Բժիշկը բացատրել է, թե ինչու՞ չի կարելի թրջել COVID-19-ի պատվաստման տեղը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆaif.ru-ն գրում է, որ կորոնավիրուսի պատվաստանյութի ներարկման տեղը թրջելը կարող է հանգեցնել բորբոքման:
Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Առողջապահության նախարարության թերապիայի եւ ընդհանուր բժշկական պրակտիկայի գլխավոր անկախ մասնագետ Օքսաննա Դրապկինան: «Երբ այն թաց է արվում, ապա տեղական բորբոքման մեծ հավանականություն կա», - ասել է մասնագետը:
Հարկ է հիշեցնել, որ պատվաստումից հետո ցուցումների շրջանակներում երեք օրվա ընթացքում խորհուրդ չի տրվում թրջել այն տեղը, որտեղ կատարվել է ներարկումը: Բացի այդ, խորհուրդ է տրվում հրաժարվել սաունաներ, լոգարաններ այցելելուց, փորձագետները խորհուրդ են տալիս նաև այդ ժամանակահատվածում զերծ մնալ ալկոհոլից և մարմինը չծանրաբեռնել ֆիզիկական ակտիվությամբ:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ COVID-19- ի տարածումը երկրում «թելադրում է կոշտ միջոցառումների անհրաժեշտություն»: Միևնույն ժամանակ, ըստ նրա, Ռուսաստանում դե յուրե և դե ֆակտո պարտադիր պատվաստում չկա, քանի որ դա վերաբերում է միայն որոշակի մասնագիտությունների, և դա ոչ բոլոր մարզերում է:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը