Վրաստանի հարավում միանգամից 2 երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱյս առավոտ միանգամից երկու երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի Սամեբա գյուղի մոտ (Քվեմո Քարթլիի շրջան): Ինչպես նշում է sputnik-georgia.ru կայքը, այս մասին ասվում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքում:
4 մագնիտուդ ուժգնությամբ առաջին ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 11:04-ին` Սամեբա գյուղից 9 կմ հեռավորության վրա և Դմանիսի քաղաքից 25 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 8 կիլոմետր խորության վրա:
3.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրրդ ցնցումները գրանցվել են ժամը 11:41-ին`Սամեբա գյուղից 4 կիլոմետր հեռավորության վրա և Նինոծմինդա քաղաքից 23 կիլոմետր հեռավորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 5 կիլոմետր խորության վրա:
Սա մեկ շաբաթվա ընթացքում տասերորդ երկրաշարժն է, որը գրանցվել է Սամեբա գյուղի մոտակայքում, ցնցումների ուժգնությունը տատանվել է 3-4 մագնիտուդի միջակայքում: