ձեզ հաջողության հասնել, փայլուն գլուխ հանել բարդ գործերից: Ինտուիցիան կօգնի ընդհանուր լեզու գտնել շրջապատողների հետ, կհուշի, թե ինչ կա մյուս մարդկանց մտքին: Դա շատ տեղին կլինի բարդ գործնական բանակցությունների ժամանակ: Դրանք ձեզ համար ամենաբարենպաստ ձևով կավարտվեն:

Բայց կա մի ոլորտ, որը յուրահատուկ ուշադրություն կպահանջի՝ ֆինանսները: Գումարին վերաբերող հարցերում մի շտապեք որոշումներ կայացնել: Կապերին ընտրողաբար մոտեցեք: Այսօր դուք շատերին հեշտ որս կթվաք. պատրաստ եղեք հակահարված հասցնել:https://moevideo.biz/native?id=mv-content-roll-2376&slot=content&api=2.0&ref=hushak.com×

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց ճանապարհին այնպիսի խոչընդոտներ չեն առաջանա, որոնք կստիպեն ձեզ կանգ առնել, հրաժարվել մտածածից: Դուք համառ կլինեք, կգտնեք ձեր ուզածին հասնելու ձևը, անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները:

Հնարավոր են հաճելի ծանոթություններ ու հետաքրքիր հանդիպումներ: Դուք մարդկանց հետ զրուցելու թեմաներ կգտնեք, չեք վիճի նրանց հետ, ովքեր չեն կիսում ձեր տեսակետը: Հեշտությամբ կընկերանաք այն մարդկանց հետ, որոնց համակրում եք. պարզապես եղեք այնպիսին, ինչպիսին կաք: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: Նոր հարաբերություններն արագ կզարգանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հարմար օր է ինչ-որ լավ բան մտածելու, հանճարեղ բացահայտում անելու կամ բոլորին անհրաժեշտ իրերը ձեռք բերելու համար: Դուք շատ բաների շրջապատողների նման չեք նայի, և դա ձեր առավելությունը կդառնա:

Միապաղաղ աշխատանքը սովորականից ավելի հոգնեցնող ու ձանձրալի կթվա, այդ իսկ պատճառով կգտնեք այն մեկ ուրիշին հանձնարարելու եղանակը: Օգնել ցանկացողներ շատ կլինեն, բայց նրանք ամեն անգամ անշահախնդիր չեն գործի: Երեկոն հարմար է ընկերների հետ հանդիպելու համար. բոլորի համար ուրախ կլինի, իսկ դուք նաև ինչ-որ կարևոր բան կիմանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ամեն ինչ լավ կլինի: Այսօր հազիվ թե ստիպված լինեք ինչ-որ բանի համար լուրջ անհանգստանալ: Դուք արագ շատ գործերում հաջողությունների կհասնեք, հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչը ուրիշների մոտ չի ստացվել: Օգնության կարիք չեք ունենա, բայց եթե ինչ-որ մեկն առաջարկի այն, լավ է չհրաժարվեք: Համագործակցությունից կարող է երկարատև ընկերություն սկսվել:

Գործեր սովորականից շատ կլինեն: Երբեմն դրանք լրիվ անսպասելի կառաջանան, այդ իսկ պատճառով ստիպված եք լինելու փոխել ծրագրերը: Երբեմն դա կնյարդայնացնի, բայց ի վերջո ամեն ինչ ձեզ համար ամենալավ ձևով կդասավորվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը կուրախացնի: Դա հրաշալի գաղափարների ժամանակ կլինի, որոնք կարող եք անհապաղ կյանքի կոչել: Շատ համարձակ ծրագրեր կունենաք, և միանգամից կգտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել դրանք իրագործելու հարցում: Համախոհներ ընտրելիս լսեք ինտուիցիայի ձայնին: Այն անպայման կհուշի, թե ում վրա կարող եք հույս դնել:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, ցավալի խնդիրներ: Հավանական են տարաձայնություններ մտերիմների հետ: Բայց դուք արագ կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը: Կարևոր կլինի նախաձեռնող լինելը, չսպասելը, որ ամեն ինչ ինքն իրեն լավ է դասավորվելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ամենահասարակ օրը չէ, բայց այն արդյունավետ կանցնի: Սովորականից հաճախ ստիպված եք լինելու զբաղվել ուրիշների գործերով, ուղղել նրանց գործած սխալները: Այդ ամենը ձեզ չի ուրախացնի: Կարևոր կլինի նյարդայնությանը տեղի չտալը, գոնե արտաքուստ ինքնատիրապետումը պահպանելը: Այդպես կկարողանաք խուսափել լարված պահերից ու վեճերից:

Աշխատանքի մեջ կօգնի փորձը, իսկ անձնական հարաբերություններում արժե հույս դնել ինտուիցիայի վրա: Նրա հուշումներին հետևելով կկարողանաք գտնել ձեզ համար թանկ մարդու սրտին տանող բանալին: Օրվա վերջին հավանական են ռոմանտիկ անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկզբին դատարկ բաների պատճառով չբարկանալը դժվար կլինի: Ուրիշների խոսքերն ու արարքները ձեզ տարօրինակ կթվան, իսկ երբեմն՝ ակնհայտորեն հիմար: Մի շտապեք կիսվել այդ կարծիքով, եթե չեք ուզում փչացնել շրջապատողների հետ հարաբերությունները:

Հետո տրամադրությունը կլավանա, և դուք շատ բաներ նոր լույսի ներքո կտեսնեք: Որոշ Կարիճներ պատասխաններ կգտնեն այն հարցերին, որոնց շուրջ վերջերս շատ էին մտորում: Նշանի մյուս ներկայացուցիչները կհասկանան, որ սխալներ են արել և կուղղեն դրանք: Հնարավորություն կունենաք հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Լավ է ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգեք: Եթե հրաշալի գաղափար է ծնվել, շտապեք կյանքի կոչել այն: Դանդաղելը կարող է ամեն ինչ փչացնել: Չարժե երկար զրույցներ վարել քիչ ծանոթ մարդկանց հետ, կիսվել գաղտնիքներով: Ուրիշների գործերը քննարկել նույնպես չարժե. պատահաբար ասված խոսքերը կարող են տհաճ հետևանքներ ունենալ:

Հարմար օր է ուսման, ինչպես նաև մտորումներ, մանրուքներին ուշադրություն, կենտրոնացվածություն պահանջող ցանկացած զբաղմունքի համար: Մի բարկացեք նրանց վրա, ովքեր շեղում են ձեզ. սովորաբար մարդիկ դա լավագույն մտադրություններից ելնելով են անում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարդ, բայց չափազանց արդյունավետ օր է: Դուք կկարողանաք գլուխ հանել այն խնդիրներից, որոնք մյուսներին փակուղու առաջ են կանգնեցրել: Շատ Այծեղջյուրների պետք կգա հին փորձը: Վաղուց սովորած բաների շնորհիվ արագ ճիշտ որոշումներ կընդունեք:

Հազիվ թե կարողանաք խուսափել վեճերից: Շրջապատողները հաճախ չեն հասկանա, թե ինչու եք գործում այս և ոչ թե այլ կերպ: Բոլորը բացատրություններ կսպասեն, իսկ դուք չեք ուզենա դրանց վրա ժամանակ ծախսել: Երբեմն կարող եք հաջողության հասնել՝ ինքնուրույն գործելով: Բայց կլինեն դեպքեր, երբ օգնությունը չէր խանգարի: Այստեղ օգնականների հետ պայմանավորվելու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր կդրսևորվեն ձեր լավագույն որակները: Դրանք աննկատ չեն մնա: Մարդիկ, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ կամ պարզապես չէին նկատում, կհասկանան, որ սխալվել են: Հեշտությամբ նոր համախոհներ կգտնեք: Որոշ Ջրհոսներ կստանան ազդեցիկ անձանց աջակցությունը, իսկ դա կօգնի մասնագիտական հաջողությունների հասնել:

Անձնական հարաբերություններում էլ հավանական են դրական փոփոխություններ: Այսօր դուք անկեղծ կլինեք, իսկ դա թույլ կտա խուսափել անհասկացողությունից ու փոխադարձ դժգոհություններից: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դուք վճռական տրամադրված կլինեք և նպատակին հասնելու համար պատրաստ կլինեք ջանքեր գործադրել: Հազիվ թե ինչ-որ մեկը համարձակվի ձեր ճանապարհին կանգնել, իսկ եթե նման մեկը գտնվի, շուտով կզղջա դրա համար: Ձեր շատ գաղափարներ անմիջապես աջակցություն կստանան: Չի բացառվում՝ հենց այսօրվա բանակցություններից ու քննարկումներից կարևոր դրական փոփոխություններ սկսվեն:

Հավանական է հաջողությամբ լուծվեն ֆինանսական հարցերը: Որոշ Ձկների կվերադարձնեն հին պարտքերը կամ կվճարեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց: Գնումների հարցում լավ է չշտապեք. մի քանի տարբերակներից լավագույնը ընտրելու համար ձեզ ժամանակ է պետք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում փլուզում է եղել. քաղաքացիները փլատակներից դուրս են բերել 2 տուժածի «Վարդաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր «Ռազբորկա»՝ Երևանում Վարդավառի օրը․ ի՞նչ է եղել Վահագն Խաչատուրյանը Կատարի էմիրի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները ԱՄՆ-ը պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ. Թուրքիայի ԱԳՆ 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Կիլիան Մբապեն մեկնաբանել է աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Իսպանիայի ընտրանուց կրած պարտությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ԴաջվածքՀնարավոր է կարկուտ․ եղանակն այս օրերին Նավթի գներն աճել են Ռուսաստանը գիշերը hարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք մարզերի. կան զnhեր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են վթարից տուժած 5-ամյա աղջկա կյանքը Ուկրաինայի ԶՈւ-ն Սև ծովում խnցել է 20 նավ, այդ թվում՝ 17 լցանավ. Ուկրաինայի ԶՈւ ««Այդ սպառնալիքը չի կարելի թերագնահատել». Ինչպես է ԵՄ-ն ընդլայնում իր ազդեցության ցանցը Հայաստանում»Իրանում ԱՄՆ-ի hարվածների hետևանքով զnhվել է 30 խաղաղ բնակիչ Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն․ հասցեներ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում «Հայաստան – Ռուսաստան. Արդյո՞ք կշարունակվեն Հարավկովկասյան երկաթուղու վրա «ռեյդերը»»Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Հայաստանը դարձել է 2011 թվականի շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոն. պատմության այս օրը (15 հուլիս) Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են hասցրել միմյանց Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմինԻրաքը խաղադրույք է կատարում ԱՄՆ-ի վրա. Ալեքսանդր Ցինկեր ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱԱ-2026. Իսպանիան 2։0 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիային՝ 16 տարի անց դուրս գալով եզրափակիչ Փարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ամենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Հնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Դավթյանը զգուշացրել է ԱՄՆ շահերի պատճառով Հայաստանում ռեսուրսների գաղութացման ռիսկի մասինՈւկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը». ԱրաղչիԻրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջnցների վերականգնմանը Սաակաշվիլիստ պրոֆեսորը լոբբինգ է անում Հայաստանի համար. Դուք կաղքատանաք, բայց կդառնաք եվրոպացիԱրցախում մեկնարկել է համաժողովրդական շարժում․ պատմության այս օրը (14 հուլիս)Սակարկել և դավաճանել ավելի բարձր գնով. Ինչո՞ւ Փաշինյանը Ռուսաստան գնաց ֆոն դեր Լեյենի այցից հետո5-ամյա երեխան վրшերթի է ենթարկվել․ ի՞նչ է հայտնի, մանրամասներԻրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Արևմուտքը բացահայտ հովանավորում է հակաժողովրդավարությունը, անարդար ընտրությունները, անօրինականությունն ու բռնաճնշումները. «Փաստ»Նստել այն ցանկապատի վրա, որը տատանվում է աշխարհաքաղաքական քամու պոռթկումներից. «Փաստ»
Ամենադիտված