«Թալիբան»-ը հայտնել է Աֆղանստանում կրակի դադարեցման պայմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրմատական «Թալիբան» շարժումը քաղաքական համաձայնության գալուց հետո համաձայն է դադարեցնել մարտերը Աֆղանստանում: Թալիբները հայտարարել են, որ Աֆղանստանում կրակի դադարեցումը հնարավոր է միայն քաղաքական կարգավորման ճանապարհային քարտեզի շուրջ համաձայնության գալուց հետո:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, այս մասին այսօր հայտարարել է Դուբայում շարժման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը:
Ըստ նրա, միջաֆղանական բանակցությունները տեղի են ունենում Դոհայի համաձայնագրի հիման վրա, համաձայն որի՝ նախ պետք է համաձայնեցնել հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհային քարտեզը, ապա սկսվեն բանակցությունները հրադադարի մասին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աֆղանստանում թալիբները հարձակվել են Կալայ Նաու քաղաքի վրա, կան զոհեր ու վիրավորներ: Դրանից առաջ հայտնի էր դարձել, որ «Թալիբան»-ը հարձակվել է Աֆղանստանի մեծությամբ երկրորդ քաղաքի վրա:
Շարժման ռազմական ակտիվությունն ուժեղացել է երկրից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման մեկնարկից հետո: