Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Պատմության այս օրը (հուլիսի 10)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բահամյան Կղզիներ՝ Անկախությանօր, Մավրիտանիա՝ Բանակի օր, Մոնղոլիա՝ Պետական դրոշի օր, Ռուսաստան՝ Ռազմական փառքի օր, Ճապոնիա ՝ Նատտոյի օր(ազգային ուտեստ):

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1870 - ծնվել է բանասեր, ազգագրագետ Վարդան Հացունին:

1877 - ավարտվել է ռուսական զորքի կողմից իրականացրած Բայազետ ամրոցի հերոսական պաշտպանությունը:

1915 – սկսվել է Մուշ քաղաքի և նրա շրջակայքի բնակչության զանգվածային կոտորածը թուրքերի կողմից:

1937- ծնվել է դերասանուհի Գալյա Նովենցը:

1953 - ծնվել է սփյուռքահայ երգիչ Փոլ Բաղդադլյանը:

1967 – ծնվելէազատամարտիկ, զորահրամանատար, պետական, հասարակական և քաղաքական գործիչ ԺիրայրՍեֆիլյանը։

1996 – վախճանվել է հասարակական գործիչ, արդյունաբերող, բարերար, Հայաստանի ազգային հերոս Ալեք Մանուկյանը:

2003 - նորակազմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) առաջին նիստում հանձնաժողովի նախագահ է ընտրվել Գարեգին Ազարյանը:

2006 - «Մոսկվա» կինոթատրոնում մեկնարկում է «Ոսկե ծիրան» միջազգային 3-րդ կինոփառատոնը:

2009 – Իտալիայի Ակվիլա քաղաքում հրապարակվել են Մադրիդյան սկզբունքների մի մասը:

2010 - «Ժառանգություն» կուսակցությունում կայացած արտահերթ համագումարում գրեթե ամբողջությամբ փոխվել է կուսակցության վարչության կազմը:Նոր` 11-հոգանոց վարչության կազմում է եղել նաև Րաֆֆի Հովհաննիսյանը:

2012 – թողարկվել է ամերիկահայ երաժիշտ Սերժ Թանգյանի երրորդ պաշտոնական ալբոմը` Harakiri-ն:

2016 - Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում մեկնարկել է«Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը:

2018 - Եղվարդ քաղաքի Նատի թաղամասի բնակիչները փակել են Երևան - Եղվարդ մայրուղին՝ պահանջելով կասեցնել «ԱրմՕյլ» ընկերության կողմից կառուցվող նավթավերամշակման գործարանը:

2019 - Հայաստանը որոշ ժամանակով հայտնվել է էներգետիկ կոլապսի մեջ․ հոսանքի հաճախականության տատանումներ են եղել Երևանում և մի շարք այլ բնակավայրերում։ Սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, ապա Երևանի ՋԷԿ-ը և ավելի փոքր արտադրողներ։ Երևանում լուսացույցները չեն աշխատել, խցանումներ են եղել գրեթե բոլոր խաչմերուկներում, Մետրոպոլիտենում հոսանքն անջատվել է, երկու գնացքներ մնացել են թունելներում, ուղևորներին տարհանել են։

2020 - վախճանվել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, որը հսկայական ներդրում է ունեցել Հայաստանում IT ոլորտի զարգացման, պատանիների շրջանում ինժեներական կրթություն կազմակերպելու գործում:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1499 - Վասկո դը Գամմայի արշավախմբի նավապետ Նիկոլաու Կուելի «Բերրիու» նավը երկու տարի նավարկելուց հետո վերադարձել է Լիսաբոն՝ կատարելով առաջին շուրջերկրյա նավարկությունը:

1547 - Ֆրանսիայում կայացել է պաշտոնապես թույլատրած վերջին դուելը:

1561 - վախճանվել է Օսմանյան կայսրության մեծ վեզիր Ռուստամ փաշան:

1584 - վախճանվել է Նասաուի կոմս, Օրանի արքայազն  Վիլհելմ Լռակյացը:

1765 - ծնվել է ռուս զորահրամանատար, գեներալ, կոմս և Հայրենական պատերազմի հերոս Բագրատիոնը:

1836 – վախճանվել է ֆրանսիացի ֆիզիկոս և մաթեմատիկոս, էլեկտրադինամիկայի հիմնադիրներից մեկը հանդիսացող Անդրե Մարի Ամպերը, որի  պատվին է կոչվել էլեկտրական հոսանքի ուժի միավորը:

1856 – ծնվել է սերբ ճարտարագետ, ֆիզիկոս, գյուտարար Նիկոլա Տեսլան:

1873 - ծնվել է ռուս հեղափոխական, պատմաբան, էթնոգրաֆ, խորհրդային պետական և կուսակցական գործիչ Վլադիմիր Բոնչ-Բրունևիչը:

1878 – Անգլիայում առաջին անգամ ֆուտբոլային մրցավարը սուլիչ է օգտագործել,մինչ այդ հարկ եղած դեպքում նա պարզապես բղավում էր:

1890 – Վայոմինգը դարձել է ԱՄՆ-ի 44-րդ նահանգը:

1908 – հոլանդացի ֆիզիկոս Հեյկ Կամերլինգ-Օննեսը առաջին անգամ ստացել է հեղուկ հելիում:

1925 - սկսվել է դատը իր դասերին Դարվինի ուսմունքը արտահայտող ուսուցիչ Ջոն Սկոուպսոնի դեմ: Այդ դատավարությունը պատմության մեջ է մտել «Կապկային դատավարություն» անվանմամբ:

1941 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Սմոլենսկի ճակատամարտը:

1943 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կուրսկի ճակատամարտի ամենաթեժ մարտերի պահին Սիցիլիա կղզում ափ է իջեցվել անգլո-ամերիկյան մեծաքանակ դեսանտ:

1949 - Տաջիկստանում երկրաշարժի արդյունքում առաջացած հողի սողքը ոչնչացրել է Հաիտ քաղաքը, որի բոլոր բնակիչները զոհվել են:

1957 - ծնվել է թատրոնի և կինոյի արտիստ «Գորոդոկ» երգիծական հաղորդման հաղորդավար Յուրի Ստոյանովը:

1958 – լոնդոնյան Մայֆեր շրջանի կայանատեղիներում տեղադրվել են առաջին հաշվիչները:

2000 - Նիգերիայում խողովակաշարից արտահոսած բենզին հավաքելու ժամանակ առաջացած հրդեհից վառվել և զոհվել են շուրջ 250 գյուղացի:

2006 – վախճանվել է չեչեն ահաբեկիչ-իսլամիստների առաջնորդ Շամիլ Բասաևը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԿադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրիցԹրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
Ամենադիտված