Բաքուն թարմացրել է Արցախյան երկրորդ պատերազմում զոհերի թիվը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը թարմացրել է Արցախյան երկրորդ պատերազմում զոհերի թիվը: Ըստ պաշտոնական տվյալների` ադրբեջանական կողմն ունի 2907 զոհ. խոսքը մինչև հուլիսի 14-ը հուղարկավորվածների մասին է: Բացի այդ, հաղորդվում է յոթ անհետ կորածի մասին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։